Նապոլեոն Հիլլ (անգլ.՝ Napoleon Hill, հոկտեմբերի 26, 1883(1883-10-26)[1], Ուայզ, Վիրջինիա, ԱՄՆ - նոյեմբերի 8, 1970(1970-11-08)[1], Հարավային Կարոլինա, ԱՄՆ), մի նոր ասպարեզի ամերիկյան գրող, մեկը «ինքնօգնություն» ժանրի ստեղծողներից անգլ.՝ self-help: Հաճախ է դիտվում որպես հաջողության մասին ամենահայտնի գրող[2]։ Նրա ամենահայտնի աշխատանքներից է Մտածիր և հարստացիր աշխատությունը 1937, որը համարվում է աշխարհում ամենավաճառվող գրքերից մեկը (մինչև նրա մահը վաճառվել է ավելի քան 20 միլիոն կրկնօրինակ)[3]։ Նրա աշխատություններն ուսումնասիրում են անհատական ուժը և այն դերը, որը նրանք կրում են անհատական զարգացման ընթացքում։ Նա եղել է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի խորհրդատուն 1933 - 1936 թվականներին։ «Մարդ հասնում է նրան՝ ինչին հավատում է» - ահա նրա թևավոր խոսքերից[4][5]։ «Ինչպես է մարդը հասնում հաջողության և հաջողության կոնկրետ բանաձևը հասարակ մարդու համար» նրա գրքերի գլխավոր թեման է։ Նրա «Մտածիր և հարստացիր» գիրքը, որը անհատական հաջողության խորհրդանիշ է, առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին։ Հետագայում այն թարգմանվեց տարբեր լեզուներով։

Նապոլեոն Հիլ
անգլ.՝ Oliver Napoleon Hill
Ծնվել էհոկտեմբերի 26, 1883(1883-10-26)[1]
ԾննդավայրՈւայզ, Վիրջինիա, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 8, 1970(1970-11-08)[1] (87 տարեկան)
Վախճանի վայրՀարավային Կարոլինա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, ակնարկագիր, լրագրող, պրոֆեսոր, լրագրող, փաստաբան և իրավաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ժանրերվավերագրական գրականություն, how-to?, տրակտատ և Ինքնօժանդակում
Ուշագրավ աշխատանքներՄտածիր և հարստացիր և The Law of Success?
ԱմուսինՌոզա Լի Բիլենդ, Էննի Լու Նորման և Ֆլորենս Էլիզաբեթ Հորներ
ԶավակներԲլեր Հիլ և Դեյվիդ Հիլ
Изображение автографа
Կայքnaphill.org
 Napoleon Hill Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նապոլեոն Հիլլը ծնվել է 1883 թվականին Վիրջինիայի մի փոքրիկ խրճիթում։ Նրա մայրը՝ Սառա Սիլվանիա Բլեռ, մահացել է, երբ Նապոլեոնը ընդամենը 10 տարեկան էր։ Հայրը Ջեյմս Մոնրո Հիլլն էր։ Ուսանողական տարիներին՝ ուսման վարձը չվճարելու պատճառով, նա՝ մի փոքրիկ խմբագրությունում, սկսում է աշխատել որպես լրագող։ Տաղանդը և սերը դեպի լրագրություն օգնեցին նրան ապագայում։ Նրա փայլուն հոդվածները գրավեցին Ռոբերտ Լ. Թեյլորի, Թենեսիի նահանգապետ և «Բոբ Թեյլորս Մեգեզին» թերթի սեփականատիրոջ ուշադրությունը։ Նա Նապոլեոնին հրամայեց գրել հոդվածների մի շարք՝ հայտնի մարդկանց կարիերայի մասին, որոնցից ամենաառաջինը դարձավ հայտնի ամերիկացի արդյունաբերող և բարերար՝ Էնդրյու Կարնեգին։ Հիլլը լավ տպավորություն թողեց Կարնեգիի վրա, և վերջինս նրան առաջարկեց մի աշխատանք, որը պետք է կառավարվեր մոտ երկու տասնամյակ։ Նա պետք է մոտ հինգ հարյուր հայտնի ամերիկացի մարդկանցից հարցազրույց վերցներ, և պարզեր ընդհանուր հաջողության գաղտնիքը, որը կօգներ նույնիսկ ֆինանսական թույլ կարողություններով մարդկանց։ Նրա աշխատանքի ընթացքում նա հարցազրույց ունեցավ այնպիսի հայտնի մարդկանց հետ ինչպիսիք են Հենրի Ֆորդը, Չառլզ Շվաբը, Վիլիամ Ռիգլին, Կլառենս Դերրոյը, Լյուտեր Բերբենկ, Դջոն Պիրպոնթ Մորգան և նույնիսկ ամերիկայի երեք նախագահները։ 1928 թվականին, ուղիղ 20 տարի անց այն բանից, երբ նա ծանոթացավ Կարնեգիի հետ, Հիլլը հրատարակեց իր առաջին գիրքը՝ անձնական հաջողության իր տարբերակը։ Այդ ամբողջ ժամանակ, երբ նա հավաքագրում էր նյութեր, նա ստիպված էր ապրուստ հայթայթել տարբեր եղանակներով, այդ թվում Չիկագոյի համալսարանում աշխատելով որպես գովազդային գործակալ, ինչպես նաև հրատարակելով «Գոլդեն Ռուլ» թերթը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է որպես հանրային կապերի փորձագետ՝ ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմում։ 1933 թվականին Ջեննինգս Ռենդոլֆը` արևելյան Վիրջինիայի սենատորը, նրան ներկայացրեց ԱՄՆ-ի նախագահ՝ Ռուզվելտին, և Հիլլը կրկին դարձավ նախագահի խորհրդատու։ Ավելի ուշ նա որոշեց զբաղվել իր քսանամյա աշխատանքի՝ իր Մտածիր և հարստացիր գրքի համակարգման և կատարելագործման աշխատանքով։ 1952 թվականին «Նապոլեոն Հիլլի Ասոցիացիա»-ի հաստատումից հետո, նա զբաղվում էր անձնական հաջողության փիլիսոփայության տարածման գործով, ինչպես նաև գլխավորում էր Նապոլեոն Հիլլի ֆոնդը սոցիալ-կրթական կազմակերպությունը։ 1963 թվականին Հիլլը կազմել է նոր ժամանակացույց և ծրագիր ստեղծելու «Անձնական Ձեռքբերման Ակադեմիա» և կազմակերպեց հեռակա կամ վերապատրաստական աշխատանքներ տանը։ Այս ամենը տեղի ունեցավ նրա կյանքի ութերորդ տասնամյակում։ Իր կյանքի վերջին տարիներին նա զբաղվում էր կրթական գործունեությամբ և իր օրինակով ցույց տվեց իր մեթոդների և գաղափարների արդյունավետությունը։

Մատենագիտություն

խմբագրել
  • Մտածիր և հարստացիր
  • How to Sell Your Way through Life
  • The Law of Success
  • Success Through a Positive Mental Attitude
  • You Can Work Your Own Miracles
  • Napoleon Hill’s keys to success
  • Grow Rich!: With Peace of Mind
  • The Master-Key to Riches
  • Succeed and Grow Rich Through Persuasion
  • Outwitting the Devil: The Secret to Freedom and Success

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Briley, Richard Gaylord, 1995, The Seven Spiritual Secrets Of Success, p. 151, Thomas Nelson Publishers, ISBN 0-7852-8083-9
  3. AP, November 10, 1970, 'Grow Rich' Author Dies(չաշխատող հղում)
  4. Hill, Napoleon (1937). Think and Grow Rich. Chicago, Illinois: Combined Registry Company. էջ 14. ISBN 1-60506-930-2.(չաշխատող հղում)
  5. Larry Chang Wisdom for the Soul, p. 514, Gnosophia Publishers, ISBN 978-0-9773391-0-5

Արտաքին հղումներ

խմբագրել