Մտածի՛ր և հարստացի՛ր կամ Խորհի՛ր և կհարստանաս (անգլ.՝ Think and Grow Rich), ամերիկացի գրող, լրագրող և հոգեբան Նապոլեոն Հիլլի գրքերից մեկն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին։ Չնայած նրան, որ գրքի անվանումից ենթադրվում է, որ այս գիրքը պետք է խոսեր միմիայն հարստանալու մասին, սակայն ըստ հեղինակի գրքի փիլիսոփայական ոճը կարող է օգտագործվել որպես օգնություն առ այն, որ մարդիկ հասնեն հաջողությունների բոլոր ոլորտներում[1]։ Որպես օրինակ, սպորտի տեսաբան Ջիմ Մյուրրին գրում է, որ այս գիրքը օգնել է 1973 թվականին Քեն Նորթոնին Մուհամմեդ Ալիի հետ մարտի ժամանակ[2][3]։

Մտածիր և հարստացիր
անգլ.՝ Think and Grow Rich
«Մտածիր և հարստացիր» գրքի կազմը (հայերեն թարգմանված)
ՀեղինակՆապոլեոն Հիլ
ՏեսակԳիրք
ԺանրՓիլիսոփայական
ԹեմաԻնչպես հասնել հաջողության
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր238 էջ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1937
ԳՄՍՀ1-78844-102-8 և 1-58542-433-1
OCLC156886959 և 28273187

Բիզնես-բեստսելեր BusinessWeek-ում գիրքը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[4]։ Գիրքը նաև տեղ է զբաղեցնում Ջոն Մաքսվելիի A Lifetime «Must Read» Books List-ում[5]։

1970 թվականին, Հիլլիի մահանալու օրվա դրությամբ, գիրքը վաճառվել էր մոտ 20 միլիոն օրինակով[6]։

Գրքի ստեղծման պատմությունը խմբագրել

Սովորել է համալսարանում և աշխատելով որպես թղթակից՝ սկսել է նյութ հավաքել հայտնի մարդկանց կարիերայի մասին։ 1908 թվականին նա հանդիպել է Էնդրյու Կարնեգիին, ով առաջարկել է նրան հարցազրույց վերցնել 500 հաջողակ ամերիկացիներից և դուրս բերել հաջողության համապարփակ բանաձևը։ 1928 թվականին՝ Կարնեգիի հետ խոսակցությունից ուղիղ 20 տարի անց՝ Հիլլը հրապարակել է առաջին գիրքը՝ անձնական հաջողությանը հասնելու իր փիլիսոփայությունը։

Բովանդակություն խմբագրել

«Մտածի՛ր և հարստացի՛ր» գրքի տեքստը հիմնվում է Հիլլի ավելի վաղ գրած «Հաջողության օրենք» գրքի վրա[7] և ավելի քան քսան տարվա հետազոտությունների արդյունք է հանդիսանում։ Հետազոտությունները հիմնված էին մեծ քանակության հաջողակ մարդկանց հետ համագործակցելու վրա։ Հիլլը ուսումնասիրել է այդ մարդկանց բնութագրերը և մշակել տասնվեց «օրենքներ», որոնք պետք է կիրառվեն հաջողության հասնելու համար[8]։

Հրատարակություն խմբագրել

 
Նապոլեոն Հիլը ամրացնում է «Մտածիր և հարստացիր» գիրքը

Ինքնօրինակ տարբերակ խմբագրել

«Մտածիր և հարստացիր» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականի մարտ ամսին։ Չնայած սահմանափակ գովազդող ընկերությունների, գրքի նախնական տպաքանակը եղել է 5000 օրինակ, որոնք վաճառվել են վեց շաբաթվա ընթացքում։ Ամեն գիրքն արժեր 2,5 դոլար։ Դրանից հետո, երբ շուկա մտավ երկրորդ հրատարակված տպաքանակը, դրանք նույնպես վաճառվեցին վեց շաբաթվա ընթացքում։

1965-ականների տարբերակ խմբագրել

1965 թվականին գիրքը վերահրատարակվեց Fawcett Publications հրատարակչության կողմից։

21-րդ դարի տարբերակ խմբագրել

2004 թվականին տեքստի վերանայված տարբերակը լույս է տեսել Think and Grow Rich: The 21st-Century Edition: Revised and Updated վերնագրի ներքո։ Այս տարբերակի խմբագիր Բիլլ Հարթլին խմբագրական մեկնաբանությունների հետ համատեղ ներկայացնում է Հիլլի ժամանակակից սկզբունքների օրինակներ։

Ինքնօրինակ, վերականգնված և ուղղված տարբերակներ խմբագրել

2004 թվականին, Ռոսս Քորնուելլը հրատարակել է իր գրքի ինքնօրինակ տարբերակը «Think and Grow Rich!: The Original Version, Restored and Revised» անվանմամբ[9], վերականգնելով բովանդակությունը միմիայն սակավաթիվ փոփոխություններ անելով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Napoleon Hill Think and Grow Rich. — Fawcett Crest, 1987. — 256 с. — ISBN 0449214923
  2. Jim Murray (1973-08-07)։ «The Jim Murray Column: Ken The Conqueror» (անգլերեն)։ The Los Angeles Times։ Վերցված է 2012-03-05 
  3. «Norton Has Philosophy of Success» (անգլերեն)։ Associated Press։ 1973-07-28։ Վերցված է 2012-03-05 
  4. «The BusinessWeek Best-Seller List»։ BusinessWeek magazine։ 2007-01-15։ Արխիվացված օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 2012-03-05 
  5. Maxwell, John (2008-03)։ «A Lifetime "Must Read" Books List»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 2012-03-05 
  6. «"Grow rich" author dies»։ The Milwaukee Sentinel։ 1970-11-10։ Վերցված է 2012-03-05 (չաշխատող հղում)
  7. Napoleon Hill The Law of Success. — United Holdings Group, 2002. — 610 с. — ISBN 1612981674
  8. Michael J. Ritt, Kirk Landers A Lifetime of Riches: The Biography of Napoleon Hill. — Dutton Book, 1995. — 239 с. — ISBN 0525941460
  9. Napoleon Hill, Ross Cornwell Think and Grow Rich!: The Original Version, Restored & Revised. — Aventine Press, 2004. — 412 с. — ISBN 1593302002

Արտաքին հղումներ խմբագրել