Նաչոս

մեքսիկական խոհանոցի թեթև ուտեստ

Նաչոս (իսպ.՝ nachos), մեքսիկական խոհանոցի թեթև ուտեստ, որն իրենից ներկայացնում է եգիպտացորենի տորտիլյայից չիպսեր տարատեսակ հաավելումներով։ Նաչոսի հետ վաճառում են թանձրուկներ, համեմունքներ, աղցաններ, դրանք ավելացնում են նաև տարատեսակ ուտեստների մեջ։ Առաջին անգամ դրանք պատրաստել է Իգնասիո «Նաչո» Անայան 1940 թվականին, որոնք կազմված էին եգիպտացորենի տապակված բլիթների կտորներից և հալած պանրից։

Նաչոս
տեքս-մեքս և Մեքսիկական խոհանոց
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Nachos Վիքիպահեստում

Նաչոսը կարող է լինել նաև առանձին ուտեստ, որը վաճառվում է պլաստիկ տարայում՝ չիպսի և թանձրուկի համար երկու բաժանումներով կամ ափսեով, որտեղ չիպսերն արդեն խառնված են թանձրուկի հետ (օրինակ՝ չիլի կոն կեսո)։

Պատմություն խմբագրել

Նաչոսն առաջին անգամ պատրաստվել է Մեքսիկայի Կոաուիլա նահանգի Պեդրաս-Նեգրաս քաղաքում՝ Տեխասի Իգլ-Պասս քաղաքի սահմանի վրա՝ «Վիկտորի քլաբ» ռեստորանում, որի տերը Ռոդոլֆո դե լոս Սանտոսն էր[1][2]։ Մի անգամ՝ 1940 թվականին, ամերիկացի զինվորերի տասը կանայք, ովքեր բնակվում էին Իգլ-Պասսից ոչ հեռու Ֆորտե-Դունկան քաղաքում, ուղևորվում են Պեդրաս-Նեգրաս գնումների։ Դրանից հետո նրանք մտնում են այդ ռեստորան, որն արդեն փակվել էր։ Սեղանապետ Իգնասիո Անայան առաջարկում է նրանց մի ուտեստ, որը նա հնարել էր այն ամենից, ինչ գտել էր խոհանոցում․ տորտիլյաներ և պանիր։ Անայան տորտիլյաները կտրել էր եռանկյունաձև, ավելացրել լոնգհորնի չեդեր, արագ տաքացրել այդ ամենը և համեմել հալապենյո պղպեղով։ Նա մատուցել է ուտեստը՝ այն անվանելով Nachos especiales[3]։

 
Նաչոս մսային խճողակով, հալած պանրով, հալապենյոյով, ձիթապտղով և սոխով
 
Նաչոս

Անայան շարունակել է աշխատանքը Պեդրաս-Նեգրասի Մոդերնո ռեստորանում, որը մինչ օրս օգտագործում է սկզբնական բաղադրատոմսը։ Անայան Պեդրաս-Նեգրասում բացել է նաև իր սեփական ռեստորանը՝ «Ռեստորան Նաչոս»։ Անայայի կողմից նաչոսի բաղադրատոմսը 1959 թվականին տպագրվել է Սուրբ Աննայի խոհարարական գրքում։

Հայտնի ուտեստը արագ լայն տարածում է գտել ամբողջ Տեխասում։ Անգլերենում «Nachos» բառի առաջին գործածումը վերաբերում է 1949 թվականի «Տեխասի համը» գրքին։ Ասում են, որ Կարմեն Ռոխի մատուցողները 1959 թվականին այս ուտեստը ներկայացրել են Լոս Անջելեսի Էլ Հոլո Մեքսիկան ռեստորանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Orr, Adriana P. (1999 թ․ հուլիս). «Nachos, anyone?». OED News. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  2. Haram, Karen (2002 թ․ փետրվարի 14). «The Legend of Nacho's Appetizer». Sun Sentinel. Sun Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  3. LaRoche, Clarence J. (1954). «Nachos? Natch!». San Antonio Express and San Antonio News.