Նաոմի Քլայն (անգլ.՝ Naomi Klein, մայիսի 8, 1970(1970-05-08)[1][2][3], Մոնրեալ), կանադացի լրագրող, գրող և սոցիոլոգ, ալտերգլոբալիզմի առաջնորդներից մեկը։

Նաոմի Քլայն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1970(1970-05-08)[1][2][3] (53 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ
Քաղաքացիություն Կանադա[4]
ԿրթությունՏորոնտոյի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և St. George's School of Montreal?
ԵրկերՇոկի ուսմունքը[4], This Changes Everything?, On Fire. The (Burning) Case for a Green New Deal? և No Logo
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, գրող, վավերագրող ռեժիսոր, սոցիոլոգ, տնտեսագետ և Կլիմայական ակտիվիստ
ԱմուսինAvi Lewis?[4]
Ծնողներհայր՝ Michael C. Klein?, մայր՝ Bonnie Sherr Klein?
Զբաղեցրած պաշտոններassociate professor?
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն350.org?
Կայքnaomiklein.org
 Naomi Klein Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ԱՄՆ-ում` էմիգրանտ-պացիֆիստների հրեա ընտանիքում, ովքեր Կանադա են մեկնել ի նշան Վիետնամի պատերազմի դեմ բողոքի։ Դեռ ուսանողական տարիներին, Տորոնտոյի համալսարանում սովորելու ժամանակ, նա թղթակցել է ուսանողական թերթին, որտեղ հայտնի է դարձել Մոնրեալի պոլիտեխնիկական դպրոցում տեղի ունեցած սպանությունների մասին իր հոդվածով, երբ ոմն Մարկ Լեպինը այնտեղ հրաձգություն իրականացրեց, 14 մարդու սպանելով և ևս 14-ին վիրավորելով ( հոդվածը գրված էր ֆեմինիստական մոտեցմամբ)։

2000 թվականին թողարկվել է Քլայնի հայտնի «No Logo» գիրքը, որը դարձել է ալտերգլոբալիզմի հրովարտակը։ Գրքում հեղինակը քննադատում է իմպերիալիզմը, նեոլիբերալիզմը և ժամանակակից տնտեսական կարգուկանոնը, որում մարդը՝ ճնշված համաշխարհային բրենդներից, զրկված է ազատ ընտրության հնարավորությունից և չի կարողանում կերտել իր անձը, իսկ «երրորդ աշխարհի» երկրները չեն կարողանում լիովին կատարելագործվել և դատապարտված են հետամնացության։ Ըստ Քլայնի դրա մեղավորները խոշոր կորպորացիաները, իմպերիալիստական պետություններն են, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը և Առևտրի միջազգային կազմակերպությունը։ 2005 թվականի նոյեմբերին «Prospect» ( Մեծ Բրիտանիա ) և «Foreign Policy» ( ԱՄՆ ) ամսագրերի ընթերցողները քվեարկության ուղիով կազմեցին աշխարհի 100 ամենանշանակալի ինտելլեկտուալների ցուցակը, որում Քլայնը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։

2002 թվականին նա հրատարակել է «Ցանկապատներ և պատուհաններ» («Fences and Windows») գիրքը՝ իր ալտերգլոբալիստական հոդվածների ժողովածուն, 2007 թվականին՝ «Շոկի ուսմունքը՝ աղետային կապիտալիզմի ծաղկունքը» («The Shock Doctrine: The Rise of Disaster Capitalism») գիրքը, որտեղ նա մեղադրում է Չիկագոյի դպրոցի տնտեսագետներին, մասնավորապես Մ․ Ֆրիդմանին, ճգնաժամային իրավիճակների օգտագործման օժանդակության համար՝ ինչպիսին են Չիլիում Ա. Պինոչետի բռնատիրության ժամանակ, Ռուսաստանում Բ. Ն. Ելցինի նախագահության ժամանակ, ինչպես նաև Նոր Օռլեանում ջրհեղեղի ժամանակ՝ նեոլիբերալ քաղաքական և տնտեսական որոշումներն առաջ մղելու համար բազմազգ ընկերությունների օգտին ՝ չնայած նման որոշումների ոչ հանրամատչելիությանը և ոչ ժողովրդավարությանը։

2004 թվականին Քլայնը ամուսնու՝ Ավի Լյուիսի հետ, Վենետիկի կինոփառատոնին ներկայացրել են «Բռնագրավում» («The Take») վավերագրական ֆիլմը, որը աշխատանքային շարժի ժամանակակից ձևերի մասին է։

2009 թվականին Մայք Ուինթերբոթոմի կողմից «Շոկի ուսմունքը» գրքի հիման վրա նկարահանել է համանուն վավերագրական ֆիլմ։

2014 թվականին հրատարակվել է This Changes Everything գիրքը կլիմային և հասարակության փոփոխության մասին։ Իսկ 2015 թվականին թողարկվել է համանուն վավերագրական ֆիլմ, նկարահանված Ավի Լյուիսի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել