Նաոմի Շեմեր (եբրայերեն՝ נעמי שמר‎, հուլիսի 13, 1930(1930-07-13)[1][2], Kvutzat Kinneret, Իսրայել - հունիսի 26, 2004(2004-06-26)[1][2], Թել Ավիվ, Իսրայել[3][4]), իսրայելցի բանաստեղծուհի, երաժիշտ-երգահան[5], Իսրայելի ոչ պաշտոնական հիմնի՝ «Երուշալայիմ շել զահավ» (Ոսկե Երուսաղեմ) երգի հեղինակ[6][7]։

Նաոմի Շեմեր
Բնօրինակ անունեբրայերեն՝ נעמי ספיר שמר‎
Ծնվել էհուլիսի 13, 1930(1930-07-13)[1][2]
Kvutzat Kinneret, Իսրայել
Երկիր Իսրայել
Մահացել էհունիսի 26, 2004(2004-06-26)[1][2] (73 տարեկան)
Թել Ավիվ, Իսրայել[3][4]
ԳերեզմանKinneret Cemetery
Ժանրերmusic of Israel?
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգչուհի և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԿրթությունԵրուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիա
ԱմուսինՄորդեխայ Հորովից
Պարգևներ
Կայքnaomi-shemer.co.il
 Naomi Shemer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նաոմի Շեմերը ծնվել է 1930 թվականին Մանդատային Պաղեստինի Կվուցատ Կիներետ կիբուցում, Ռիվկա և Մեիր Սապիրների ընտանիքում, որոնք 1920-ական թվականներին Վիլնոյից տեղափոխվել են Իսրայելական հող և ծանոթացել են կիբուցում։ Որպես սիոնիստական աշխատանքային շարժման մասնակիցներ, նրանք կրոնական ավանդույթներ չէին պահպանում։ Նաոմին ունեցել է կրտսեր քույր՝ Ռութը և եղբայր Յակովը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրը փրկվել է և Պաղեստին ուղարկվել «Բրիխա» («Փախուստ») կազմակերպության կազմում։

Նաոմին երաժշտության դասեր է առել Հայֆայում։ 1950-ական թվականներին ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակի «Նահալ» ժամանցային թատերախմբում, այնուհետև ավարտել է Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիան և վերադարձել կիբուց երեխաներին երաժշտություն դասավանդելու։ Այդ ժամանակ էլ սկսել է երգեր գրել։

Նաոմին իր երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակն է, երբեմն ոգեշնչվում էր տարբեր երկրների երաժշտություններով ու երգերով, որտեղից հրեաները վերադառնում էին Իսրայել։ Հայտնի բանաստեղծությունները վերածում էր երգերի, այդ թվում իսրայելցի բանաստեղծ Ռաքելի և ամերիկացի բանաստեղծ Ուոլթ Ուիթմենի ստեղծագործություններից։ Եբրայերեն էր թարգմանում և ադապտացնում հայտնի երգեր, այդ թվում Բիթլզի Let It Be երգը 1973 թվականին[8]։

1963 թվականին գրել է "Hurshat Ha'Eucalyptus" («Նվենիների պուրակ») երգը[9]։ 1967 թվականին գրել է «Երուշալաիմ շել զահավ» (Ոսկե Երուսաղեմ) հայրենասիրական երգը, որը կատարել է Շուլի Նաթանը։ Երգը գրել է Իսրայելի երաժշտական փառատոնի համար։ Վեցօրյա պատերազմում Իսրայելի հաղթանակից հետո ավելացրել է ևս մեկ հատված՝ նշելով Երուսաղեմի վերամիավորումը։ Երգը «ստացել է ոչ պաշտոնական երկրորդ օրհներգի կարգավիճակ»[8]։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին անգամ Նաոմին ամուսնացել է դերասան Գիդեոն Շեմերի հետ և ունեցել է մի աղջիկ՝ Լալին։ Նրանք հետագայում ամուսնալուծվել են։ Հետագայում ամուսնացել է փաստաբան Մորդեխայ Հորովիցի հետ։ Ունեցել են որդի՝ Արիել Հորովիցը, ով նույնպես դարձել է երաժիշտ[10]։

 
Նաոմի Շեմերի գերեզմանը Գալիլեյան ծովի ափին։ Այցելուները , ըստ հին հրեական ավանդության, քարեր են թողնում գերեզմանին:

Շեմերը շարունակել է գրել իր սեփական երգերը։ Մահացել է 2004 թվականին, 73 տարեկանում քաղցկեղից։ Մահից որոշ ժամանակ առաջ նա գրել է ընկերոջն`ասելով, որ 1967 թվականի «Ոսկե Երուսաղեմ» «օրհներգի» հիմքում օգտագործել է բասկերի ժողովրդական մեղեդի, ինչը նախկինում նա միշտ հերքել է։ Ընկերն ու նրա ընտանիքը որոշել են հրապարակել դա[11]։ 1962 թվականին երաժիշտ Պակո Իբանեսը Իսրայելում կատարել է «Pello Joxepe» (Հիմար Յոզեֆ) երգը, որը Շեմերը, հավանաբար, լսել է[11]։

Պարգևներ խմբագրել

1983 թվականին Շեմերն արժանացել է Իսրայելի մրցանակի եբրայերեն երգերի համար (խոսք և երաժշտություն)[12]։

Հիշատակ խմբագրել

2005 թվականին Նաոմի Շեմերի հիշատակին, Իսրայելի մետաղադրամների և մեդալների կորպորացիան թողարկել է 1, 2 և 10 շեքել արժողությամբ ոսկե և արծաթե հուշադրամներ[13]։

Գրականություն խմբագրել

  • Elinor Slater, Robert Slater. Great Jewish Women. — Jonathan David Publishers, 2015. — ISBN 978-0824603700.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2004/06/29/arts/naomi-shemer-74-poet-and-composer-dies.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.ynet.co.il/articles/0,7340,L-2899040,00.html
  5. «'Jerusalem of Gold,' Israel Festival Song, Strikes Gold». Billboard. 1967 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. Ben-Nun, Sagui; Avivi, Gidi (2004 թ․ հունիսի 27). «Naomi Shemer: First lady of Israeli song». Haaretz. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. Colton, Miriam (2004 թ․ հուլիսի 2). «A Nation Mourns Naomi Shemer, Iconic Songstress». Forward. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. 8,0 8,1 Saxon, Wolfgang. "Naomi Shemer, 74, Poet and Composer, Dies", New York Times obituary, June 29, 2004; accessed August 3, 2012.
  9. Profile, Haaretz.com, July 7, 2008.
  10. «Naomi Shemer dies». Obituary. JTA.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 Idit Avrahami, Nurit Wurgaft, "Naomi Shemer had no reason to feel bad, says Basque singer" Արխիվացված 2012-06-29 archive.today, Haaretz, May 6, 2005; accessed August 3, 2012
  12. «Israel Prize Official Site – Recipients in 1983 (in Hebrew)». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  13. NAOMI SHEMER COMMEMORATIVE COIN 2005/5765

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Շեմեր» հոդվածին։