«Ոսկե Երուսաղեմ» (եբրայերեն՝ ירושלים של זהבԵրուշալայիմ շել զահավ), 1967 թվականին[1] գրված իսրայելցի բանաստեղծ և կոմպոզիտոր Նաոմի Շեմերի երգը, որն Իսրայելի ոչ պաշտոնական օրհներգն է։ 2008 թվականին երգը ճանաչվել է Իսրայելի «60-ամյակի երգ»[2]։ Երգն առաջին անգամ կատարել է երգչուհի Շուլի Նաթանը, որը երգչուհուն մեծ համբավ է բերել։

Հրեական երգեր կատարող Շուլի Նաթանը

Ստեղծման պատմություն խմբագրել

1967 թվականի Իսրայելական փառատոնի երկրորդ, ոչ մրցակցային մասի համար Նաոմի Շեմերին առաջարկել են երգ գրել։ Փառատոնը տեղի է ունեցել Երուսաղեմի Համաժողովների միջազգային կենտրոնում և Իսրայելի անկախության օրը (1967 թվականին տոնվել է մայիսի 15-ին) եղել է Կոլ Իսրայել ազգային ռադիոկայանի հիմնական ծրագիրը։ Երուսաղեմի քաղաքապետ Տեդի Կոլլեկը ցանկանում էր, որ այդ փառատոնում հնչած բոլոր երգերը կապ ունենան Երուսաղեմի հետ, սակայն փառատոնի պրոդյուսեր Գիլ Ալդեման Կոլ Իսրայելի արխիվի որոնումներում գտավ Երուսաղեմին վերաբերող ավելի քան կես տասնյակ երգեր, որոնք 20-րդ դարի սկզբում գրվել են իսրայելցի բանաստեղծների և կոմպոզիտորների կողմից։ Իսրայել պետության ստեղծումից հետո գրված երգերից ոչ մեկում չէր հիշատակվում, որ քաղաքը բաժանված է եղել, և հրեաները չեն կարողացել օգտվել Լացի պատից[3]։

Երգը ստեղծելու առաջարկը ցնցել է Շեմերին, այնուամենայնիվ նա համաձայնվել է։ Նաոմին շատ կապված էր Երուսաղեմի հետ. նա ավարտել է Երուսաղեմի երաժշտության ակադեմիան, այնտեղ է ծնվել նրա դուստրը։ Ամառները նա ընկերների հետ Երուսաղեմում էր անցկացնում, բացի այդ, քաղաքը նրա համար ոգեշնչման աղբյուր էր։ Մի որոշ ժամանակ, Շեմերը փորձել է գրել երգը, ապա զանգել է Գիլ Ալդեմին՝ մտադրությամբ հրաժարվել այն ստեղծելուց։ Ալդեման պնդել է, որ նա պետք է գրի երգ, բայց թույլ է տվել չգրել Երուսաղեմի մասին և իր գրասենյակում գտնվող մարդկանց ասել է. «Այժմ նա անպայման գրելու է Երուսաղեմի մասին»։ Այդ նույն գիշեր Նաոմին գրել է «Ոսկե Երուսաղեմ»-ի և՛բառերը, և՛ երաժշտությունը (երգի տվյալ տարբերակը ներառում էր միայն կրկներգը և երկու տուն, որոնք հետագայում դարձան առաջինը և երրորդը), իսկ հաջորդ օրը երգը տարել է «Կոլ Իսրայել» ռադիոկայան։ Երգը հուզել է Գիլ Ալդեմային[3]։

Աղբյուրներ խմբագրել

 
Երուսաղեմ

Նաոմի Շեմերը Թալմուդից հիշել է Ռաբբի Ակիվայի պատմությունը Թալմուդից[3], որը հայրական ժառանգությունից զրկված կնոջն ասում է. «Եթե կարողանայի, քեզ «ոսկե Երուսաղեմը» կտայի»։ Այսպես է կոչվել կանացի ոսկե գլխազարդը՝ շրջապատված է Երուսաղեմի պատերի տեսքով աշտարակիկներով[4]։ Շեմեր. «Բոլորը հիշում են, որ այդ ժամանակ Երուսաղեմը գորշ էր, ոչ ոսկե։ Ուստի ես ինքս ինձ հարցրեցի. «Դու վստահ ես, ոսկե՞», և ինչ-որ բան մեջս պատասխանեց. «Այո, ոսկե»։ Բացի այդ, «Ոսկե Երուսաղեմի» բառերն օգտագործվել են մի քանի բանաստեղծների գրքերում, նախքան Շեմերի երգի ստեղծումը[3]։ «Երուշալայիմ շել զահավ» արտահայտությունը և բանաստեղծի համեմատությունը ջութակի հետ («կինոր») Շեմերը փոխառել է Դավիթի սաղմոսներից[5]։ Սակայն Դավիթ թագավորի օրոք ջութակ չկար, և հայտնի չէ, թե ինչպիսի լարային գործիք էր «կինորը», որը ժամանակակից եբրայերենում անվանում են ջութակ[6]։

Երգի մեղեդին հիշեցնում է բասկերեն ժողովրդական «Pello Joxepe» երգը[7], որը 1962 թվականին Իսրայել կատարած շրջագայության ժամանակ կատարել է երգչուհի Պակո Իբանեսը[8]։ Նաոմի Շեմերը կյանքի ընթացքում մերժել է իր գրագողության մեղադրանքները, բայց մահից առաջ խոստովանել է կոմպոզիտոր Գիլ Ալդեմային, որ բասկերեն երգին ծանոթ լինելն իր ազդեցությունն է թողել «Երուշալայիմ շել զահավ»-ի ստեղծմանը։ Նա բասկերեն մեղեդու ներթափանցումն անվանել է «ցավալի դժբախտ պատահար», և նա այնքան է տառապել, որ թերևս դա է հանդիսացել հիվանդության պատճառը։

Իսրայելացի հետազոտող Էլիյահու Ա-Կոէնը նշում է, որ «Ոսկե Երուսաղեմ» երգի և բասկերեն երգի կապն իրեն հայտնի է 1969 թվականից ի վեր և 1970-ականների սկզբին նա իր դասախոսություններում անդրադարձել է դրան. «Ես ասում էի, որ Ոսկե Երուսաղեմը» գողացված երգ չէ, այլ միայն նրա սկիզբը գրվել է Նաոեմի Շեմերի լսած երգի ազդեցության տակ. ամեն դեպքում, երգը ռիթմիկ էր, ի տարբերություն Երուսաղեմի, և նույնիսկ այդ առաջին մասը Նաոմի Շեմերը շատ գեղեցիկ ձևով փոխել է»։ Երբ Ա-Կոէնը հայտնաբերել է Գիլ Ադեմային ուղղված Շեմերի նամակը, նա ասել է. «Իմ կարծիքով, Նաոմին իր աշխատանքում բասկյան երգին մեծ կշիռ է տալիս, և դա, ըստ երևույթին, այս տարիներին բեռ է եղել նրա համար, և արդեն երբ մահացու հիվանդ էր, ինքն իրեն ասել է. «Կխոսեմ, և կթեթևանամ»։

Պակո Իբանեսը, տեղեկանալով Նաոմի Շեմերի խոստովանության մասին, ասել է, որ այդ լուրը տխրեցրել է իրեն, և Նաոմին չպետք է իրեն մեղավոր զգա։ Նա ասել է, որ, 1967 թվականին լսելով «Ոսկե Երուսաղեմ» երգը, ճանաչել է «Pello Joxepe»-ն, բայց չի համարում, որ դա գրագողություն է, այլ էմպաթիա տածում Շեմերի հանդեպ և ուրախ է, որ մեղեդին ինչ-որ կերպ օգտակար էր[8]։

Հաջողություն խմբագրել

«Ոսկե Երուսաղեմ» երգն առաջին անգամ կատարել է Շուլին Նաթանը 1967 թվականի մայիսի 15-ին համերգի ժամանակ։ Երեք շաբաթ անց, Իսրայելի զորքերը Վեցօրյա պատերազմում գրավել են Երուսաղեմը։ Ցանխանիմ բրիգադը Լացի պատի մոտ երգում էր այս երգը արցունքն աչքերին[9]։ Պատերազմի ժամանակ Սինայի թերակղզում Նաոմի Շեմերը խոսեց զինվորների հետ։ Նա ռադիոյով լսել էր, թե ինչպես են դեսանտավորները երգում «Ոսկե Երուսաղեմը» և ավելացրել է քաղաքի ազատագրմանը նվիրված տունը (չորրորդ)[10]։ (Ավելի ուշ լայնորեն ճանաչում է գտել երգի այն տարբերակը, որտեղ երկրորդ տունը փոխարինվել է չորրորդով, ունենալով հակառակ իմաստ)։ Երգը մեծ հաջողություն ունեցավ և Իսրայելում ընտրվեց «Տարվա երգ»։ Առաջին տարում վաճառվեց երգի մոտ 300 հազար ձայնագրություն, ինչը Իսրայելի ամբողջ պատմության մեջ սկավառակների ռեկորդային վաճառք էր[11]։ Նույն թվականին Քնեսեթի պատգամավոր Ուրի Ավներին օրինագիծ ներկայացրեց «Ոսկե Երուսաղեմ» երգին տալու Իսրայելի օրհներգի կարգավիճակ, սակայն օրինագիծը երբեք չքննարկվեց։ Երգը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով և հնչել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմում։

1998 թվականին Իսրայելի 50-ամյակի տոնակատարության ժամանակ երգը ճանաչվեց որպես հրեական մշակույթի կարևորագույն երաժշտական աշխատանք։ 10 տարի անց, երբ տոնում էր երկրի 60-ամյակը, Իսրայելական առաջին հեռուստաալիքը հյուրընկալեց կենդանի ծրագիր, որի ընթացքում հանդիսատեսը և ժյուրին ընտրեցին «60-ամյակի երգը», ինչպես նաև «Երգիչ ...», «Երգչուհի ...» և «60-ամյա հոբելյանը»։ Այդ երեկո Դավիդ Դ՛Օրի կատարված «Ոսկե Երուսաղեմ» երգը զբաղեցրել է առաջին տեղը և՛ հանդիսատեսի, և՛ ժյուրիի քվեով և դարձել «60-րդ տարելիցի երգ» և տոնակատարությունների ժամանակ Իսրայելի պաշտոնական երգ[2]։

Հայտնի կատարողներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
«Ոսկե Երուսաղեմ»
    Օֆրա Հազա
    Թամար Գվերդծիթելի
    Յուլիա Զիգանշինա
    Մարինա-Արիելա Մելամեդ


Երգը տարբեր տարիների կատարել են Օֆրա Հազան[12], Տուրեցկու երգչախումբը, Իոսիֆ Կոբզոնը, Ռիկա Զարաին և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Израильтянин из окружения Ющенко подарил украинцам "Золотой Иерусалим"
  2. 2,0 2,1 «Песня "Золотой Иерусалим" станет гимном 60-летия Израиля». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Jerusalem of gold. The career of a song». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  4. «Jerusalem of gold in Jewish sources». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Памяти Наоми Шемер». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  6. 15.07.2004 — Наоми Шемер
  7. Запись Pello Joxepe ՅուԹյուբում
  8. 8,0 8,1 [«Naomi Shemer had no reason to feel bad, says Basque singer (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին. Naomi Shemer had no reason to feel bad, says Basque singer (անգլ.)]
  9. Шули Натан Արխիվացված 2016-03-04 Wayback Machine на сайте MOOMA 2-го канала израильского телевидения (եբրայերեն)
  10. אהוד אשרי חזרנו אליך שנית הארץ, 22.05.2007 (Эхуд Ашери, «Мы вернулись к тебе снова», «Га-Арец» (22.05.2007)) (եբրայերեն)
  11. Официальный сайт Шули Натан (եբրայերեն)
  12. ««Иерушалаим шэль захав» Офры Хазы (Видео)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե Երուսաղեմ» հոդվածին։