«Նամակներ իմ հողմաղացից» (ֆր.՝ Lettres de mon moulin), 1870 թվականին հրատարակված Ալֆոնս Դոդեի պատմվածքների ժողովածուն։ Պատմվածաշարը հեղինակը նվիրել է կնոջը։

Նամակներ իմ հողմաղացից
ֆր.՝ Lettres de mon moulin
Հայերեն հրատարակության շապիկը (2017)
ՀեղինակԱլֆոնս Դոդե
Տեսակպատմվածքների ժողովածու
ԺանրՊատմվածաշար
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1869
Էջեր192
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2017
ԹարգմանիչՆվարդ Վարդանյան
ԳՄՍՀ978-9939-76-042-1
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/daudet/muehle/muehle.html
 Lettres de mon moulin Վիքիպահեստում

Գրքում ընդգրկված պատմվածքները

խմբագրել
  • Նախաբան
  • Տեղավորում
  • Բոքերի ձիակառքը
  • Վարպետի Կորնիլի գաղտնիքը
  • Պարոն Սըգենի այծը
  • Աստղերը
  • Արլուհին
  • Պապի ջորին
  • Սանգիներների փարոսը
  • Սեմիյանտի հոգեվարքը
  • Մաքսավորները
  • Քուքունյանի քահանան
  • Ծերուկները
  • Արձակ բալլադներ
    • I. Թագաժառանգի մահը
    • II. Փոխնահանգապետը դաշտում
  • Բիքսիուի թղթապանակը
  • Լեգենդ ոսկե ուղեղով մարդու մասին
  • Բանաստեղծ Միստրալը
  • Երեք հաջորդական պարագաները
  • Նարինջները
  • Երկու պանդոկները
  • Միլիանահում
  • Մորեխները
  • Հայր սուրբ Գոշեի էլիքսիրը
  • Կամարգում
    • I. Մեկնում
    • II. Հյուղակը
    • III. A L'espere (Դարանակալում)
    • IV. Կարմիրն ու սպիտակը
    • V. Վակկարես
  • Զորանոցի կարոտը

Հայերեն հրատարակություններ

խմբագրել

Հայերեն առաջին հրատարակություն

խմբագրել

Գիրքն առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1976 թվականին «Հայաստան» հրատարակչությունում։ Թարգմանիչ՝ Նվարդ Վարդանյան։ 166 էջ։

Հայերեն երկրորդ հրատարակություն

խմբագրել

Գիրքը երկրորդ անգամ հայերեն հրատարակվել է 2017 թվականին «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով։ Ֆրանսերենից թարգմանել է Նվարդ Վարդանյանը։ 192 էջ։

Հայերեն երկրորդ հրատարակության հանձնարարականը

խմբագրել

Ֆրանսիացի հռչակավոր գրող Ալֆոնս Դոդեի «Նամակներ իմ հողմաղացից» պատմվածաշարը առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվել 1976 թվին։ Այս ժողովածուն ծնունդ է հեղինակի՝ Պրովանսից՝ իր ծննդավայրից, ստացած տպավորություններից, որը նաև պատմական, փաստագրական հարուստ նյութ է պարունակում։ Պրովանսի բնաշխարհը, բարքերը, լեգենդները ներկայացված են բանաստեղծական մեծ ներշնչանքով։ Ներկա հրատարակությունը իրականացվում է թարգմանչի մանրակրկիտ վերանայմամբ, նկատի ունենալով ժամանակակից հայ ընթերցողի թե՛ լեզվամտածողությունը, թե՛ ընկալողունակությունը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ալֆոնս Դոդե, Նամակներ իմ հողմաղացից, Ե., Անտարես, 2017, էջ 2։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամակներ իմ հողմաղացից» հոդվածին։