Նվարդ Վարդանյան

հայ թարգմանչուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նվարդ Պողոսի Վարդանյան (հունիսի 3, 1940(1940-06-03), Մարսել), հայ թարգմանչուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (1995 թ.)[1]:

Նվարդ Վարդանյան
Ծնվել էհունիսի 3, 1940(1940-06-03) (83 տարեկան)
ԾննդավայրՄարսել
Մասնագիտությունթարգմանչուհի
Քաղաքացիություն Ֆրանսիա,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Նվարդ Վարդանյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Նվարդ Վարդանյանը ծնվել է 1940 թվականին, Մարսելում։ 1948 թվականին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը։ 1966 թվականից Վարդանյանը ԵՊՀ ռոմանական լեզուների բանասիրության ամբիոնում դասավանդում է ֆրանսերեն, ինչպես նաև «Գեղարվեստական թարգմանություն» և «Ոճաբանություն» առարկաները։

Թարգմանել է Ժ. Ժան Ռասինի, Ալֆոնս Դոդեի, Ֆրանսուազ Սագանի, Ստենդալի, Ի. Մինասի, Պոլ Էլուարի, Ժորժ Սանդի և ֆրանսիացի այլ հեղինակների ստեղծագործություններ[2]։

Նվարդ Վարդանյանի թարգմանությունները տպագրվել են գրական հանդեսներում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Նոր-դար», «Աստղիկ»)։ Գեղարվեստական թարգմանության տեսության հարցերին առնչվող հոդվածների հեղինակ է։ Թարգմանված բազմաթիվ գրքերի հեղինակ է[3]։

Երկեր խմբագրել

  • Զրուցասեր գունապնակ, Երևան, 2012 թ.։
  • Բաց հանգույցներ (վեպ), Երևան, 2008 թ.։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Մրցանակներ խմբագրել

  • Մայր Աթոռ սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2007 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նվարդ Վարդանյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, Երևան, 2007։
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Նվարդ Վարդանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.