Նախո քեռի
Նախո քեռի, Մոկացի (իսկական անունը՝ Նահապետ, Նախո-բիձա, 1851, Գնեկանց - 1916 կամ 1920, Վաղարշապատ, Էջմիածնի գավառ), «Սասնա ծռեր» դյուցազնավեպի նշանավոր ասացողներից մեկը։
Նախո քեռի | |
---|---|
Ծնվել է | 1851 |
Ծննդավայր | Գնեկանց |
Մահացել է | 1916 կամ 1920 |
Մահվան վայր | Վաղարշապատ, Էջմիածնի գավառ |
Մասնագիտություն | ասմունքող |
Կենսագրություն
խմբագրելԳնեկանցից պանդխտել է Վաղարշապատ, 1914 թվականին եղել է Գևորգյան ճեմարանի դռնապանը։ Նախո քեռու «Դավիթ և Մհեր» պատումը, որը հաջորդել է Գարեգին Սրվանձտյանի հրատարակած առաջին պատումին, գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ 1886 թվականին։ Բովանդակության ամբողջությամբ և գեղարվեստական կատարելությամբ Նախո քեռու պատումը լավագույններից է էպոսի տարբերակների շարքում։
Մանուկ Աբեղյանը հավաստել է, որ Նախո քեռին եղել է ավանդապահ ու ստուգապատում ասացող, երգել նաև ժողովրդական վեպի չափածո հատվածներ, որոնք նոտագրել է Կոմիտասը։ «Դավիթ և Մհեր» պատումը համառոտած թարգմանել է Վալերի Բրյուսովը և հրատարակել «Հայաստանի պոեզիան» (1916) անթոլոգիայում։
Մշակույթում
խմբագրելՆախո քեռուն Մոկս նահանգի ազգային տարազով պատկերել է հայ նկարիչ, Գևորգյան ճեմարանի ուսուցիչ աշխատած Վարդգես Սուրենյանցը[1]։
Գրականություն
խմբագրել- Աբեղյան Մ․, Դավիթ և Մհեր։ Ժողովրդական դյուցազնական վեպ։ Շուշի, 1889։ Սասնա ծռեր, խմբ․ Մ․ Աբեղյանի, աշխատակցությամբ Կ․ Մելիք-Օհանջանյանի, հ․ 1, Ե․, 1936, էջ 1–51։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ուշագրավ ուրվագծեր երևելիների հոբելյանական դիմապատկերին». ankakh.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 171)։ |