Նախիջևանի պատմության պետական թանգարան

Նախիջևանի պատմության պետական թանգարան (ադրբ.՝ Naxçıvan Dövlət Tarix Muzeyi), Ադրբեջանի պատմամշակութային, գիտահետազոտական թանգարան։ Հիմնադրվել է 1924 թվականին և այժմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1]։ Թանգարանի հավաքածուն արտացոլում է Նախիջևանի պատմությունն ու մշակույթը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը[2]։

Նախիջևանի պատմության պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևան
ՎայրՆախիջևան
Ժանրպատմական
Հիմնադրվել է1924
ՏնօրենՆիզամի Ռահիմով
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նախիջևանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է 1924 թվականին[3]։ 1968 թվականին թանգարանը ստացել է պետական կարգավիճակ։ Նախիջևանի պատմության պետական թանգարանի հիմնական գործունեությունը սկսվել է 1969 թվականին։ 1969 թվականի հոկտեմբերին Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը կոնֆերանս է անցկացրել Նախիջևանի պատմության պետական թանգարանում։

Ցուցահանդես խմբագրել

Թանգարանում ցուցադրված են հոգևոր և նյութական մշակույթին, ինչպես նաև քաղաքական պատմությանը, արվեստին և Նախիջևանի քաղաքական կյանքը բնութագրող թանգարանային նմուշներ և հնագիտական իրեր։ Նախիջևանի պատմության պետական թանգարանում պահպանվել են ավելի քան 48,000 ցուցանմուշներ Նախիջեւանի հին պատմության մասին[4]։

Թանգարանի հավաքածուն նվիրված է հին ժամանակներում ներկայիս Նախիջևանի տարածքում բնակված հին ցեղերի պատմությունից մինչև մերօրյա Նախիջևանին։ Թանգարանի նմուշները բազմաբնույթ են՝ պատմական, ազգագրական, հնագիտական, բուսաբանական, կենդանաբանական, կիրառական, հետազոտական և այլն։ Կան որոշ բաժիններ, որոնք առանձին նվիրված են Նախիջևանի արվեստին[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի պատմության պետական թանգարան
  2. Нахичеванский государственный музей истории
  3. «Նախիջևանի թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Nakhchivan State History Museum
  5. Государственный Музей Истории Нахичеванской АР