Նախանշաններ (անգլ.՝ Knowing), ռեժիսոր Ալեքս Պրոյասի նկարահանած գիտաֆանտաստիկ ֆիլմ։ Չնայած իրադարձությունները տեղի են ունենում Բոսթոնում, ֆիլմը նկարահանվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։ Ֆիլմի կարգախոսը՝ «Ի՞նչ կլինի, երբ թվերն ավարտվեն»։ Համաշխարհային պրեմիերան կայացավ 2009 թվականի մարտի 19-ին։

Picto infobox cinema.png
Նախանշաններ
անգլ.՝ Knowing
Նախանշաններ (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], աղետ-ֆիլմ, մարտաֆիլմ և միստիկ ֆիլմ
Թվականապրիլի 9, 2009[4] և 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեքս Պրոյաս[2][5][6][…]
ՊրոդյուսերԱլեքս Պրոյաս և Սթիվ Տիշ
Սցենարի հեղինակRyne Douglas Pearson?[6], Stuart Hazeldine?[6] և Ալեքս Պրոյաս[6]
ԴերակատարներՆիկոլաս Քեյջ[2][5][6][…], Ռոուզ Բիրն[5][6][7][…], Chandler Canterbury?[6][7][8][…], Lara Robinson?[6][9][10][…], Բեն Մենդեկսոն[6][7][9][…], Alethea McGrath?[9][11], Adrienne Pickering?[6][9][10][…], Լիամ Հեմսվորթ[9][10] և Danielle Carter?
ՕպերատորՍայմոն Դագան
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
Պատմվածքի վայրԲոստոն և Նյու Յորք
Նկարահանման վայրՄելբուռն
ԿինոընկերությունՍատուրն Ֆիլմս և Escape Artists
Տևողություն121 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

1959 թվականին կրտսեր դպրոցի բացման առիթով բոլոր սովորողները պետք է նկարեն ապագան իրենց պատկերացումով, որից հետո նկարը պետք է թաքցվի ժամանակի կապսուլայում՝ 50 տարի։ Լուսինդա անունով մի աղջկա չեն թողնում ավարտել իր նկարը, որը իրենից ներկայացնում էր խառը թվերի կույտ։ Նա անհետանում է բացման արարողությունից հետո։ Ավելի ուշ ուսուցչուհին գտնում է նրան մարզադահլիճի նկուղում՝ մատներով փայտյա դռան վրա թվեր գրելով։ Նա աղաչում էր, որ դադարեցնեն այդ շշնջոցը։

50 տարի հետո նկարներով բեռնարկղը բացում են, թվերով թերթիկը հայտնվում է մի փոքրիկ տղայի՝ Կալիբի ձեռքերում։ Նա աստղաֆիզիկոս և պրոֆեսոր Ջոն Կեստլերի տղան էր։ Տեսնելով Լուսինդայի անհասկանալի թվերի կույտը Ջոնը հանկարծակի նկատում է, որ թվերը ցույց են տալիս հստակ տարեթվեր և մարդկանց զոհերի թիվը տարբեր դժբախտ պատահարներում, տեղի ունեցած վերջին 50 տարվա ընթացքում։ Որոնցից մեկում էլ մահացել է իր կինը։ Նա ենթադրում է, որ Լուսիի գրածը հենց այնպես չի հայտնվել Կալիբի մոտ...

Գլխավոր դերերումԽմբագրել

  • Ջոն Կեստլեր - Նիկոլաս Քեյջ
  • Դայանա Ուեիլենդ (Լուսինդայի դուստրը)- Ռոուս Բըրն
  • Կալիբ Կեստլեր - Չանդլեր Կենտերբերի
  • Լուսինդա Էմբրի - Լառա Ռոբինսոն
  • Գրեյս Կեստլեր (Ջոնի քույրը) - Նադյա Տաունսենդ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել