Օրանջի (անգլ.՝ Orangey, բառացի թարգմանությամբ՝ Շեկլիկ, հայտնի է նաև Ռուբարբ անունով, անգլ.՝ Rhubarb, բառացի՝ Խավարծիլ, ոչ ուշ քան 1951, ԱՄՆ - 1967, ԱՄՆ), շիկակարմիր կատու, որը նկարահանվել է 1950-1960-ական թվականների ամերիկյան ֆիլմերում։ Վարժեցնողը եղել է Ֆրենկ Իննը։ Առավել հայտնի է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (1961) ֆիլմում դերով, որտեղ Օրանջին խաղացել է Օդրի Հեփբըրնի հերոսուհու՝ Հոլի Գոլայթլի անանուն կատվի դերը։ Միակ կատուն է, որը երկու անգամ արժանացել է «Փեթսի» մրցանակին («Օսկար» մրցանակի ամերիկյան տարբերակը կենդանիների համար)։ Ֆիլմերի և հեռուստածրագրերի նկարահանումների համար եղել են Ռուբարբի տասնյակ կրկնորդներ, որոնցից յուրաքանչյուրը սովորել է իր հնարքը։ Երբեմն «Ռուբարբ» անունով ենթադրվել են Ֆրենկ Իննի վարժեցրած շիկակարմիր կատուների ամբողջ խումբը։

Օրանջի
Տեսակկատու և կենդանի դերասան
Սեռարու
Ծնվել էոչ ուշ քան 1951
ԾննդավայրԱՄՆ
Սատկել է1967
Սատկելու վայրԱՄՆ
Թաղվել էՖորեստ Լոուն հուշայգի
Մրցանակներ
 Orangey Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

«Ռուբարբ» խմբագրել

Սոված, սպիներով և թարմ վերքերով պատված Օրանջին 2-3 տարեկան հասակում հայտնվել է Շերման Օուքսում (Լոս Անջելեսի շրջան) միսիս Ագնես Մյուրեյի (անգլ.՝ Mrs. Agnes Murray) տան այգում, մինչ այն պահը, երբ «Փարամանունթ» ընկերությունը 1951 թվականին հայտարարել է, որ «Ռուբարբ» ֆիլմի գլխավոր դերի համար անհրաժեշտ է կատու «զզվելի բնավորությամբ և դնչին սպիներով»[1]։ ԶԼՄ-ից իմանալով այդ մասին՝ միսիս Մյուրեյը Օրանջիի նկարն ուղարկել է ստուդիա[2]։ Պրոդյուսերները 6 ամիս ապարդյուն փնտրել են համապատասխան կատվի[3], նայել են հինգ հարյուր կատվի, կարդացել են կատվատերերի 3000 նամակ և ուսումնասիրել ծրարներում դրված կենդանիների լուսանկարները, սակայն արդյունքում ընտրությունը կանգնել է 6,5 կիլոգրամանոց Օրանջիի վրա[4]։ Որպես վարժեցնող ընդունվել է Ֆրենկ Իննը, որն անմիջապես միսիս Մյուրեյից գնել է կատվի իրավունքները։ Կատուն նկարահանումներից հետո կարող էր Մյուրեյի տուն գնալ, սակայն Իննը ստացել է կինոյում նրան վարժեցնելու բացառիկ իրավունքը։ «Փարամաունթը» կատվին վերանվանել է Ռուբարբ, սակայն նա արդեն իսկ հասարակության մեջ հայտնի է դարձել իր նախնական անվամբ, որն օգտագործվել է անգամ գովազդներում[5]։ Չորքոտանի դերասանը շուտով ցույց է տվել իր բնավորությունը՝ ֆշշացնում էր, ճանկռում, կծում, կռվում էր մարդկանց և գործընկեր կատուների հետ։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերը Օրանջիին անվանել է «աշխարհի ամենաանպիտան կատուն»[6]։ Նրա մասին արտահայտվել է նաև վարժեցնողը։ Օրանջին «ավելի անբարետես էր, քան սովորական կատուն, սակայն անկասկած նույնքան մահացու էր, որքան լեռնային առյուծը կամ ցանկացած այլ մեծ կատու,-ասել է Ֆրենկ Իննը՝ մեկնաբանելով կատվի ագրեսիվ բնավորությունը,-Ձեզ կարող են վիրավորել նույնքան արագ։ Այս պատանին շատ խորն է կծում»[5]։ Կատուն երբեմն փախչում էր նկարահանման հրապարակից, ինչի պատճառով Իննը ելքի մոտ պահապան շներ է կապել, որպեսզի նրանք խոչընդոտեն չորքոտանի դերասանի դուրս գալը[6]։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Օրանջին Ռուբարբի դերի համար արժանացել է «Փեթսի» մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Louis Berg (1951 թ․ սեպտեմբերի 23). «KING». Los Angeles Times.
  2. «'Millionaire' Feline Stars in New Comedy» (անգլերեն). The Deseret News. 1951 թ․ սեպտեմբերի 18.
  3. «Rhubarb (1951)» (անգլերեն). Turner Classic Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.
  4. «Rhubarb (1951)» (անգլերեն). Turner Classic Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.
  5. 5,0 5,1 Erskine Johnson (1951 թ․ մարտի 18). «Yowling Cat Star Hollywood Menace» (անգլերեն). The Pittsburgh Press.
  6. 6,0 6,1 Jean-Claude Suarès Great cats: the who's who of famous felines. — Bantam Books, 1981. — P. 76. — 122 p. — ISBN 0553013386

Գրականություն խմբագրել

  • Don Mankowski. Of Rhubarbs and Oranges: Orangey the Cat // Scarlet Street. — 2005. — № 54.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրանջի» հոդվածին։