Նախագծման թանգարան (անգլ.՝ Design Museum), թանգարան Քենսինգթոնում (Լոնդոն), որը ներառում է արտադրական, արդյունաբերական, գրաֆիկական, նորաձևության և ճարտարապետական նախագծում։ 2018 թվականին արժանացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակին[3]։

Նախագծման թանգարան
Տեսակdesign museum? և անկախ թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԿենսինգտոն և Չելսի
ՎայրKensington High Street?
Ղեկավարության նստավայրCommonwealth Institute building, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասցե224 - 238 Kensington, High Street, London W8 6AG[2]W8 6AG
Հիմնադրվել է1989
ՏնօրենDeyan Sudjic?
Կայքdesignmuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին, Սըր Տերես Կոնրանի կողմից։ Սկզբում այն գտնվել է Թեմզա գետի ափին, Թաուեր կամրջի մոտ, այնուհետև տեղափոխվել է Քենսինգթոն։ Թանգարանը գործում է որպես գրանցված բարեգործական կազմակերպություն[4], և տոմսերի վաճառքից ստացված միջոցները տրամադրվում են թանգարանի նոր ցուցահանդեսների կազմակերպմանը։

Շադ Թեմզա

խմբագրել

Թանգարանը ի սկզբանե (1940-ական թվականներին) տեղակայված է եղել Թեմզայի հարավային ափին, Շադ Թեմզա շրջանում (Լոնդոն) գտնվող պահեստի շենքում։ Պահեստի վերասարքավորումը անճանաչելիորեն փոխել է այն՝ կառույցին տալով 1930-ական թվականների միջազգաին մոդեռնիզմի ոճ։ Այն ֆինանսավորվել է բազմաթիվ ընկերությունների, դիզայներների և բարեգործական կազմակերպությունների կողմից։ Թանգարանը նախագծվել է Կոնրանի խմբի կողմից՝ երկու հարկերում տեղակայված ցուցահանդեսներով։ Թանգարանի և Թեմզայի միջև տեղակայված է եղել Սըր Էդուարդո Պաոլոցցիի «Գյուտի գլուխ» մեծամասշտաբ արձանը։

Քենսինգթոն

խմբագրել

2011 թվականի հունիսին սըր Տերես Կոնրանը նվիրաբերել է 17,5 միլիոն ֆունտ-ստերլինգ, որպեսզի թանգարանը 2016 թվականին տեղափոխվեր ավելի մեծ պահեստային տարածք, որտեղ նախկինում տեղակայված էր Արևմտյան Լոնդոնի «Համագործակցության ինստիտուտը»։ 1960-ականների այս տեսարժան վայրը նախագծվել է ճարտարապետներ Սըր Ռոբերտ Մետյուի, Ջոնսոն Մարշալի և ընկերների կողմից։ Կառույցը պատրաստվել է նախագծային խմբի կողմից, որը ղեկավարում էր Ջոն Պոլսոնը։ Շենքն ի սկզբանե պատրաստվել է 21-րդ դարի թանգարանին համապատասխան՝ պահպանելով տարածական որակները։ Նախագծման թանգարանը բացվել է Քենսինգթոնում, 2016 թվականի նոյեմբերի 24-ին[5]։ Տեղափոխությունը թանգարանին տվել է երեք անգամ ավելի տարածք` իր մշտական հավաքածուն անվճար ցուցադրելու համար։ Տեղափոխությամբ թանգարանը բերվել է Քենսինգթոնի մշակութային թաղամաս՝ միանալով Արվեստի թագավորական քոլեջին, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանին, Գիտության թանգարանին, Բնագիտական թանգարանին և Սերփենթայն պատկերասրահին։

Հավաքածու

խմբագրել

Վերևի հարկում՝ թանգարանի տանիքում, գտնվում է թանգարանի հավաքածուի «Դիզայներ, արտադրող, օգտվող» մշտական ցուցադրումը։ Մեծ Բրիտանիայում այն միակ թագարանն է՝ նվիրված բացառապես ժամանակակից դիզայնին և ճարտարապետությանը։ Ռեստորանը, պատկերասրահը, միջոցառումների սրահը և անդամների համար սրահը նույնպես գտնվում են վերևի հարկում։

Երկրորդ հարկում գտնվում է ուսանողների, դասախոսների, հետազոտողների և դիզայներների համար նախատեսված դիզայնի և ճարտարապետության տեղեկատվական գրադարանը։ Այնտեղ նաև գտնվում են թանգարանի պատմությանը վերաբերող արխիվները։ Սվարովսկի հիմնադրամի ուսումնական կենտրոնը ուսումնական հաստատությունների համալիր է, որը ներառում է դիզայն-ստուդիա, ստեղծագործական արվեստանոց, սեմինարի երկու դահլիճ և ընդհանուր դահլիճ։ Առաջին հարկում տեղակայված են թանգարանի գրասենյակները, ընդունարանը, կոնֆերանս դահլիճը և կինոստուդիան։ Առաջին հարկում գտնվում են ժամանակավոր ցուցադրությունները։

Մրցանակներ

խմբագրել

2003 թվականից 2006 թվականներին թանգարանը գործարկել է «Տարվա դիզայներ» անվանակարգը՝ 25.000 ֆունտ-ստերլինգ պարգևավճարով։ 2007 թվականին նոր տնօրենը չեղարկեց անվանակարգը և 2008 թվականին գործարկեց «Տարվա դիզայն» անվանակարգը։ 2003 թվականից 2011 թվականների ընթացքում Բրիտ Ինշյուրնս ապահովագրական ընկերությունը հովանավորել է մրցանակները։

Տարվա դիզայներներ

խմբագրել
  • 2003 թվական՝ Ջոնի Այվ
  • 2004 թվական՝ Դանիել Բրաուն
  • 2005 թվական՝ Հիլլարի Քոթմ
  • 2006 թվական՝ Ջեմի Հալեթ
  • 2009 թվական՝ Դուարտե Ֆերերիա

Տարվա դիզայն

խմբագրել

Մրցանակի համար հաշվի են առնվում նախորդ 12 ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում արտադրված դիզայնի առարկանները։ Միջազգային մակարդակով դիզայնի փորձագետներից յուրաքանչյուրին առաջարկվում է առաջ քաշել մինչև յոթ կատեգորիաներին ենթակա հինգ նախագիծ՝ ճարտարապետություն, երթևեկություն, գրաֆիկա, ինտերակտիվ դիզայն, արտադրանք, կահույք և նորաձևություն։ 2015 թվականից գործում են ճարտարապետություն, նորաձևություն, գրաֆիկա, թվային դիզայն, արտադրական դիզայն և երթևեկություն անվանակարգերը։ 2016 թվականին ցուցադրությունները հովանավորել է Բիզլեյ ապահովագրական ընկերությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. https://designmuseum.org/
  3. «EMYA 2018: The Winners». European Museum Forum. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Charity Details for Design Museum». Charity Commission. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Dowd, Vincent (2016 թ․ նոյեմբերի 24). «Design Museum: A glossy new era and home». Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախագծման թանգարան» հոդվածին։