Նախագահի մահը (լեհ.՝ Śmierć prezydenta), լեհական գեղարվեստական պատմաֆիլմ՝ նկարահանված 1977 թվականին ռեժիսոր Եժի Կավալերովիչի կողմից[3]։ Լեհական կինոյի դասական նմուշներից է։ Բեռլինի 28-րդ կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի[4]։ Այն ներկայացվել է նաև Օսկար մրցանակի Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում ընդգրկվելու համար, սակայն չի ընդունվել[5]։

Նախագահի մահը
լեհ.՝ Śmierć prezydenta
Երկիր Լեհաստան
Ժանրդրամա
Թվականհոկտեմբերի 10, 1977[1]
Լեզուլեհերեն
ՌեժիսորԵժի Կավալերովիչ
Սցենարի հեղինակԵժի Կավալերովիչ և Բոլեսլավ Միխալեկ[1]
ԴերակատարներԶդզիսլավ Մրոժևսկի, Մարեկ Վալչևսկի, Հենրիկ Բիստա, Եժի Դուշինսկի, Էդմունդ Ֆետտինգ, Տոմաշ Զալիվսկի, Erwin Kohlund?[2], Liliana Komorowska?[2], Adam Baumann?[2], Անջեյ Շենայխ[2], Józef Kalita?[2], Tadeusz Teodorczyk?[2], Անջեյ Կրասիցկի[2], Andrzej Grąziewicz?[2], Wiktor Nanowski?[2], Szymon Szurmiej?[2], Andrzej Grzybowski?[2], Zbigniew Geiger?[2] և Zdzisław Szymborski?[2]
ՕպերատորՎիտոլդ Սոբոչինսկի և Յուրի Լուկաշևիչ[1]
ԵրաժշտությունԱդամ Վոլոցինսկի
Պատմվածքի վայրՎարշավա
ԿինոընկերությունStudio Filmowe Kadr
Տևողություն144 րոպե և 149 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմում պատմվում է Լեհաստանի առաջին նախագահ Գաբրիել Նարուտովիչի կյանքի ու կարիերայի վերջին շրջանի մասին։ 1922 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվելով Լեհաստանի նախագահ՝ նա այդ պաշտոնն զբաղեցրել է ընդամենը 5 օր՝ դեկտեմբերի 11-ից մինչև 16-ը։

Նորընտիր նախագահի երդման արարողության ժամանակ ազգայնական տրամադրություններ ունեցող լեհերը ելույթներ են ունենում ու ցույցեր անցկացնում։ 1922 թվականի դեկտեմբերի 16-ին Գաբրիել Նարուտովիչը մասնակցում է Վարշավայի «Զակսենտա» պատկերասրահում անցկացվող նկարչական ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառման ժամանակ նրա վրա կրակում է նկարիչ, ֆանատիկոս Էլիգիուշ Նևյադոմսկին։

Դերերում

խմբագրել
  • Զդզիսլավ Մրոժևսկի – Գաբրիել Նարուտովիչ
  • Մարեկ Վալչևսկի – Էլիգիուշ Նևյադոմսկի, նախագահին սպանողը
  • Եժի Դուշինսկի – մարշալ Յուզեֆ Պիլսուդսկի
  • Տոմաշ Զալիվսկի – Մացեյ Ռատայ, Սեյմի մարշալ, քաղաքական գործիչ
  • Էդմունդ Ֆետինգ – գեներալ Յուզեֆ Հալլեր
  • Անջեյ Կրասիցկի – Անտոնի Կամենսկի
  • Զբիգնև Գեյգեր – քարտուղար Սոլտիկ
  • Չեսլավ Բիչեսկի – Յուլիան Նովակ, վարչապետ
  • Եժի Սագան – Վինցենտի Վիտոս, քաղաքական գործիչ
  • Ջեք Ռեկնից – Դելագնյու, լրագրող
  • Տադեուշ Տեոդորչիկ
  • Տեոդոր Գենդերա

Մրցանակներ

խմբագրել
  • 1977 – Գդանսկում անցկացված Լեհական գեղարվեստական ֆիլմերի չորրորդ փառատոնի մրցանակ
  • 1977 – Ժյուրիի հատուկ մրցանակ ռեժիսոր Եժի Կավալերովիչին (Գդանսկի կինոփառատոնում)
  • 1977 – մրցանակ հնչյունավորման համար հնչյունային օպերատոր Եժի Բլաշչինսկուն (Գդանսկի կինոփառատոնում)
  • 1978 – Բեռլինի 28-րդ կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ Եժի Կավալերովիչին անձնական ձեռքբերումների համար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Նախագահի մահը» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում
  4. «Berlinale 1978: Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Margaret Herrick Library, Academy of Motion Picture Arts and Sciences

Արտաքին հղումներ

խմբագրել