Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2018)

Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Prezident seçkiləri), համապետական նախագահական ընտրություններ, որը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին Ադրբեջանում[1]։

Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2018)
Ադրբեջան
2018 թվականի ապրիլի 11
Թեկնածու Իլհամ ԱլիևԶահիդ Օրուջ
Կուսակցություն Նոր Ադրբեջան կուսակցություն ինքնառաջադրում/անկուսակցական
Ընտրաձայների քանակ: 3 192 522 (86.22 %) 115 462 (3.11 %)

Տեսակ նախագահական ընտրություններ

Պաշտոն նախագահ

Թեկնածուներ Իլհամ Ալիև, Zahid Oruc?, Sardar Jalaloglu?, Gudrat Hasanguliyev?, Hafiz Hajiyev?, Araz Alizadeh?, Faraj Guliyev? և Razi Nurullayev?

Հաղթող Իլհամ Ալիև

Նախորդ 2013 Azerbaijani presidential election?

Հաջորդ Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2024)

Ընտրությունների մասին խմբագրել

«Ընտրությունների մասին» օրենքի 178-րդ հոդվածի առաջին կետում նշված է, որ ընտրությունները տեղի են ունենում հոկտեմբերի երրորդ չորեքշաբթին։ Այսինքն, Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին։ Սակայն 2018 թվականի փետրվարի 5-ին նախագահին հրամանագրով փոխվել է ընտրությունների օրը և նշանակվել ապրիլի 11-ը[2]։

Ադրբեջանի նախագահը կընտրվեր երկրորդ փուլով, եթե թեկնածուներից ոչ մեկ առաջին փուլի ժամանակ չկարողանար ստանալ ձայների մեծ մասը[3]։

Թեկնածուներ խմբագրել

  • Իլհամ Ալիև — 2003 թվականից Ադրբեջանի նախագահ, «Նոր Ադրբեջան» կուսակցության առաջնորդ։
  • Ռազի Նուրուլլաև — քաղաքական գործիչ և վերլուծաբան, «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» նախկին փոխնախագահ։
  • Հաֆիզ Հաջիև — «Ժամանակակից հավասարություն» կուսակցության նախագահ։ Մասնակցել է նաև 2003, 2008 և 2013 թվականների ընտրություններին։
  • Հուդրաթ Հասանգուլիև - Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, «Ամբողջական Ադրբեջանի ազգային ճակատի» առաջնորդ։ Մասնակցել է նաև 2003, 2008 և 2013 թվականների ընտրություններին։
  • Արազ Ալիզադե — Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Մասնակցել է նաև 2013 թվականի ընտրություններին և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։
  • Ֆարաջ Գուլիև — Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, «Ազգային վերածննդի շարժման» կուսակցության առաջնոդ։ Մասնակցել է նաև 2013 թվականի ընտրություններին և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։
  • Սարդար Ջալալօղլու — Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Մասնակցել է նաև 2013 թվականի ընտրություններին և զբաղեցրել 10-րդ հորիզոնականը։
  • Զահիդ Օրուջ — Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, անկախ թեկնածու։ Մասնակցել է նաև 2013 թվականի ընտրություններին և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։

Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը որոշել էր բոյկոտել ընտրությունները և ողջ երկրում սկսել բողոքի ցույցեր[4]։ Հանրապետական այլընտրանքային շարժումը նույնպես հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ որակելով այն որպես «շտապ իրականացված և չարդարացված քայլ»[5]։ Փետրվարի 10-ին Մուսավաթական կուսակցությունը հայտարարել է, որ իրենք նույնպես կբոյկոտեն ընտրությունները, իսկ առաջնորդ Իսա Ղամբարը չի առաջադրվի նախագահի թեկնածուի համար։ Նույն օրը մեկ այլ՝ «Հույսի կուսակցության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մասնակցի ընտրություններին։

Արդյունքներ խմբագրել

  • Իլհամ Ալիև - 3192252 (86,22%)
  • Զահիդ Օրուջ - 115462 (3,11%)
  • Հուդրաթ Հասանգուլիև - 112915 (3,05%)
  • Սարդար Ջալալօղլու - 112708 (3,04%)
  • Հաֆիզ Հաջիև - 56153 (1,51%)
  • Արազ Ալիզադե - 51738 (1,39%)
  • Ֆարաջ Գուլիև - 43546 (1,18%)
  • Ռազի Նուրուլլաև - 22706 (0,75%)[6]

Միջազգային դիտորդների գնահատականներ խմբագրել

ԵԱՀԿ-ն հայտարարել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ լուրջ խախտումների մասին։ Դիտորդները նշել են, որ հաճախ ընտրողները միասին են ընտրել, թափանցիկության բացակայություն է եղել, բացի այդ գրանցվել են լցոնումների բազմաթիվ դեպքեր։ Ինչպես նշվում է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցանման կենտրոնի հայտարարության մեջ, խոսքն «ընտրատեղամասերում 47 % առանց գրանցվելու, ընտրատեղամասերի 53 % լցոնումների և ընտրատեղամասերի 53 % կարուսելի ընտրությունների մասին» է[7]։

ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի առաքելության ղեկավարի կարծիքով, ընտրություններին նախորդել են «սահմանափակ խոսքի և հավաքների իրավունքը, մրցակցության հնարավորության բացակայությունը, ընտրողներին ահաբեկումը»[8]։

Իշխանամետ լրագրողները տապալել են ԵԱՀԿ դիտորների կոնֆերանսը[9][10]։ Դիտորդները թույլ չեն տվել պատասխանել հարցերի՝ բարձրաձայն աղմկելով։ Լրագրողներից ոմանք հավելել են, որ զեկույցը կազմվել է Հայաստանում։ Իրավիճակը փորձել են հանգստացնել անվտանգության աշխատակիցները[8]։

ՌԴ ԿԸՀ դիտորդ Անտոն Լոպատինը նշել է, որ Ադրբեջանում ընտրությունների ժամանակ որևէ խախտում չի արձանագրվել, ինչն արժանացել է միջազգային մամուլի քննադատությանը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Azerbaijan brings forward date of presidential election to April 11: decree Reuters, 5 February 2018
  2. «CEC Starts Preparations for Presidential Elections». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  3. Republic of Azerbaijan: Election for President IFES
  4. Council of Democratic Forces Decides to Boycott Early Presidential Elections Արխիվացված 2018-02-06 Wayback Machine Contact, 6 February 2018
  5. REAL Not to Recognize Results of Early Presidential Elections Արխիվացված 2018-02-09 Wayback Machine Contact, 5 February 2018
  6. https://www.infocenter.gov.az/e-services/prezident2018.aspx?m=&egov
  7. Deutsche Welle (www.dw.com). «ОБСЕ заявила о серьезных нарушениях на выборах в Азербайджане | DW | 12.04.2018» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  8. 8,0 8,1 «В Азербайджане на третий срок президентом выбрали Алиева». podrobnosti. 2013 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  9. «Журналисты сорвали конференцию наблюдателей ОБСЕ по выборам в Азербайджане». РИА Новости (ռուսերեն). 20180412T1350+0300Z. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  10. «Наблюдатели ОБСЕ отметили ограничения прав на выборах в Азербайджане». Зеркало (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  11. «Наблюдатели ОБСЕ отметили ограничения прав на выборах в Азербайджане». РИА Новости (ռուսերեն). 20180412T1400+0300Z. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.