Նաիրա Կարապետյան
Նաիրա Կարապետյան (հոկտեմբերի 25, 1977[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, Միացյալ Ազատական ազգային կուսակցության անդամ[2]։
Նաիրա Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1999) և Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (2002) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արևելագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կենսագրություն
խմբագրելՆաիրա Կարապետյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 25-ին Գյումրիում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ արևելագետ-դիվանագետ որակավորմամբ։ 2002 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ 2003 թվականից մինչև 2011 թվականը «Քաղաքական հմտությունների զարգացում» թեմայով մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ (2005, Վրաստան), «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն (2009, Գերմանիա), Քենտի արքայազն Մայքլի հիմնադրամ (2011, Մեծ Բրիտանիա)։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ դուստր։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2003-ից մինչև 2005 թվականը եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։ 2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008 թվականի հունվարից` ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության միջազգային ծրագրերի զարգացման և հանրային կապերի (PR) պատասխանատու։ 2010-2012 թվականներին եղել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հանրային կապերի (PR) պատասխանատու։
2010 թվականից «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է։
2008 թվականից Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) անդամ է, իսկ 2009 թվականից՝ կուսակցության խորհրդի և քարտուղարության անդամ։
2012 թվականի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր։
Գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է։