Հուսեին Նազըմ Փաշա (թուրքերեն՝ Hüseyin Nâzım Paşa, 1848, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 23, 1913(1913-01-23), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան բանակի գլխավոր շտաբի պետը Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում։

Նազըմ Փաշա
թուրքերեն՝ Hüseyin Nâzım Paşa
Դիմանկար
Ծնվել է1848
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 23, 1913(1913-01-23)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Օսմանիե շքանշան Liakat Medal Թագի շքանշան և 3rd class, Order of the Medjidie
 Nazim Pasha Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Նա եղել է Ֆրանսիական պաշտպանողական դոկտրինի ակտիվ աջակիցներից մեկը, որը նախագծել էր Ֆերդինանդ Ֆոշը, ում մոտ դասավանդել է Նազըմը Սեն-Սիրի ռազմական ակադեմիայում։ Ֆոշը հետագայում եղել է Դաշնակից զորքերի գլխավոր հրամանատարը Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատում։ Գլխավոր շտաբի պետ դառնալուց հետո Նազըմը անմիջապես փոփոխություններ իրականացրեց Օսմանյան ռազմական դոկտրինում, որը ստեղծել էր Կոլմար ֆոն դեր Գոլցը (Գոլց Փաշան), գերմանացի սպա, ով նախագծել էր Օսմանյան բանակի վերակազմավորումը և փոփոխությունները։ Համաձայն Գոլց Փաշայի դոկտրինի, Բալկանյան երկրներում օսմանյան զորքերը պետք է մնան պաշտպանողական արևմտյան (Վարդար) և արևելյան (Թրակիա) ուղղություններով։

Նազըմ Փաշան հրաժարվեց Գոլց Փաշայի դոկտրինից և չնայած Օսմանյան բանակը ուներ մի շարք խնդիրներ զորահավաքների մասով (զորահավաքներին մասնակցել էր նախատեսված 600.000 զինվորի կեսը), զարգացրեց ընդգծված հարձակվողական պլանը, ներառյալ հարձակվողական գործողություններ երկու ճակատներով։ Քանի որ Սերբական բանակը, որը պարտություն էր կրել Սերբ-բուլղարական պատերազմում, համարվում էր ավելի թույլ մրցակից, Նազըմ Փաշան որոշեց հարձակվել նրանց վրա առաջինը։ Դրանից հետո նա պետք է հարձակցեր Բուլղարիայի վրա (որը համարվում էր Բալկանյան դաշինքի ամենահզոր պետությունը) երկու ճակատներով` Մակեդոնիայի և Թրակիայի ուղղություններով։ Նրա թերագնահատումը սերբական ուժին ձախողումների պատճառ դարձան և նրա գործողությունները աղետալի հետևանք ունեցան։

Նա սպանվեց Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից 1913 թվականի հունվարի 23-ին պետական հեղաշրջման ժամանակ[1]։ Որպես վրեժխնդրություն, նրա հարազատներից մեկը սպանեց Կոմիտեի մեծ վեզիր Մեհմուդ Շևկետ Փաշային 1913 թվականի հունիսի 11-ին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hussein Nazım Pasha Արխիվացված 2020-05-26 Wayback Machine Americana Encyclopedia
  2. David Kenneth Fieldhouse: Western imperialism in the Middle East 1914-1958. Oxford University Press, 2006 p.17