Նադեժդա Իվանովնա Օդե (օրիորդական ազգանունը՝ Սմիրնովա, հունիսի 15, 1926(1926-06-15) - ապրիլի 30, 2009(2009-04-30), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս քանդակագործ, ռեստավրատոր։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1986)[1], ԽՍՀՄ նկարիչների միության, Սանկտ Պետերբուրգի Ռեստավրատորների միության անդամ։

Նադեժդա Օդե
Ծնվել էհունիսի 15, 1926(1926-06-15)
Վախճանվել էապրիլի 30, 2009(2009-04-30) (82 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
Լենինյան մրցանակ և ԺՏՆՑ ոսկե մեդալ
 Nadezhda Ode Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նադեժդա Օդեն ծնվել է 1926 թվականի հունիսի 15-ին։ 1947 թվականին գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը[1]։ Սովորելու ժամանակ մասնակցել է Մարիինյան թատրոնի, Պավլովյան պալատի վերականգնմանը[2]։

Աշխատել է Լենինգրադի ռեստավրացիայի արվեստանոցներում (НПО «Реставрация»)[1]։ Եղել է դեկորատիվ ծեփագործության վարպետ, ստեղծել է մոդելներ Լենինգրադի պալատների ինտերիերների դեկորատիվ վերականգնման համար[1]։ Մասնակցել է Ելագինի և Շուվալովների պալատների, Նարվայան դարպասների, Պետորս I-ի ամառային պալատի, Օրանիենբաումի Չինական պալատի, Սմոլնիի և Ռուսական թանգարանի վերականգնմանը[3]։ 1964 թվականից սկսած ավելի քան 40 տարի աշխատել է Պետերգոֆի պալատ-այգու վերականգնման վրա. վերականգնել է փորաքանդակովի և ծեփակերտ դեկորը Մեծ պալատում (Գահի, Չեսմենսկի և Դիմանկարների դահլիճները, Սպիտակ ճաշասենյակը, չինական աշխատասենյակները, Պետրոս I-ի ննջասենյակի բուխարին, Շքասանդուղքի և Պետրովյան աշխատասենյակի պաննոն, Կաքավների հյուրասրահի ծեփակերտվածքը[4][5][6]), Մոնպլեզիրում, Մառլիում, Եկատերինինյան մասնաշենքում[4]։

Անդամակցել է Պետերբուրգի նկարիչների միության ռեստավրատորների խմբակին[7]։ Եղել է Մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ակադեմիայի հիմնադիրներից մեկը (2006)[8]։

Ընտանիք խմբագրել

Ամուսինը՝ Օտտո Օդե, նկարիչ-ռեստավրատոր,

  • Որդին՝ Ալեքսանդր Օդե, նկարիչ-ռեստավրատոր,
  • Թոռներ՝
    • Եկատերինա Օդե (ծնվ.՝ 1988),
    • Վարվառա Շտրազբուրգ (Օդե, ծնվ.՝ 1989),
    • Ալեքսանդր Օդե (ծնվ.՝ 1995)
  • Քույրերը՝ Սոֆյա Վախլակովա (Սմիրնովա), Աննա Սմիրնովա
  • Եղբայրը՝ Անատոլի Սմիրնով, Գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստի պրոֆեսոր

Պարգևներ խմբագրել

  • Լենինյան մրցանակ արվեստի բնագավառում (1986) – Լենինգրադի արվարձանների պալատա-պարկային համալիրների վերականգնման համար[1][9]
  • Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի ոսկե մեդալ – Լիտեյնի կամրջի ճաղերի մոդելի համար
  • Արվեստի և մշակույթի հուշարձանների պետական վերահսկման, օգտագործման ու պահպանության կոմիտեի պատվոգիր (2006) – Սանկտ Պետերբուրգի պատմական ու մշակութային ժառանգության այպանության գործում ունեցած մեծ ավանդի համար[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 artru.info
  2. Ж.Орлова, 1986, էջ 33
  3. Ж.Орлова, 1986, էջ 36
  4. 4,0 4,1 Разгонов С. Н. «Вечер на Крымской набережной». Наука — это жизнь!. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  5. Леонтьев А. Г. Страницы послевоенного восстановления Петергофа // История Петербурга. — 2010. — № 1 (53). — С. 10-17. Архивировано из первоисточника 25 Սեպտեմբերի 2020.
  6. Ж.Орлова, 1986, էջ 36, 38
  7. «Секция реставрации». Санкт-Петербургский Союз Художников. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  8. Зырянова М. (2006 թ․ հունվարի 20). «Вчера презентовали новое профессиональное объединение реставраторов. Их цель — включиться в работу по ремонту фасадов в центре и пригородах». Карта собственности Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  9. Постановление ЦК КПСС, Совмина СССР от 17.04.1986 № 464 «О присуждении Ленинских премий 1986 года в области литературы, искусства и архитектуры».
  10. «Список награжденных в День реставратора 30.06.2006 г.». Союз Реставраторов. 2006 թ․ հուլիսի 2. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Англинов К. А. Новый Петергоф։ Путеводитель. — Петродворец, Б.и., 2003.
  • Андреева В. И. Дворцово-парковый ансамбль Михайловской дачи։ К вопросу об истории создания // Памятники истории и культуры Санкт-Петербурга. — СПб.։ Белое и чёрное, 2000. — Вып. 5.
  • Ардикуца В. Е. Петродворец։ путеводитель. — Л.։ Лениздат, 1974.
  • Ардикуца В. Е. Фонтаны Петергофа. — Л.։ Лениздат, 1972.
  • Архипов Н. И. Ассамблейный зал Монплезира — произведение Растрелли // Ленинградская городская инспекция по охране памятников։ Научные сообщения. — Л.։ Проектный к-т института «Ленпроект», 1959.
  • Архипов Н. И., Раскин А. Г. Петродворец. — Л.; М.։ Искусство, 1961.
  • Гуревич И. М., Знаменов В. В., Мясоедов Е. Г. Большой петергофский дворец. — Л.։ Лениздат, 1979.
  • Орлова Ж. «Один к одному» // Юный техник. — 1986. — № 3. — С. 32-38.