Նադեժդա Ստասովա

ռուս հասարակական գործիչ, Ռուսաստանի կանանց իրավունքների պաշտպան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստասովա (այլ կիրառումներ)

Նադեժդա Ստասովա (ռուս.՝ Наде́жда Васи́льевна Ста́сова, հունիսի 12 (24), 1822, Պուշկին, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1895, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս հասարակական գործիչ, 1860-1895 թվականներին գլխավորել Է Ռուսաստանի կանանց շարժումը, կանանց բարձրագույն կրթություն համար պայքարի կազմակերպիչ, որն ավարտվել է Վլադիմիրյան դասընթացների (ՀՁ, 1870-1875) և Բեստուժևյան դասընթացների (ՀՁ, 1878-1918) բացմամբ։ Ռուսաստանում առաջին մանկական մսուրների ստեղծողը[3][4]։

Նադեժդա Ստասովա
ռուս.՝ Наде́жда Васи́льевна Ста́сова
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12 (24), 1822
ԾննդավայրՊուշկին, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1895 (73 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, բարեգործ և ֆեմինիստ
ԱշխատավայրԲեստուժևյան դասընթացներ[2]
Ծնողներհայր՝ Վասիլի Ստասով
 Nadezhda Stasova Վիքիպահեստում

Ճարտարապետ Վասիլի Ստասովի դուստրը և քույր Վլադիմիր ու Դմիտրի Ստասովների քույրը։ Հեղափոխական, սոցիալիստական աշխատանքի հերոս Ելենա Ստասովայի հարազատ հորաքույրը։

Կենսագրություն և հասարակական գործունեություն

խմբագրել

Ստանալով տնային կրթություն` նա զգացել է դրա ամբողջ թերությունը և դառնալով կանանց կրթության ջատագով` չի դադարել աշխատել այդ ուղղությամբ մինչև կյանքի վերջը։ 1860-ական թվականների սկզբին Ստասովան Ե. Ի. Կոնրադիի, Մ. Վ. Տրուբնիկովայի, Ն. Ա. Բելոզերսկայայի և Ա. Պ. Ֆիլոսոֆովայի հետ հիմնել Է Պետերբուրգի աղքատ բնակչության համար էժան բնակարանների ընկերություն։ Մի շարք մարդկանց հետ, ովքեր իրենց նվիրել էին այսպես կոչված «ապաշխարող Մագդաղենացիներին», Ստասովան սկսել է ջանասիրաբար աշխատել նաև այդ ուղղությամբ։ Նա իր ժամանակը և ուժերը տվել է նաև կիրակնօրյա դպրոցներին, որոնք այն ժամանակ Սանկտ Պետերբուրգում գոյատևել են ընդամենը երկու տարի[3]։

1860-ական թվականների սկզբներին Ստասովան ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց հրատարակչական արտելում, որի գլխավոր նպատակը մտավորական կանանց եկամուտ ապահովելն էր։ 1867 թվականին Ստասովան, այդ ժամանակվա այլ կարկառուն կանանց հետ դարձել է շարժման ղեկավար, որն այն ժամանակ սկսվել է` ի նպաստ կանանց բարձրագույն կրթության։ Նրանց էներգիայի շնորհիվ 1870 թվականին Պետերբուրգում բացվել են տղամարդկանց և կանանց համատեղ հանրային դասախոսություններ` սկզբում հինգերորդ գիմնազիայի շենքում, իսկ հետո` Վլադիմիրի շրջանի ուսումնարանի շենքում, որոնք ստացել են «Վլադիմիրյան դասընթացներ» անվանումը[3]։

1878 թվականին բացվել են կանանց բարձրագույն դասընթացները, որոնց ղեկավար է դարձել պրոֆեսոր Բեստուժև-Ռյումինը, իսկ դասընթացների կարգադրիչի պարտականությունները անվճար իր վրա է վերցրել Ստասովան և, մի փոքր ընդմիջումով մնացել է այդ պաշտոնում մինչև կուրսերի վերափոխումը (1889)։ Դասընթացների բացմանը զուգահեռ հաստատվել է «Կանանց բարձրագույն դասընթացների համար միջոցների առաքման ընկերության» կանոնադրությունը, որի կոմիտեում Ստասովան մնացել է մինչև մահ[3]։

1893 թվականին Ստասովան դարձել է նորաստեղծ «Կանանց բարձրագույն դասընթացների գիտությունների կուրսն ավարտածներին օգնելու ընկերության» նախագահը, որը կազմավորվել է դասընթացն ավարտած կին ուսանողների շրջանակից, որը հավաքվում էր Ստասովայի բնակարանում[3]։

1894 թվականին Ստասովայի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Մանկական օգնություն» ընկերությունը, որի իրավասության ներքո է տեղափոխվել Ն. Վ. Ստասովայի անվան մսուրները, որտեղ նա անխոնջ աշխատել է մինչև կյանքի վերջը։ 1894 թվականի ընթացքում Ստասովան աշխատում էր «Կանանց փոխադարձ բարեգործական ընկերության» կազմակերպման վրա, սակայն հանկարծակի մահը թույլ չտվեց նրան տեսնել նոր հաստատության բացումը[3]։

Թաղված է Տիխվինյան գերեզմանատանը։

Գրականություն

խմբագրել
  • Е. Дьяконова. Дневник русской женщины. (часть вторая «На Высших женских курсах. Петербург, 1895—1899») — М.; Захаров, 2004 — 480с. — серия «Биографии и мемуары»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Стасова Надежда Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Юлия Ивановна Фаусек (Андрусова). Воспоминания. Публикация и комментарии С.И. Фокина; вступительная статья С.И. Фокина и О.Б. Вахромеевой, Recollections of Yulia I. Faussek (Andrussova). The Publication with Commentary by S.I. Fokin, An introductory Essay by S.I. Fokin and O.B. Vahromeeva (ռուս.) // Историко-биологические исследования — 2011. — Т. 3, вып. 4. — С. 90—124. — ISSN 2076-8176; 2500-1221
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Նադեժդա Վասիլևնա Ստասովա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Նադեժդա Վասիլևնա Ստասովա հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Ստասովա» հոդվածին։