Մարիա Տրուբնիկովա
Մարիա Տրուբնիկովա (ռուս.՝ Мари́я Васи́льевна Тру́бникова, հունվարի 6 (18), 1835, Petrovsk-Zabaykalsky, Verkhneudinsky Uyezd, Իրկուտսկի նահանգ, Արևելյան Սիբիրյան ընդհանուր կառավարություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 28 (մայիսի 10), 1897, Տամբով, Ռուսական կայսրություն[1]), ռուս գրող, կանանց կրթության ակտիվ ջատագով[2]։
Մարիա Տրուբնիկովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 6 (18), 1835 |
Ծննդավայր | Petrovsk-Zabaykalsky, Verkhneudinsky Uyezd, Իրկուտսկի նահանգ, Արևելյան Սիբիրյան ընդհանուր կառավարություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 28 (մայիսի 10), 1897 (62 տարեկան) |
Մահվան վայր | Տամբով, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող |
Ծնողներ | հայր՝ Vasily Ivashev?, մայր՝ Kamilla Ivasheva? |
Երեխաներ | Ol'ga Konstantinovna Bulanova-Trubnikova? |
![]() |
Կենսագրություն և հասարակական գործունեությունԽմբագրել
Ծնվել է հոր աքսորի վայրում։ 1841 թվականին, ծնողների մահից և աքսորի վայրը լքելու բարձրագույն թույլտվություն ստանալուց հետո տատիկի, քրոջ` Վերայի և եղբոր՝ Պյոտրի ուղեկցությամբ տեղափոխվել է Սիմբիրյան նահանգ, որտեղ երեխաները դաստիարակվել են հորաքրոջ՝ Եկատերինա Պետրովնայի մոտ՝ Վասիլևներ ազգանվամբ (հոր անունով)։ 1856 թվականի հրամանով դեկաբրիստ Իվաշևի ընտանիքին վերադարձվել է ազգանունը և ազնվականությունը։
1854 թվականին ամուսնացել է Կ. Տրուբնիկովի հետ, որը «Բորսայի տեղեկագրերի» հրատարակիչ-խմբագիրն էր։ Նրանք տեղափոխվել են Պետերբուրգ։ Սանկտ Պետերբուրգում նրա սալոնը դարձել է ազատականների և արմատականների հավաքատեղին[3]։ Մտերիմ լինելով Ն. Ստասովայի հետ՝ 1860 թվականին հիմնել է էժան բնակարանների համայնքը, իսկ 1862 թվականին՝ Թարգմանչուհիների միություն, որի կազմում ընդգրկվել են այն ժամանակվա կանանց շարժումների ականավոր ներկայացուցիչները։ Միությունն իր առջև խնդիր էր դրել ռուս կանանց հնարավորություն տալ վաստակել բացառապես մտավոր աշխատանքի միջոցով, ինչպես նաև` Ռուսաստանում հիմնել կանանց բարձրագույն կրթական համակարգ։ Տրուբնիկովան և Ստասովան այս գործին են ներգրավել գիտության և գրականության խոշոր գործիչների։
1861 թվականին, Եվրոպա ուղևորվելուց հետո, Տրուբնիկովան նամակագրական կապ է պահել Ժեննի Դ'Էրիկուրի հետ, և վերջինս օգնել է նրան կապեր հաստատել եվրոպացի հայտնի ֆեմինիստուհիների` Ժոզեֆին Բաթլերի և Մարիա Հեգգի հետ[3]։ Այդ ժամանակից ի վեր Տրուբնիկովան անընդհատ կապ էպահել Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեյցարիայում և Հյուսիսային Ամերիկայում գործող կանանց շարժումների ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելով նրանց Ռուսաստանում կանանց գործերի իրավիճակի մասին։ Մասնակցել է արտասահմանյան մի շարք պարբերականների, օրինակ «Now a day»-ի, աշխատանքներին։ Ջոն Ստյուարտ Միլը 1868 թվականին նրան ուղարկել է ռուս կանանց ուղղված իր հայտնի նամակը [2]։
Մահացել է 1897 թվականի ապրիլի 28-ին (մայիսի 10-ին), Տամբովում։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Գրական և ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Տրուբնիկովան համագործակցել է իր ամուսնու հրատարակած «Ամսագիր բաժնետերերի համար» (1858) և «Բորսայի տեղեկագրեր» (1863–1869) պարբերականների հետ՝ ղեկավարելով գրականության բաժինը[2]։
Նա թարգմանել է բնագիտության, պատմության, հրապարակախոսության և մանկական գրականության վերաբերյալ մի շարք աշխատանքներ[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Трубникова Мария Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Трубникова, Мария Васильевна»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ 3,0 3,1 Стайтс Р. Женское освободительное движение в России: Феминизм, нигилизм и большевизм, 1860-1930 / Пер. с англ.. — М: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2004. — С. 616.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Մարիա Վասիլևնա Տրուբնիկովա»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Մարիա Վասիլևնա Տրուբնիկովա հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում