Յուրի Վլադիմիրովիչ Լոդիգին (ռուս.՝ Юрий Владимирович Лодыгин, հուն․՝ Γιούρι Λοντίγκιν, մայիսի 26, 1990(1990-05-26)[1], Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս-հունացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Հունաստանի Սուպերլիգայի Պանաթինաիկոս ֆուտբոլային ակումբում որպես դարպասապահ[2]։ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Հունաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ։

Յուրի Լոդիգին
Քաղաքացիությունը  Հունաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1990(1990-05-26)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

խմբագրել

Լոդիգինը ծնվել է Վլադիմիր քաղաքում՝ ռուս հոր և պոնտացի հույն մոր ընտանիքում։ 2000 թվականից Լոդիգինն ապրում է Հունաստանում։ Նա խաղացել է «Շկոդա Քսանտի» երիտասարդական թիմում։ 2008/09 մրցաշրջանում նրա ելույթները «Շկոդա Քսանտի»-ի մինչև 21 տարեկանների թիմում հանգեցրին առաջին թիմի հետ նրա առաջին պրոֆեսիոնալ պայմանագրի կնքմանը, որը նա ստորագրեց 2009 թվականի հունիսի 17-ին։ Այնուհետև նա 2010/11 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Էորդաիկոս-2007» ակումբում, որտեղ 25 հանդիպում է անցկացրել։ Ավելի ուշ նա վերադարձել է «Շկոդա Քսանտի», որտեղ նորամուտը նշել է մրցաշրջանի վերջին խաղում՝ «Էրգոտելիսի» դեմ։ 2012/13 մրցաշրջանից նա եղել է մեկնարկային կազմի խաղացող։ Եղել է Հունաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամ։

2013 թվականի հունիսին Լոդիգինը տեղափոխվել է Ռուսաստան և 800 հազար եվրոյով միացել Սանկտ Պետերբուրգի Զենիթին։

Օլիմպիակոս

խմբագրել

2019 թվականի հունվարի 27-ին Լոդիգինը վերադարձել է Հունաստան և վարձավճարով միացել Օլիմպիակոսին մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը[3]։

2019 թվականի հունիսի 16-ին «Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ ակումբը Լոդիգինին չի առաջարկի երկարաձգել պայմանագիրը 2019/2020 մրցաշրջանի համար[4]։

2019 թվականի օգոստոսի 3-ին նա երկամյա պայմանագիր է կնքել թուրքական «Գազիանթեփ» ֆուտբոլային ակումբի հետ[5]։ 2020 թվականի հունվարի 10-ին նա հայտարարեց, որ լքում է «Գազիանթեփը»[6]։

2020 թվականի փետրվարի 18-ին նա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր Լիգյիա «Արսենալ Տուլա» ակումբի հետ՝ մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը[7]։

«ՊԱՍ Յանինա»

խմբագրել

2021 թվականի հունվարի 20-ին Լոդիգինը տեղափոխվել է հունական Սուպերլիգայի «ՊԱՍ Յանինա» ֆուտբոլային ակումբ[8][9]։ 2021 թվականի հունվարի 27-ին նա իր նորամուտը նշեց Աթենքի Օլիմպիական մարզադաշտում «ԱԵԿ Աթենք» ակումբի դեմ խաղում, որն ավարտվեց հաղթանակով՝ 2:0 հաշվով[10][11]։ Նա խաղացել է նաև Պանաթինաիկոսի դեմ՝ դուրս գալով Հունաստանի Գավաթի կիսաեզրափակիչ[12][13]։ 2021 թվականի մայիսի 8-ին նա ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը ակումբում։ «ՊԱՍ Յանինայում» գտնվելու ընթացքում նա կարողացել է դրսևորել իրեն որպես հիմնական դարպասապահ՝ պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո փոխարինելով Լեֆտերիս Չուտեզիոտիսին[14][15]։ Իր հաղթողի մտածելակերպի, բնավորության, առաջնորդության և հոյակապ անհատականության շնորհիվ Լոդիգինը 2021/22 մրցաշրջանում «ՊԱՍ Յանինայի» ամենակարևոր խաղացողներից մեկն էր։ Ավելին, նրա տրամադրվածությունն ու դարպասապահի հմտությունները օգնել են դարպասապահին ձեռք բերել բազմաթիվ երկրպագուներ, ինչը նրան շատ սիրված է դարձրել ակումբի երկրպագուների շրջանում։ Նա համարվում է ակումբի լեգենդը, լավագույն դարպասապահը և լավագույն խաղացողներից մեկը, որը երբևէ խաղացել է «ՊԱՍ Յանինայում»[16][17][18]։

Պանաթինաիկոս

խմբագրել

2022 թվականի հունիսի 4-ին նա երկու տարվա պայմանագիր է կնքել «Պանաթինաիկոսի» հետ[19][20][21]։ 2022 թվականի դեկտեմբերի 15-ին նոր ակումբի կազմում իր նորամուտը նշել է Հունաստանի Գավաթի՝ «Վոլոսի» դեմ խաղում[22]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ակումբ

խմբագրել
21 ապրիլի 2024-ի դրությամբ[23]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ[Ն 1] ՈՒԵՖԱ Այլ Ընդհանուր
Դիվիզիա Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
«Էորդաիկոս-2007» 2010–11 Հունաստանի ֆուտբոլի լիգա 25 0 2 0 27 0
«Շկոդա Քսանտի» 2011–12 Հունաստանի Սուպերլիգա 1 0 0 0 1 0
2012–13 Հունաստանի Սուպերլիգա 23 0 1 0 24 0
Ընդհանուր 24 0 1 0 25 0
Զենիթ 2013–14 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 30 0 0 0 11[Ն 2] 0 1[Ն 3] 0 42 0
2014–15 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 28 0 0 0 16[Ն 4] 0 44 0
2015–16 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 27 0 3 0 6[Ն 2] 0 1[Ն 3] 0 37 0
2016–17 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 15 0 2 0 7[Ն 5] 0 1[Ն 3] 0 25 0
2017–18 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 11 0 1 0 3[Ն 5] 0 15 0
2018–19 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 0 0 0 0 1[Ն 5] 0 1 0
Ընդհանուր 111 0 6 0 44 0 3 0 164 0
Օլիմպիակոս 2018–19 Հունաստանի Սուպերլիգա 2 0 1 0 0 0 3 0
«Գազիանթեփ» 2019–20 Թուրքիայի ֆուտբոլի առաջնություն 2 0 3 0 5 0
«Արսենալ Տուլա» 2019–20 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 2 0 2 0
«ՊԱՍ Յանինա» 2020–21 Հունաստանի Սուպերլիգա 13 0 4 0 17 0
2021–22 Հունաստանի Սուպերլիգա 32 0 1 0 33 0
Ընդհանուր 45 0 5 0 50 0
Պանաթինաիկոս 2022–23 Հունաստանի Սուպերլիգա 2 0 4 0 0 0 6 0
2023–24 Հունաստանի Սուպերլիգա 13 0 2 0 1[Ն 5] 0 16 0
Ընդհանուր 15 0 6 0 1 0 0 0 22 0
Ընդհանուր կարիերա 226 0 23 0 45 0 3 0 297 0

Հավաքական

խմբագրել
1 հունիսի 2016-ի դրությամբ
Ռուսաստան
Տարի Հանդիպումներ Գոլեր
2013 1 0
2014 5 0
2015 3 0
2016 2 0
Ընդհանուր 11 0

Պարգևներ

խմբագրել

Ակումբ

խմբագրել

Զենիթ Սանկտ Պետերբուրգ

խմբագրել

Անհատական

խմբագրել
  • Հունաստանի Սուպերլիգայի 2021–22 մրցաշրջանի լավագույն դարպասապահ[24]
  • Հունաստանի Սուպերլիգայի 2021–22 մրցաշրջանի լավագույն թիմ
  • Ամենաշատ մաքուր հանդիպումները Հունաստանի Սուպերլիգայում․ 2021-22[25]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Лодыгин Юрий Владимирович». footballfacts.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  3. «Yuri Lodygin moves to Olympiacos on loan for the rest of the season». FC Zenit Saint Petersburg. 2019 թ․ հունվարի 27.
  4. «Гендиректор: ФК "Зенит" уже сформировал вратарскую бригаду на сезон-2019/20» [General director of Zenit: The goalkeeping squad for 2019–20 is finalized] (ռուսերեն). TASS. 2019 թ․ հունիսի 16.
  5. «YURI LODYGIN GAZİŞEHİR'DE!» [YURI LODYGIN IS IN GAZISEHIR!] (թուրքերեն). Gazişehir Gaziantep F.K. 2019 թ․ օգոստոսի 3.
  6. «Thank you very much for everything @gaziantepfk !». Yuri Lodygin. 2020 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. «ЮРИЙ ЛОДЫГИН – ВРАТАРЬ "АРСЕНАЛА"» (Press release) (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 18 publisher=FC Arsenal Tula. {{cite press release}}: Missing pipe in: |date= (օգնություն)
  8. «СМИ: Лодыгин станет игроком греческого клуба "ПАС"». rsport.ria.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 20.
  9. «WELCOME YURI». 2021 թ․ հունվարի 20.
  10. «AEK Athens – PAS Giannina 0-2». slgr.gr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. «"Δεν θα μπορούσα καλύτερο ντεμπούτο"». sportsioannina.gr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. «PAS Giannina FC 2 – 1 Panathinaikos FC». soccerway.com. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  13. «Panathinaikos 1 – 2 PAS Giannina FC». soccerway.com. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  14. «ΠΑΣ Γιάννινα: Μέσα ο Λοντίγκιν, εκτός ο Εραμούσπε στο ΟΑΚΑ με ΑΕΚ». 2021 թ․ հունվարի 26.
  15. «Λοντίγκιν: "Το καλύτερο ντεμπούτο με τον ΠΑΣ"». 2021 թ․ հունվարի 27.
  16. «PASsports – Το διαβατήριο στα σπορ».
  17. «PASsports – Το διαβατήριο στα σπορ».
  18. «PASsports – Το διαβατήριο στα σπορ».
  19. «Παναθηναϊκός: Συμφωνία με τον Γιούρι Λοντίγκιν – Ποιος θα αποχωρήσει εκ των Μπρινιόλι και Διούδη». eleftherostypos.gr. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  20. «Στον Παναθηναϊκό ο Λοντίγκιν μέχρι το 2024!». sigmalive.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  21. «Ο Παναθηναϊκός έκλεισε τον Γιούρι Λοντίγκιν για δύο χρόνια». sport24.gr. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  22. «PANATHINAIKOS VS. VOLOS NFC 3 – 0». soccerway.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  23. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  24. «Καλύτερος τερματοφύλακας της Super League ο Λοντίγκιν». sport-fm.gr. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  25. «Super League Greece on Instagram: "👐 #CleanSheets #SLGR #Season2021_22 ⛔️ 1. Αλμπέρτο #Brignoli 1⃣4⃣ -. Χουλιαν #Cuesta 1⃣4⃣ -. Γιούρι #Lodygin 1⃣4⃣ 4. Τόμας #Vaclik 1⃣3⃣ 5. Αλέξανδρος #Paschalakis 1⃣2⃣ #Goalkeepers #Football"».

Նշումներ

խմբագրել
  1. Ներառում է Հունաստանի ֆուտբոլի գավաթը, Ռուսաստանի գավաթը, Թուրքիայի գավաթը
  2. 2,0 2,1 Ելույթներ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում
  3. 3,0 3,1 3,2 Մասնակցություն Ռուսաստանի ֆուտբոլի սուպերգավաթին
  4. Տասը հանդիպում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում, մեկ հանդիպում, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ելույթներ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Լոդիգին» հոդվածին։