Յուրի Դավթյան
Յուրի Հայկի Դավթյան (հունիսի 10, 1929, Ղարաքիլիսա, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2020[1], Երևան, Հայաստան), դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Յուրի Դավթյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 10, 1929 Ղարաքիլիսա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 20, 2020[1] (90 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1938 թվականին ընդունվել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում։ 1962-1963 թվականներին մաստեր-կլաս է անցել պրոֆեսոր Մարկևիչի մոտ։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում՝ որպես ստաժոր։ 1953-1963 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ 1966-1974 թվականներին և 1976 թվականին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ 1973-1974 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1979 թվականից՝ պրոֆեսոր։ 1980-2000 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր։
Ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր՝ ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է։ Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ։ Համերգներով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում[2]։
Բեմադրություններ խմբագրել
- Գևորգ Եղիազարյանի «Սևան», բալետ, 1956
- Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ», օպերա, 1957[3]
- Ս. Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն», բալետ, 1973
- Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ», օպերա, 1981
- Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», օպերա, 1983.
- Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ», օպերա, 1992
- Վերդիի «Տրավիատա», օպերա, 2000
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1972,
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1984,
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2019[4],
- ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալ,
- Երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ,
- ՀՀ վարչապետի հուշամեդալ,
- Երևանի քաղաքապետարանի մեդալ,
- ՀԹԳՄ ոսկե մեդալ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան՝ Արցախում
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ www.president.am։ Վերցված է 2019-11-19