Յուրի Գասպարյան

հայ սոցիոլոգ, տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Գասպարյան (այլ կիրառումներ)

Յուրի Արսենի Գասպարյան (ապրիլի 17, 1940(1940-04-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՊՄՀ սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Յուրի Գասպարյան
Ծնվել էապրիլի 17, 1940(1940-04-17) (83 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, ՀԱՊՀ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1964) և Շևչենկոյի անվան համալսարան (1969)
Կոչումպրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Յուրի Գասպարյանը ծնվել է 1940 թվականի ապրիլի 17-ին Լենինական քաղաքում՝ մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Արսեն Գասպարյանը եղել է մաթեմատիկայի ուսուցիչ հանրակրթական դպրոցում, մայրը՝ Վարդուհի Գասպարյանը եղել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի հանրակրթական դպրոցում։ 1946 - 1956 թվականներին Յուրի Գասպարյանը սովորել և ավարտել է Լենինականի Վ. Մայակովսկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին մեծ հետաքրքրություն ունենալով ֆիզիկա առարկայի ուսումնասիրման բնագավառում, և գերազանց տիրապետելով ֆիզիկայի տեսական խնդիրների լուծմանը 1955-1956 թվականներին ղեկավարել է Լենինականի քաղաքի միջնակարգ դպրոցներում գերազանց սովորող բարձր դասարանի աշակերտներից բաղկացած ֆիզիկա առարկան ուսումնասիրողների խմբակը։ 1959-1964 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Երկու տարի աշխատել է Առաջարկի և պահանջարկի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Հայկական մասնաճյուղում, որպես ավագ գիտաշխատող։ 1966 թվականին ընդունվել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան և 1969 թվականին ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Կիևի համալսարանում ասպիրանտուրայի տարիներին Յուրի Գասպարյանը, միաժամանակ հեռակա կարգով սովորել և ավարտել է նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1970 թվականին ստանալով իրավաբանի որակավորում։ 1973 թվականին նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ավարտելով հեռակա ասպիրանտուրան՝ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Գործունեություն խմբագրել

Յուրի Գասպարյանը 1970-1990 թվականներին պատասխանատու պաշտոններ է վարել ՀԽՍՀ ներքին գործերի մինիստրության և Հանրապետական ժողովրդական վերահսկողության կոմիտեում։

Դեռ Խորհրդային Միության տարիներին Յուրի Գասպարյանը հրապուրված է եղել սոցիոլոգիայի գիտական գիտելիքների ուսումնասիրությամբ։ Մեծ դժվարություններով ձեռք է բերել սոցիոլոգիային վերաբերող գրականություն և ուսումնասիրել։ Գասպարյանը 1991-1993 թվականներին Սանկտ-Պետերբուրգում և Ռուսաստանում հայտնի գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կ. Խաբիբուլլինի ղեկավարությամբ հրատարակել է սոցիոլոգիայի գիտության բնագավառում դոկտորանտուրա ընդունվելու համար սահմանված քանակի գիտական աշխատություններ և 1993 թվականին ընդունվել Սանկտ Պետերբուրգի սոցիոլոգիայի ֆակուլտետի դոկտորանտուրա։ 1997 թվականին ավարտելով դոկտորանտուրան, գերազանցությամբ պաշտպանել է իր ատենախոսությունը և ստացել սոցիոլոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Դոկտորական ատենախոսության թեման եղել է. «Ռուսաստանի ընտանիքի ինստիտուտի զարգացման, բարելավման և թարմացման հեռանկարները գալիք ապագայում»։ Կարճ ժամանակում Ռուսաստանում սոցիոլոգիայի գիտության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար 2000 թվականից դարձել է Ռուսաստանի Դաշնության երկրների հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ 1998 թվականին Գասպարյանը տեղափոխվել է Հայաստան և մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2001-2004 թվականներին աշխատել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնում՝ որպես պրոֆեսոր։ 2004-2006 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում որպես Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ։ 2006 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ։ Յուրի Գասպարյանի գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են ընտանիքի, երիտասարդության, կրթության գիտության, կրոնի, քաղաքական և տնտեսական սոցիոլոգիայի, ինչպես տեսական, այնպես էլ կիրառական հիմնահարցերը։

Յուրի Գասպարյանը սոցիոլոգիայի գիտության բնագավառում իր գիտական նվաճումներով ոչ միայն հայտնի է Հայաստանում, այլ նաև Ռուսաստանի Դաշնության և Խորհրդային Միության մյուս երկրներում։ Յուրի Գասպարյանը հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատությունների, այդ թվում 120-ից ավելի աշխատություններ, հրատարակվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, որից երկու տասնյակից ավելի մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ 75 հազար ընդհանուր տպաքանակով, հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում[1][2]։

Ամուսնացած է. ունի չորս արու զավակ և 11 թոռ։

Աշխատությունների ցանկ խմբագրել

  • «Молодость. Любовь. Семья», СПб, 1996 г., 260 с.,
  • «Институт семьи: Проблемы обновления, развития», СПб, 1997 г.,160 с.,
  • «Семья на пороге XXI века», СПб, 1999 г.,320 с.,
  • «Семья и церковь как единая система регуляции народных традиции и обычаев», СПб, 2002 г.,212 с.,
  • «Հայ Առաքելական եկեղեցին և նրա դերը ընտանիքի ամրապնդման և նոր սերնդի սոցիալականացման գործում», Երևան 2002, 160 էջ։
  • «Ժողովրդական ավանդույթները և սովորույթները հայ ընտանիքում», Երևան, 2003, 172 էջ։
  • «Ձեռներեցության սոցիոլոգիա», Ուսումնական ձեռնարկ, Երևան 2006, 216 էջ։
  • «Социология предпринимательсва», Учебное пособие, М., 2008 г., 202 с.
  • « XIX դարի և XX դարասկզբի արևմտյան սոցիոլոգիայի պատմություն», Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2011, 212 էջ։
  • «Ընտանիքը ժամանակակից Հայաստանում (սոցիոլոգիական հիմնախնդիրներ)», Բրոշյուր, Երևան, 1995 թվականին, 45 էջ։
  • «Օպտիմալ սոցիոլոգիա», Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2012, 124 էջ։
  • «Современная семья и уровень ее состояния (социологические проблемы)», Брошюра, Ереван, 1997 г., 28 с.
    «Нравственные основы любви, брака и семьи (социологические проблемы)», Брошюра, Ереван, 1998 г., 26 с.
  • «Проблема взаимосвязи семьи и социального развития в армянской социальной философии 19-ого века», Брошюра, Ереван, 2001 г., 30 с.
  • «Традиционная семья в демократической Армении», Брошюра, Ереван, 2002 г., 58 с.
  • «Развитие социологической мысли в Армении в IV-VIII веках», Монография, Санкт-Петербург, 2014 г., 236 с.
  • «Արտադրական պրակտիկայի կազմակերպման առանձնահատկությունները «Արտադրական սոցիոլոգիա մասնագիտության ուսուցման բնագավառում», Մեթոդական ցուցումներ, Բրոշյուր, Երևան, 2005, 22 էջ։
  • «Ավանդական ընտանիքը փոխակերպվող հասարակությունում (սոցիոլոգիական հիմնախնդիրներ)>, Բրոշյուր, Երևան, 2002, 56 էջ։
  • «Սոցիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում IV-VIII դարերում», Մենագրություն, Երևան, 2014, 264 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել