Յուրի Իվանովիչ Ասլանյան (ռուս.՝ Ю́рий Ива́нович Асланья́н, փետրվարի 5, 1955(1955-02-05), Կրասնովիշերսկ, Պերմի երկրամաս, Ռուսաստան - ապրիլի 7, 2024(2024-04-07)), հայազգի խորհրդային և ռուս գրող, բանաստեղծ, լրագրող, պատմվածքների, վեպերի, դիմանկարների էսքիզների, բնապահպանական նյութերի հեղինակ։ 2005-2008 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի գրողների միության Պերմի մասնաճյուղի նախագահի պաշտոնը, որից հետո՝ մինչև 2010 թվականը եղել է «Պերմի սյունակագիր» մեդիա խմբի գլխավոր խմբագիրը։

Յուրի Ասլանյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1955(1955-02-05)
ԾննդավայրԿրասնովիշերսկ, Պերմի երկրամաս, Ռուսաստան
Մահացել էապրիլի 7, 2024(2024-04-07) (69 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունPSU Faculty of Philology?
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
 Yuriy Aslanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուրի Ասլանյանը ծնվել և մեծացել է Պերմի մարզի Կրասնովիշերսկ քաղաքում։ Տասնհինգ տարեկանից գրել է պոեզիա և արձակ։ Դպրոցից հետո ծառայել է ՆԳՆ ներքին զորքերում։

1975-1980 թվականներին սովորել է Պերմի համալսարանի բանասիրական ֆակուլտետոմ։ Համալսարանն ավարտելուց հետո հինգ տարի որպես սոցիոլոգ-ինժեներ աշխատել է Լենինի անվան մեքենաշինական գործարանում։

1987 թվականից սկսել է աշխատել Պերմի լրատվամիջոցներում։ Հետագայում աշխատել է «Երիտասարդ գվարդիա» (ռուս.՝ «Молодая гвардия») (1990-1991 թթ.), «Պերմի նորություններ» (ռուս.՝ «Пермские новости») (1994-1998 թթ.), «Աստղ» (ռուս.՝ «Звезда»), «Անձնական բիզնես» (ռուս.՝ «Личное дело») (2002-2004 թթ., գործադիր քարտուղար), թերթերի գլխավոր խմբագիր։

1990 թվականին Պերմի գրքի հրատարակչությունում տպագրել է Յուրի Ասլանյանի «Սիբիրյան վերլիբր» պատմվածքը։ Հեագայում լույս են տեսել նրա «Աստծո տարածքը» և «Աշխարհի առեղծվածային դոմինանտը» վեպերը, «Վերջին փախուստը» պատմվածքների ժողովածուն, «Պեչորայի տրակտը» բանաստեղծական ժողովածուն։

1992 թվականից Յուրի Ասլանյանը դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ, իսկ 1996 թվականից անդամակցել է Ռուսաստանի լրագրողների միությանը։

2000 թվականին տպագրվել են «Հատուկ ռեժիմի շրջագծում» և «Խախտում» ինքնակենսագրական պատմվածքները։ 1990-2000-ականների վերջին նրա բանաստեղծությունները տպագրվել են մի շարք ամսագրերում։ 2005-2008 թվականներին եղել է Ռուսաստանի գրողների միության Պերմի մասնաճյուղի նախագահը։

Յուրի Ասլանյանը մահացել է 2024 թվականի ապրիլի 7-ին[1][2]։

Պարգևներ խմբագրել

Յուրի Ասլանյանը Արկադի Գայդարի անվան լրագրողական վարպետության մրցույթի, «Սպիտակ արջ» համառուսաստանյան բնապահպանական մրցանակի, Պերմի մարզի վարչակազմի «Էկոլոգիա. Տարվա մարդ» և այլ մրցանակների դափնեկիր է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Скончался пермский журналист и писатель Юрий Асланьян, начавший карьеру в 90-х». 59.ру - новости Перми (ռուսերեն). 2024 թ․ ապրիլի 7. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
  2. https://perm.bezformata.com/listnews/zhizni-yuriy-ivanovich-aslanyan/130035772/, Ушел из жизни Юрий Иванович Асланьян. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Ամբողջ կյանքը ստեղծագործության մեջ. Յուրի Ասլանյան

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Ասլանյան» հոդվածին։