Յուրիուս Վեկլենկո
Յուրիուս Վեկլենկո (լիտ.՝ Jurijus Veklenko, առավել հայտնի որպես Jurijus), լիտվացի երգիչ, ներկայացրել է Լիտվան Թել Ավիվում կայացած «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում՝ «Run with the Lions» երգով[1]։
Յուրիուս Վեկլենկո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1990 (34 տարեկան) Կլայպեդա, Լիտվա |
Երկիր | Լիտվա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Կրթություն | Կլայպեդայի համալսարան |
Jurijus Veklenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅուրիուս Վեկլենկոն ծնվել և մեծացել է Լիտվայի Կլայպեդա քաղաքում ուկրաինա-լիտվական ընտանիքում[2]։ Սովորել է Կլայպեդայի համալսարանի զբոսաշրջության մասնագիտությամբ[3]։
Յուրիուսն իր երաժշտական կարիերան սկսել է Վիլնյուսում։ 2010 թվականին մասնակցել է «Լիտվայի տաղանդները» շոուին (լիտ.՝ Lietuvos talentai), որտեղ ընդգրկվել է լավագույն տասնյակում։ 2012 թվականի ձմռանը մասնակցել է Լիտվայի «Եվրատեսիլ»-ի ազգային ընտրությանը`«Tu ne viena» դեբյուտային երգով[2]։ 2013 թվականի մայիսին Յուրիուսը Լիտվայի ներկայացուցիչ Անդրիուս Պոյավիսի բեքվոկալիստն է եղել Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի ժամանակ[4]։ Նույն թվականի սեպտեմբերին մասնակցել է «Լիտվայի ձայնը» շոուի երկրորդ եթերաշրջանին (լիտ.՝ Lietuvos Balso) որտեղ եղել է Կատարժինա Նեմիցկայի թիմից[5], և հասել է մինչև ուղիղ հեռարձակումների փուլ, իսկ մեկ ամիս անց երկրորդ անգամ մասնակցեց Եվրատեսիլի ազգային ընտրությանը։ 2015 թվականի ձմռանը Յուրիուսը, որպես «Rollikai» բոյ բենդի անդամ, մասնակցել է ազգային ընտրությանը[6], սակայն Յուրիուսը Վիեննայում կայացած Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի ժամանակ եղել է Մոնիկա Լինկիտեի և Վայդաս Բաումիլայի դուետի բեք-վոկալիստը[6][7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Evert Groot (2019 թ․ փետրվարի 24). «Jurijus chosen to represent Lithuania in Eurovision 2019». Եվրատեսիլ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 2,0 2,1 «Baigdamas mokyklą Jurijus Veklenko atrodė visiškai kitaip: „Eurovizijos" gražuolį senoje nuotraukoje sunku atpažinti». delfi.lt (լիտվերեն). 2019 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Zilnys, Ramūnas (2019 թ․ փետրվարի 28). «Jurijus Veklenko – apie viltis „Eurovizijoje", mamą, merginų komplimentus ir patirtą traumą». Lietuvos rytas (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ Evert Groot (2019 թ․ փետրվարի 24). «Jurijus chosen to represent Lithuania in Eurovision 2019». Եվրատեսիլ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «„Lietuvos balse" dalyvaujantis Jurijus Veklenko apie konkurentus: „Mano siela džiaugiasi, kai jie dainuoja"». 15min.lt (լիտվերեն). 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ 6,0 6,1 «Lietuvos nacionalinės „Eurovizijos" atrankos finale triumfavo Jurijus». Eurodiena.lt (լիտվերեն). 2019 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ Evert Groot (2019 թ․ փետրվարի 24). «Jurijus chosen to represent Lithuania in Eurovision 2019». Եվրատեսիլ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրիուս Վեկլենկո» հոդվածին։ |