Յունի Սեմենովիչ Գոլդման (ռուս.՝ Юний Семенович Гольдман, հունիսի 15, 1925(1925-06-15), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2000, Դոնի Ռոստով, Ռուսաստան), բանաստեղծ, գրող, լրագրող, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1958), Ռուսաստանի գրողների միության անդամ (1991)։

Յունի Գոլդման
Ծնվել էհունիսի 15, 1925(1925-06-15)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2000
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Լեզուռուսերեն
ԿրթությունՆ. Գ. Չերնիշևսկու անվան Անդրբայկալյան պետական մանկավարժական համալսարան
Ժանրերպոեզիա և արձակ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Պրահայի ազատագրման համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Յունի Գոլդմանը ծնվել է 1925 թվականին Կիևում։ Տասնութ տարեկանից Յունի Գոլդմանը ծառայել է Խորհրդային բանակի շարքերում ավելի քան 35 տարի` ծառայությունն ավարտելով գնդապետի կոչումով։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին ռմբակոծչա- հակատանկային գնդի կազմում, մասնակցելով Ուկրաինայում, Մոլդովայում, Ռումինիայում, Ավստրիայում և Չեխոսլովակիայում մղվող մարտերին։ Պատերազմից հետո Յունի Գոլդմանը ավարտել է Չիտայի մանկավարժական ինստիտուտի (այժմ` Ն. Գ. Չերնիշևսկու անվան Անդրբայկալյան պետական մանկավարժական ինստիտուտ) գրականության ֆակուլտետը։ Ծառայել է Անդրբայկալյան և Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի հեռավոր կայազորներում։ «Մարտական պահակետում» և «Կարմիր դրոշ» (այժմ` «Ռուսաստանի հարավի ռազմական տեղեկատու») թերթերի խմբագրություններում դեռևս հիշում են նրան։

Գրողը մահացել է 2000 թվականին։ Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Յունի Գոլդմանի առաջին բանաստեղծությունները հրապարակվել են ռազմական հրատարակչություններում։ 1955 թվականին Չիտայում լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Ստուգում» վերնագրով։ Հետագա տարիներին լույս են տեսել Չիտայում, Մոսկվայում, Իրկուտսկում նրա բանաստեղծական գրքերը «Ծածկագիր», «Հրացանները դրված են», «Մադյարի ծանծաղուտը», «Փետրվարի լավագույն օրը», «Բարև»։ 1974 թվականին Կոմի հրատարակչությունը լույս ընծայեց փաստագրական ակնարկ «Կրակը իր վրա»։

Յունի Գոլդմանի ստեղծագործություններում հիմնական տեղ է գրավում ռազմա հայրենասիրական թեման և Խորհրդային զինված ուժերի ինտերնացիոնալ սխրագործությունների թեման։ Գոլդմանի բանաստեղծությունները հրապարակվում են «Կոմսոմոլսկայա պրավդա», «Խորհրդային Ռուսաստան», «Կարմիր աստղ», «Գրական Ռուսաստան», «Պրավդա», «Իզվեստիա», թերթերում, «Մոսկվա», «Խորհրդային զինվոր», «Հեռավոր Արևելք», «Բայկալ», «Կրոկոդիլ» ամսագրերում, «Անգարա», «Անդրբայկալ»,«Բայկալ», «Դոն» ալմանախներում, տարբեր խաղացանկային ժողովածուներում։ 70 – 80-ական թվականներին Ռոստովի հրատարակչությունում լույս ընծայվեցին Յունի Գոլդմանի երիտասարդ ընթերցողին նվիրված արձակ գրքերը` «Կանչ», «Հաղթանակ», «Ապրիր, Գրիշա» խորհրդային բանակի երիտասարդ մարտիկի, ուրախ և մեծահոգի մարդու մասին, «Չհայտարարված պատերազմի բեկորները» Խալխին Գոլի մարտերի մասին, խորհրդային և մոնղոլ ժողովուրդների բարեկամության մասին «Տագնապներ» բանաստեղծությունների ժողովածուն։

Յունի Սեմենովիչ Գոլդմանը հաճախ ելույթ էր ունենում հրապարակախոսական հոդվածներով, ակնարկներով, նոթագրություններով «Պրավդա», «Իզվեստիա», «Գրական Ռուսաստան», «Կարմիր աստղ» թերթերում, Տեղական և ռազմական հրատարակչություններում։

Յու. Ս. Գոլդմանին շնորհվել են մարզային մրցանակաբաշխության դափնեկրի կոչումներ։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշան
  • «Մարտական ծառայությունների» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Բուդապեշտի գրավման համար» մեդալ
  • «Պրահայի ազատագրման համար» մեդալ

Ստեղծագործություններ խմբագրել

Ընտրված հրատարակություններ

  • Проверка. - Чита: Кн. изд-во, 1955.
  • Пароль. - Чита: Кн. изд-во, 1957.
  • Винтовки стоят в пирамиде. - М.: Воениздат, 1958.
  • Мадьярский перекат: Поэма и стихи. - Чита: Кн. изд-во, 1962.
  • Лучший день февраля.- Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1967.
  • Здравствуй!- Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1970.
  • Тревоги. - Ростов н/Д: Кн. изд-во, 1985.

Վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ

  • Огонь на себя. - Сыктывкар: Ком. кн. изд-во, 1974.
  • Отзыв: «Победа»: Рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1975.
  • Живи, Гриша! Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1980.
  • Осколки необъявленной войны: Повесть о боях на Халхин-Голе. - Ростов н/Д: Кн. изд-во, 1982.
  • Розы Капитана Гастелло: Рассказы, повесть. - Ростов н/Д: Ростиздат, 1989.

Գոլդմանի կյանքի և գործունեության մասին խմբագրել

  • Тер-Маркарьян А. Тревожная память солдата: К 60-летию//Комсомолец, 1985. — 15 июня

Գրականություն խմբագրել

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ խմբագրել