Յումեր Պամպուրի (ալբ․՝ Ymer Pampuri, ապրիլի 20, 1944(1944-04-20), Տիրանա, Ալբանիա - հունվարի 18, 2017(2017-01-18)[1], Տիրանա, Ալբանիա), ալբանացի ծանրամարտիկ, որ 1972 թվականի Ամառային օլիմպիական խաղերում դարձել է առաջին ալբանացին, որ սահմանել է օլիմպիական ռեկորդ, եղել է առաջին ալբանացին, որ դարձել է աշխարհի չեմպիոն և աշխարհի վերջին չեմպիոնը երկաթաձողի ձիգ բարձրացում գլխի վերևում մարզաձևում, քանի որ 1972 թվականից այդ մարզաձևն այլևս չի ներառվել մրջազգային մրցաշարերի ծրագրերում։

Յումեր Պամպուրի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 20, 1944(1944-04-20)
Ծննդավայր՝Տիրանա, Ալբանիա
Մահվան ամսաթիվ՝հունվարի 18, 2017(2017-01-18)[1] (72 տարեկան)
Մահվան վայր՝Տիրանա, Ալբանիա

Կենսագրություն

խմբագրել

Պամպուրին ծնվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Յոթ տարեկանում ընդունվել է Տիրանայի կրկես՝ աշխատելով որպես ակրոբատ։ Սակայն հետո որոշել է զբաղվել ծանրամարտով։ Պամպուրին դարձել է Տիրանայի «17 Nentori» մարզական միության անդամ։ 1964-1974 թվականներին ամեն տարի հաղթել է երկրի առաջնություններում[2]։

1972 թվականին Պամպուրին ընտրվել է ներկայացնելու Ալբանիան Ռումինիայի Կոնստանցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ Նա բարձրացրել է 125 կգ, ինչպես և լեհ ատլետ Հենրիկ Տրեմբիցկին, սակայն զիջել է նրան սեփական քաշով և և զբաղեցրել երկրորդ տեղը։ Նույն թվականին նա մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին։ 1972 թվականին, երբ Պամպուրին և իր մարզիչը պետք է մեկնեին Մյունխեն, մարզիչը` Զյուդի Մազրեկուն, հայտարարել է, որ իրենք պատրաստվում են օլիմպիադայից մեդալ բերել, սակայն ալբանացի մարզական ղեկավարներից շատերը ծիծաղել են[3]։ 27 տարեկանում «17 Nentori» միության ծանրորդը գերազանցել է Յոսինոբու Միյակեի կողմից սահմանված օլիմպիական ռեկորդը երկաթաձողի ձիգ բարձրացում գլխի վերևում կատեգորիայում՝ բարձրացնելով 127,5 կգ ծանրաձողը։ Դա տեղի է ունեցել 1972 թվականի օգոստոսի 29-ին, երբ Պամպուրին սահմանել է ռեկորդ և դարձել աշխարհի չեմպիոն[4]։ Եռամարտի արդյունքներով նա զբաղեցրել է իններորդ տեղը մրցաշարում։

Իր ձեռքբերումների համար Յումեր Պամպուրին ստացել է «Mjeshter i Madh i Punes» կոչումը։ 1981 թվականին դադարեցրել է մասնակցությունը մարզական մրցաշարերին։ Նա կրկին սկսել է հանդես գալ կրկեսում մինչև 1994 թվականին թոշակի անցնելը։ 2006 թվականին վերադարձել է ծանրամարտին, որպեսզի մի շարք այլ վետերան ծանրորդների հետ մասնակցի Ֆրանսիայի առաջնությանը։ Յումեր Պամպուրին մահացել է սրտի կաթվածից 2017 թվականի հունվարի 18-ին[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Ymer Pampuri passed away
  2. The Albanian world champion, Ymer Pampuri dies at the age of 73
  3. Interviste e Ymer Pampurit. Tirana, Albania. Retrieved 18 April 2006.
  4. «Ymer Pampuri at Sports reference». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Ymer Pampuri, Albanian sport legend, passed away at 73». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել