Յուլիա Ֆրանկ (գերմ.՝ Julia Franck, ծն. փետրվարի 20, 1970(1970-02-20)[1][2][3][…], Արևելյան Բեռլին և Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի գրող։

Յուլիա Ֆրանկ
Julia Franck
Ծնվել էփետրվարի 20, 1970(1970-02-20)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրԱրևելյան Բեռլին կամ Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Ուշագրավ աշխատանքներԽարույկ և Միջօրեի տիկինը
ԱնդամակցությունԳերմանիայի ՊԵՆ-կենտրոն
Պարգևներ
Կայքjuliafranck.de/site/julia_franck/home
 Julia Franck Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուլիա Ֆրանկը ծնվել է 1970 թվականի փետրվարի 20-ին Արևելյան Բեռլինում՝ հեռուստատեսային ռեժիսոր Յուրգեն Զեմիշն և դերասանուհի Աննա Կատերինա Ֆրանկի ընտանիքում։ 1978 թվականին Յուլիան մոր և երեք քույրերի հետ միասին տեղափոխվում է Արևմտյան Բեռլին, ապա ԳՖՀ։ Նրանք բնակություն են հաստատում Ռենդսբուրգ քաղաքի մոտակայքում։ Յուլիա Ֆրանկը 1983 թվականին միայնակ վերադառնում է Բեռլին։ 1991 թվականին ավարտելով իր նախնական կրթությունը՝ Ֆրանկն ընդունվում է Բեռլինի ազատ համալսարան, որտեղ ուսումնասիրում է գերմանական գրականության պատմություն և փիլիսոփայություն։ Նա ճանապարհորդում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Գվատեմալայում։ Որոշ ժամանակ աշատում է Բեռլինի Sender Freies Berlin ռադիոհեռուստաընկերությունում՝ որպես գրական խմբագիր։ Այժմ իր երեխաների հետ բնակվում է Բեռլինում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 34 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1997 - «Նոր խոհարարը» (Der neue Koch.),
  • 1999 - «Սիրելի ծառան» (Liebediener.),
  • 2000 - «Վայրէջք փորի վրա» (Bauchlandung. Geschichten zum Anfassen.),
  • 2003 - «Խարույկ» (Lagerfeuer.)
  • 2007 - «Միջօրեի տիկինը» (Die Mittagsfrau.),
  • 2009 - «Սահմանային անցում» (Grenzübergänge. Autoren aus Ost und West erinnern sich.),
  • 2011 - «Մեջք մեջքի» (Rücken an Rücken.).

Հայերեն թարգմանություն խմբագրել

  • Յուլիա Ֆրանկ, Միջօրեի տիկինը, թրգմ.՝ Գայանե Գինոսյան, Անտարես, Երևան, 2014։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Ֆրանկ» հոդվածին։