Ալֆրեդ Դյոբլին

ֆրանսիացի գրող

Ալֆրեդ Դյոբլին (գերմ.՝ Alfred Döblin, օգոստոսի 10, 1878(1878-08-10)[1][2][3][…], Շեցին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունիսի 26, 1957(1957-06-26)[1][2][3][…] կամ հունիսի 24, 1957(1957-06-24)[4], Էմենդինգեն), գերմանացի գրող։

Ալֆրեդ Դյոբլին
ֆր.՝ Alfred Döblin
Alfred Doeblin 1930.jpg
Ծնվել էօգոստոսի 10, 1878(1878-08-10)[1][2][3][…]
ԾննդավայրՇեցին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Վախճանվել էհունիսի 26, 1957(1957-06-26)[1][2][3][…] (78 տարեկան) կամ հունիսի 24, 1957(1957-06-24)[4] (78 տարեկան)
Վախճանի վայրԷմենդինգեն
ԳերեզմանՎոգեզներ
Գրական անունLinke Poot[5], Hans Fiedeler[5] և Knaas Pieth[5]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, վիպասան, ակնարկագիր, բժիշկ-գրող, լրագրող, նյարդաբան, գիտաֆանտաստիկ գրող և բանաստեղծ
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա, Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա և Flag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՖրիդրիխ-Վիլհելմի համակսարան, HU Berlin և Ֆրայբուրգի համալսարան
Գրական ուղղություններէքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներBerlin Alexanderplatz?, The Three Leaps of Wang Lun?, Wallenstein?, Berge Meere und Giganten?, November 1918: A German Revolution?, Tales of a Long Night? և Wadzeks Kampf mit der Dampfturbine?
ԱնդամակցությունՄայնցի գիտությունների և գրականության ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինErna Döblin?
ԶավակներPeter Döblin?, Klaus Döblin? և Stefan Döblin?
Изображение автографа
Կայքalfred-doeblin.de
Commons-logo.svg Alfred Döblin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հրեական ծագումով Ալֆրեդ Դյոբլինը ծնվել է 1878 թվականին Շեցինում։ Հայրը եղել է ոչ հարուստ առևտրական, որ լքել է ընտանիքը։ 1888 թվականին մայրը հինգ երեխաների հետ տեղափոխվել է Բեռլին։ Ալֆրեդը սովորել է Բեռլինի և Ֆրայբուրգի համալսարաններում։ Ստանալով բժիշկ նյարդաբանի մասնագիտություն` պրակտիկայի է անցել Ռեգենսբուրգում, Ֆրայբուրգում, Բեռլինում (Բեռլինի արևելյան հատվածում` Ալեքսանդրպլաց հրապարակի հարևանությամբ)։

1910 թվականից մոտ է եղել էքսպրեսիոնիստների հետ, որոնց «Փոթորիկ» (գերմ.՝ Der Sturm) ամսագրում հրատարակել է իր գործերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես ռազմական բժիշկ ծառայել է Էլզասում։ Ավելի ուշ ապրել է Բեռլինում, լրագրողական ակտիվ գործունեություն ծավալել։ «Գերմանական գրողների միավորման» անդամ է եղել, իսկ 1924 թվականից` նրա նախագահը։ Մտերիմ հարաբերություններ է ունեցել գրողներ Բերտոլդ Բրեխտի, Հանս Հեննի Յանի հետ, մտել է «1925-ի միավորում» խմբի մեջ։

1933 թվականին Հիտլերի` իշխանության գալուց հետո, ընտանիքով տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ վեց տարի մնալուց հետո մեկնել է Ֆրանսիա[6]։ 1936 թվականին ստացել է ֆրանսիական քաղաքացիություն։ 1940 թվականին Լիսաբոնով մեկնել է Լոս Անջելես, սկսել է աշխատել Հոլիվուդի համար։ Որդու ինքնասպանությունից հետո, որ ծառայում էր ֆրանսիական բանակում և այդ քայլին է դիմել գերմանացիների ձեռքը չընկնելու համար, Դյոբլինը կնոջ հետ 1941 թվականին ընդունել է կաթոլիկություն։ Բացի Ֆրանսիայում մահացած որդուց` ընտանիքում եղել է ևս չորս երեխա։

1945 թվականի հոկտեմբերին առաջին արտագաղթածներից էր, որ վերադարձել է Եվրոպա (Փարիզ, Բադեն-Բադեն, Մայնց)։ Տպագրվել է թերթերում, աշխատել ռադիոյում։ Նրա շրջանակի երիտասարդ գրողներից է եղել Գյունտեր Գրասը։ Չհամակրելով Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության վարած քաղաքականության ռևանշիստական միտումները` Դյոբլինը համակրում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, կապեր էր պահում Յոհանես Բեհերի հետ։ 1953 թվականին նա տեղափոխվել է Ֆրանսիա։ 1956 թվականին գրողը կաթվածահար է եղել` այլևս դուրս չգալով հիվանդանոցից։

Մահացել է 1957 թվականի հունիսի 26-ին։ Երեք ամիս անց նրա կինն ինքնասպանություն է գործել։ Երկուսն էլ թաղված են Ֆրանսիայում` իրենց որդու գերեզմանի մոտ։

Ստեղծագործական կյանքԽմբագրել

Դյոբլինի ստեղծագործություններից առավել հայտնի են «Բեռլին, Ալեքսանդրպլաց» վեպը (1929), որ կոլաժի ձև ունի և ավելի մոտ է էքսպրեսիոնիզմի ու իտալական ֆուտուրիզմի տեխնիկային, Ջեյմս Ջոյսի ու Ջան Դոս Փասոսի որոնումներին, որ նկարագրել է 1920-ական թվականների Բեռլինի կյանքը[7]։ Վեպը մի քանի էկրանավորվել է (առաջին անգամ` 1931 թվականին) և տարեցտարի փորձագետների կողմից ընդգրկվում է գերմանալեզու լավագույն գրքերի հնգյակում[8][9][10]։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Die Ermordung einer Butterblume / Խատուտիկի սպանությունը (1913, պատմվածքներ)
  • Die drei Sprünge des Wang-Lun / Վան Լունի երեք թռիչքները (1915, չինական վեպ, Թեոդոր Ֆոնտանեի մրցանակ)
  • Wadzeks Kampf mit der Dampfturbine / Վադցեկի պայքարը շոգետուրբինի հետ (1918, վեպ)
  • Wallenstein / Վալենշտայն (1920, Պատմական վեպ` Երեսնամյա պատերազմի թեմայով)
  • Berge Meere und Giganten / Լեռներ, ծովեր և հսկաներ (1924, հակաուտոպիական վեպ)
  • Manas / Մանաս (1927, վեպ ղրղզական էպոսի հիմքով, ռիթմիկ արձակ)
  • Berlin Alexanderplatz / Բեռլին, Ալեքսանդրպլաց (1929)
  • Babylonische Wandrung / Բաբելոնյան զբոսանք (1934, վեպ)
  • Pardon wird nicht gegeben / Ներում չի լինի (1935, վեպ)

ՃանաչումԽմբագրել

 
ԳԴՀ-ի նամականիշ` նվիրված Ալֆրեդ Դյոբլինին, 1978

1978 թվականին, երբ նշվել է Դյոբլինի ծննդյան հարյուրամյակը, գերմանական գրականության` Մարբախի արխիվը կազմակերպել է նրան նվիրված ցուցահանդես։ Գյունտեր Գրասը սահմանել է Դյոբլինի անվան` երիտասարդ գրողների մրցանակ։ 1979 թվականին Ռայներ Վերներ Ֆասբինդերը նկարահանել է «Բեռլին, Ալեքսանդրպլաց» բազմասերիանոց կինոֆիլմը։ Այս միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել գրողի ու նրա գրքերի հանդեպ։

2001 թվականին Ալեքսանդրպլացում կառուցվել է Ալֆրեդ Դյոբլինի տունը (Alfred Döblin Haus), որի ճարտարապետն է Սերգեյ Չոբանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
  6. Sander 2001, էջ. 52
  7. Bernhardt 2007, էջ. 27
  8. Bernhardt 2007, էջ. 89
  9. Sander 2001, էջ. 42
  10. For a detailed study on the adaption of Berlin Alexanderplatz across genres and media, see Jelavich 2006

ԳրականությունԽմբագրել

  • Павлова Н. С. Типология немецкого романа. 1900—1945. М.: Наука, 1982.
  • Koopman H. Der klassisch-moderne Roman in Deutschland: Thomas Mann, Alfred Döblin, Hermann Broch. Stuttgart: W. Kohlhammer, 1983.
  • Voss D. Ströme und Steine: Studien zur symbolischen Textur des Werkes von Alfred Döblin. Würzburg: Königshausen & Neumann, 2000.
  • Sander G. Alfred Döblin. Stuttgart: Reclam, 2001.
  • A companion to the works of Alfred Döblin/ Roland A Dollinger, Wulf Köpke, Heidi Thomann Tewarson, eds. Rochester: Camden House, 2004
  • Der Grenzgänger Alfred Döblin, 1940—1957, Biographie und Werk/ Christine Maillard; Monique Mombert (Hrsg.). Bern; New York: Peter Lang, 2006
  • Alfred Döblin: Leben und Werk in Erzählungen und Selbstzeugnissen. Düsseldorf: Artemis & Winkler, 2006
  • Moderne in d

Արտաքին հղումներԽմբագրել