Պրելյուդ (լատին․՝ prae - նախքան, lսdus - խաղ, նվագ), նախանվագ, սկզբնապես՝ երաժշտական որևէ պիեսի նախորդող ներածական ստեղծագործություն, հետագայում՝ ոչ մեծ ծավալի գործիքային պիես։ Պրելյուդին բնորոշ են երաժշտական մտքի ազատ իմպրովիզացիոն ծավալումը և շարադրության միասնական բանվածքը։ Տարածում է գտել «Պրելյուդ և ֆուգա» երկմաս «փոքր շարքը»՝ որոշ դեպքերում (Ցո․ Ս․ Բախ, Դ․ Շոստակովիչ և ուրիշներ) ընդգրկվելով բոլոր 24 տոնայնություններում գրված Պրելյուդների և ֆուգաների «մեծ շարքում»։ 18-րդ դարից Պրելյուդը հանդես է գալիս նաև իբրև ինքնուրույն գործիքային պիես։ Այդպիսի Պրելյուդները հաճախ միավորված են բոլոր տոնայնություններն ընդգրկող ամբողջական շարքերում կամ ժողովածուներում (Ֆ․ Շոպենի, Ա․ Ակրյաբինի, Ս․ Ռախմանինովի, Դ․ Շոստակովիչի, Դ․ Կաբալևսկու, է․ Բաղդասարյանի, է․ Աբրահամյանի, Գ․ Հովունցի դաշնամուրային Պրելյուդները են)։

Պատմություն խմբագրել

Առաջին պրելյուդները նոտագրվել են երգեհոնի համար երբ երգեհոնը կը նվագվեր եկեղեցիներում, ամենահին օրինակը որ պահված է «praeambulum»ն է, հիգ կարճ պրելյուդներ են որոնց հեղինակը Ադամ Իլեբորգն է 1448 թիվ[1]։ Իրեն հաջորդեցին գրելով ազատ պրելյուդներ, Վերածննդի դարաշրջանին լարայինների համար նույնպես, որոնք օգտագործվել են մատերի տաքացման, գորիքի լարման և ձայնային ստուգումների համար, ինչպես նվագախմբային ստեղծագործությունում Ջոան Ամպրոսիո Դալզայի հրատարակած «Լարայինների Փորձարկումը» "tastar de corde" (իտալերեն) 1508 թիվ[1][2]։

Ստեղնաշարային պրելյուդները սկեցին հայտնվել 17րդ դարում Ֆրանսիայում։ Անչափ պրելյուդներ՝ այս պրելյուդների նոտաները անչափ են, այսինքն կատարողն է որոշում նոտայի տևողությունը, նաև օգտագործվել է որպես ներածական շարժում կլավիկորդի սուիտներում։ Լուի Կուպերեն (1626–1661) առաջինն էր որ այս ձևում սկսեց ստեղծագործել, ու իր գրած կլավիկորդի պրելյուդերը մինչև 18րդ դարի առաջին կեսը օգտագործվել է մի շարք կոմպոզիտորների կողմից, որոնցից են Ժան-Հանրի Դագլեբերթը (1629–1691), Էլիզաբեթ Ժաքեթ դը լա Գերը (1665–1729), Ֆրանսուա Կուպերենը (1668–1733) և Ժան-Ֆիլիպ Ռամոն (1683–1764), որի հենց առաջին տպագրած ստեղծագործությունը եղել է այս ձևում։ Վերջին անչափ պրելյուդները կլավիկորդի համար եղել են 1720կան թվերին։

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ledbetter, David; Ferguson, Howard. «Prelude». Grove Music Online. Oxford Music Online. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին. (subscription required)
  2. Fabris, Dinko. «Tastar de corde». Grove Music Online. Oxford Music Online. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին. (subscription required)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 425