Յուլիանա Նորիջցի (ինչպես նաև՝ Յուլիանա Նորվիչցի, Յուլիանան Նորվիչից, Յուլիանան Նորիջից, անգլ.՝ Julian of Norwich, նոյեմբերի 8, 1342(1342-11-08), Նորֆոլկ, Անգլիա - 1416[1][2][3], Նորիջ, Անգլիա), անգլիացի հոգևոր գրող, կնոջ կողմից անգլերենով գրված առաջին գրքի հեղինակը:

Յուլիանա Նորիջցի
Statue of Dame Julian.JPG
Ծնվել էնոյեմբերի 8, 1342(1342-11-08)
ԾննդավայրՆորֆոլկ, Անգլիա
Վախճանվել է1416[1][2][3]
Վախճանի վայրՆորիջ, Անգլիա
Մասնագիտությունաստվածաբան և գրող
Լեզումիջին անգլերեն[4]
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներRevelations of Divine Love?
Julian of Norwich Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նրա կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել, անգամ այն անունը, որով նա հայտնի է եղել դարեր շարունակ, պայմանականորեն տրված է եղել Նորիջի տաճարին, որի մոտակայքում նա ճգնավոր է եղել: Պատկանել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն: Նա իր ամբողջ կյանքը գործնականում ապրել է անգլիական Նորիջ քաղաքում, որը նույնպես ունեցել է կենսունակ կրոնական կյանք: Երեսուն տարեկան հասակում ծանր հիվանդություն է տարել, որի ընթացքում մի քանի ուժեղ հոգևոր պատկերացումներ է ունեցել: Յուլիանան ապաքինվել է հիվանդությունից և քսան տարի անց իր տեսիլքները գրել «Աստվածային սիրո տասնվեց հայտնություններ» գրքում (մոտ՝ 1393 թ.): Նրա գործը լայնորեն հայտնի էր Անգլիայում: Իր կյանքի մեծ մասը Յուլիանան ապրել է մշտական մեկուսացման մեջ, մի խցում, որը կցված էր Նորվիջի Սուրբ Ջուլիանա եկեղեցուն: Հոգևոր քննարկումների համար նրան այցելել է Մարջերի Քեմփը:

Ռիչարդ Ռոլլ դե Հեմփոլի և «Անգիտության ամպ» տրակտատի անանուն հեղինակի հետ միասին նա համարվում է անգլիական միջնադարյան ամենամեծ միստիկներից մեկը: Որևէ հստակ տեղեկություն հայտնի չէ Յուլիանայի անվան, ընտանիքի, կրթության, կյանքի մասին: Նախապատվությունը տալով անանուն գրելուն և աշխարհից մեկուսանալուն, նա, այնուամենայնիվ, ազդեցիկ էր իր սեփական կյանքի ընթացքում: Նրա ձեռագրերը խնամքով պահպանել են Բրիջիտին և Բենեդիկտին միանձնուհիները: Բողոքական ռեֆորմացիան շատ երկար ժամանակ կանխարգելեց դրանց տպագրությունը: Երկար տեքստն առաջին անգամ հրատարակվել է 1670 թվականին՝ Բենեդիկտին Սերենուս դե Քերսիի կողմից՝ «Աստվածային Սիրո XVI հայտնություններ» վերնագրով: Քրեսսիի գիրքը վերանայվել է Հարգրեավզ Պարկերի կողմից 1843 թվականին, իսկ տեքստի արդիականացված տարբերակը հրատարակվել է Ջ. Տ. Հեկերի կողմից՝ 1864 թվականին: Յուլիանան այսօր համարվում է քրիստոնեական կարևոր միստիկ և աստվածաբան:

ՃանաչումԽմբագրել

Յուլիանան խորապես ընդունվում էր ինչպես կաթոլիկների, այնպես էլ բողոքականների կողմից: Թոմաս Էլիոթը նրա հայտնությունները մեջբերել է իր քառյակներում. «Մեղքն անխուսափելի է, բայց ամեն ինչ կկարգավորվի, և դա լավագույն կերպով կարվի» («Փոքր Գեյդինգ»): Ամերիկացի բանաստեղծ, աստվածաբան Թոմաս Մերթոնը նրան անվանել է անգլիական մեծագույն միստիկ և աստվածաբան:

Յուլիանայի ժամանակակից քանդակը զարդարում է Նորիջի անգլիական եկեղեցու ճակատը:

ԳրականությունԽմբագրել

  • Никола, М. И. Юлиана из Норича и Маджери Кемп у истоков женской повествовательной традиции в Англии. / М. И. Никола // Русскозарубежные литературные связи: Межвуз. сб. науч. тр. / Под ред. Н. М. Ильченко. Н.Новгород, НГ ПУ, 2005. — С. 83-96.
  • Jantzen G. Julian of Norwich: mystic and theologian. New York: Paulist Press, 1988
  • Nowakowski Baker D. Julian of Norwich’s Showings: from vision to book. Princeton: Princeton UP, 1994.

ԾանոթագրություններԽմբագրել