Յորգեն Ինգման (դան․՝ Jørgen Ingmann,ապրիլի 26, 1925(1925-04-26)[1], Կոպենհագեն - մարտի 21, 2015(2015-03-21)[1][2], Holte, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի կիթառահար, որը կնոջ՝ Գրետայի հետ դուետով հաղթել է Եվրատեսիլ 1963 երգի մրցույթում՝ կատարելով «Dansevise» երգը։

Յորգեն Ինգման
դան․՝ Jørgen Ingmann
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1925(1925-04-26)[1]
ԾննդավայրԿոպենհագեն
Մահացել էմարտի 21, 2015(2015-03-21)[1][2] (89 տարեկան)
Մահվան վայրHolte, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կիթառահար, ջազ կիթառահար և կատարող
ԱմուսինԳրետե Ինգման
 Jørgen Ingmann Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

10 տարեկանից ջութակ է նվագել։ 1945-1958 թվականներին աշխատել է Դանիայի ամենահայտնի ջազ երաժիշտներից մեկի՝ Սվեն Ռասմուսենի հետ։ Ապա մենահամերգներով ելույթ է ունեցել որպես «Յորգեն Ինգմանը և նրա կիթառը»։ Այդ անունով 1961 թվականին ձայնագրել է «Apache» ալբոմը[3], որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը անգլիական, 2-րդը՝ ամերիկյան, 4-րդը՝ կանադական և 6-րդը՝ գերմանական չարթերում։ 1956 թվականին ամուսնացել է երիտասարդ երգչուհի Գրետա Կլեմենսենի հետ, որի հետ ստեղծել են դուետ, որը շուտով «Պարզապես քայլելով անձրևի տակ» (դան․ ՝ Blot slentre gennem regn) երգով հայտնի է դարձել Սկանդինավիայում[4]։ 1963 թվականին «Dansk Melodi Grand Prix» մրցույթում հաղթելուց հետո դուետը ներկայացրել է Դանիան Եվրատեսիլ երգի մրցույթում, որտեղ ևս «Dansevise» երգով առաջին տեղն է գրավել[4]։

1975 թվականին Յորգենը բաժանվել է Գրետայից և դրանից հետո ելույթ է ունեցել իր սեփական կվարտետի հետ և որպես անկախ կիթառահար, մինչև 1984 թվականին հրաժեշտ է տվել բեմին երկարատև հիվանդության պատճառով[4][5]։

Մահացել է 2015 թվականի մարտի 21-ին 90 տարեկան հասակում[6]՝ իրենից հետո թողնելով երկու երեխա և հինգ թոռնիկ[5]։

Հիշատակ

խմբագրել

2003 թվականին լույս է տեսել Հենրիկ Քրիստոֆերսենի «Գրետա և Յորգեն Ինգմաններ» (դան․՝ Grethe & Jørgen Ingmann) գիրքը[5]։

2010 թվականին Տիվոլիի ապակե սրահում (դան․՝ Glassalen i Tivol) բեմադրվել է «Արևի ճառագայթը ջրափոսում» (դան․՝ Et solstrejf i en vandpyt ) ներկայացումը՝ նվիրված Յորգեն և Գրետա Ինգմանների կյանքին և ստեղծագործություններին[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Apache (Jorgen Ingmann) 1960 Original Studios Masters». 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Avisen.dk: Dansk Melodi Grand Prix-legende død Արխիվացված 2015-09-23 Wayback Machine. 22.03.2015(դան.)
  5. 5,0 5,1 5,2 Niels Pedersen, Jens Anton Havskov Hansen: Forfatter til Ingmann-biografi: Perfektionismen blev Jørgens hæmsko Արխիվացված 2016-03-16 Wayback Machine. BT.dk, 22.03.2015(դան.)
  6. Jyllands-Posten: BLÅ BOG: Jørgen Ingmann Արխիվացված 2021-04-22 Wayback Machine. 22.03.2015(դան.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորգեն Ինգման» հոդվածին։