Գրետե Ինգման (դան․՝ Grethe Ingmann, հունիսի 17, 1938(1938-06-17)[1][2][2], Կոպենհագեն, Դանիա - օգոստոսի 18, 1990(1990-08-18)[1][2][2], Frederikssund, Frederiksborg County, Դանիա), դանիացի երգչուհի է: «Grethe og Jørgen Ingmann» դուետի կազմում Եվրատեսիլ 1963 երգի մրցույթի հաղթող։

Գրետե Ինգման
Ծնվել էհունիսի 17, 1938(1938-06-17)[1][2][2]
Կոպենհագեն, Դանիա
ԵրկիրԴանիա
Մահացել էօգոստոսի 18, 1990(1990-08-18)[1][2][2] (52 տարեկան)
Frederikssund, Frederiksborg County, Դանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱմուսինՅորգեն Ինգման
 Grethe Ingmann Վիքիպահեստում

Կարիերա

խմբագրել

Գրետե Ինգմանն իր կարիերան սկսել է 17 տարեկանում, երբ ժամանակավորապես հանդես է եկել որպես «Malihini Hawaiians» փոփ քառյակի երգչուհի: Շուտով նա երգել է դանիացի կիթառահար Յորն Գրաունգարդի և նրա եռյակի հետ:

1955 թվականին նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ կիթառահար Յորգեն Ինգմանին։ Զույգն ամուսնացել է 1956 թվականին և հանդես է եկել «Grethe og Jørgen Ingmann» դուետով։ Նրանք միասին հաղթեցին Եվրատեսիլ 1963 երգի մրցույթում՝ ներկայացնելով Դանիան «Dansevise» (Պարային մեղեդի) ջազային վալսով՝ Օտտո Ֆրանկերի երաժշտությամբ և Սեյր Վոլմեր-Սյորենսենի խոսքերով[3][4]։ Դա մրցույթում դուետի առաջին հաղթանակն էր, ինչպես նաև առաջին սկանդինավյան հաղթողը:

1965 թվականին նա մասնակցել է գերմանական Շլագեր մրցույթին «Sommerwind» երգով։ 1966 թվականին Ջոնի Մերսերը գրել է երգի անգլերեն տարբերակը, որը երգել է Ֆրենկ Սինատրան։

Գրեթեն և Յորգեն Ինգմանը շարունակեցին իրենց երաժշտական կարիերան մինչեւ 1975 թվականը, երբ ամուսնալուծվեցին: Որպես սոլո երգչուհի, Գրետան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի Դանիայի մի քանի նախընտրական փուլի, սակայն անհաջող:1979 թվականին «Alt er skønt» երգով մասնակցել է «Dansk Melodi Grand Prix» մրցույթին Բյարն Լիլերի հետ, որը քվեարկության ավարտին հավասարեց առաջին տեղը, սակայն երկրորդ տեղը զբաղեցրեց[5]։

Զույգը նորից մուսնացել է 1980-ականներին: Գրեթը մահացել է քաղցկեղից 1990 թվականի օգոստոսի 18-ին, 52 տարեկան հասակում՝ դառնալով Եվրատեսիլի առաջին հաղթողը, ով մահացել է[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Discogs — 2000.
  3. «Grethe Ingmann». denstoredanske.dk (դանիերեն). 2015. Վերցված է 2015-08-01-ին.
  4. «Grethe Ingmann». gravsted.dk (դանիերեն). 2015. Վերցված է 2015-08-01-ին.
  5. «DANISH NATIONAL FINAL 1979». natfinals.50webs.com. Վերցված է 2023-12-29-ին.
  6. «Hittebarn i musikken». information.dk (դանիերեն). February 24, 2003. Վերցված է 2015-08-01-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետե Ինգման» հոդվածին։