Յոնավա[5] (լիտ.՝ Jonava), քաղաք Լիտվայի կենտրոնական մասում։ Հանդիսանում է Յոնավայի շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաք
Յոնավա
լիտ.՝ Jonava
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼիտվա Լիտվա
ՆահանգԿաունասի նահանգ
ՇրջանՅոնավայի շրջան
Հիմնադրված է1740 թ.
Առաջին հիշատակում1740
Այլ անվանումներՅանովո
Մակերես13,6682 կմ²
ԲԾՄ≈ 60-80 մ
Բնակչություն34 056[1][2] մարդ (2010)
Խտություն3 201 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+370) 349[3]
Փոստային ինդեքսLT-55001, LT-55014[4]
Փոստային դասիչ55000–55999
Ավտոմոբիլային կոդK
Պաշտոնական կայքjonava.lt/web/jonava/pradzia(լիտվ.) և jonava.lt/en/pradzia(անգլ.)
Յոնավա (Լիտվա)##
Յոնավա (Լիտվա)

Աշխարհագրություն Խմբագրել

Տեղակայված է Ներիս գետի աջ ափին։ Գտնվում է Վիլնյուսից 106 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Կաունասից 32 կմ դեպի հյուսիս-արևելք։

Բնակչություն Խմբագրել

1970 թվականին Յոնավայում բնակվում էր 14 563 մարդ, 1979 թվականին՝ 28 413 մարդ։ 1989 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 36 520 մարդ, 2001 թվականին՝ 34 954 մարդ։

Յոնավայի բնակչության փվաքանակի փոփոխությունը
Տարի 1823 1897 1923 1939 1959
Բնակիչների թվաքանակ 600 5 000 4 115 5 500 5 000
Տարի 1970 1979 1989 2001 2007
Բնակիչների թվաքանակ 14 563 28 413 36 520 34 954 34 528

Անվանում Խմբագրել

Քաղաքը կոչվել է հիմնադրի որդու՝ Յանի անվամբ։

Զինանշան Խմբագրել

Յոնավայի զինանշանը, որի վրա պատկերված է սպիտակ կարապ, հաստատվել է 1996 թվականին Լիտվայի նախագահի հրամանագրով։

Պատմություն Խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է XVIII դարում, երբ Դոմինիկ Կոսակովսկու այրին՝ Մարիա Կոսակովսկայան, իր կալվածքում կառուցում է փայտե եկեղեցի։ Ավգուստ III թագավորը 1750 թվականին Մարիա Կոսակովսկայային թույլատրում է հիմնել գյուղ, որ կունենա շուկա, և այնտեղ բնակեցնել տարբեր կրոնների հետևորդ ազատ մարդկանց[6]։

Յոնավայում է ծնվել ու մանկությունն անցկացրել բանաստեղծ Ալեքսիս Խուրգինասը։

Վթար «Ազոտ» գործարանում Խմբագրել

1989 թվականի մարտի 20-ին «Ազոտ» արդյունաբերական ընկերությունում, որը տեղակայված էր քաղաքի արևելյան ծայրամասում՝ բնակելի տարածքից 4 կմ հեռավորության վրա, տեղի ունեցած վթարի ու դրան հետևած հրդեհի հետևանքով տեղի է ունեցել թունավոր նյութերի (ամիակ, քլոր և այլն) արտահոսք դեպի մթնոլորտ։ Նման արտահոսքն իր նմանօրինակը չի ունեցել ամբողջ աշխարհում[7]։ Այդ վթարը պաշտոնապես համարվում է "ԽՍՀՄ տարածքում քիմիական թունավորման առաջին դեպքը"[8]:

Հայտնի բնակիչներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Population in counties and municipalities by age and sex, 2010(չաշխատող հղում)
  2. «Lietuvos miestų ir miestelių gyventojų skaičius metų pradžioje, pagal statistikos departamentą»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-07-ին։ Վերցված է 2015-05-07 
  3. Յոնավայի հեռախոսային կոդը
  4. Կաունասի նահանգի փոստային բաժանմունքները
  5. Географический энциклопедический словарь, с=190.
  6. «Քաղաքի պաշտոնական կայքը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-27-ին։ Վերցված է 2015-05-07 
  7. Катастрофы конца XX века. — М., 1998. — С. 132.
  8. Авария в г. Ионава, ЛитССР, 1989 год. - Войска.ру

Գրականություն Խմբագրել

  • Авария на производственном объединении «Азот» в г. Ионава (1989) // Катастрофы конца XX века / Под общ. ред. д-ра техн. наук В. А. Владимирова. Министерство Российской Федерации по делам гражданской обороны, чрезвычайным ситуациям и ликвидации последствий стихийных бедствий. — М.: URSS, 1998. — 400 с. — ISBN 5-88417-167-6 (обл.)

Արտաքին հղումներ Խմբագրել