Յոնաս Մաչյուլիս
Յոնաս Մաչյուլիս (լիտ.՝ Jonas Mačiulis, փետրվարի 10, 1985, Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս թեթև հարձակվողի դիրքում։ Ներկայում խաղում է իսպանական «Ռեալ Մադրիդ» բասկետբոլի ակումբում։
![]() լիտ.՝ Jonas Mačiulis | |||||||||||||||||||||||
![]() Յոնաս Մաչյուլիսը 2017 թվականին | |||||||||||||||||||||||
Դիրքը | Թեթև հարձակվող | ||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1985 (38 տարեկան) | ||||||||||||||||||||||
Ծննդավայր | ![]() | ||||||||||||||||||||||
Ազգություն | լիտվացի | ||||||||||||||||||||||
Հասակ | 200 սմ | ||||||||||||||||||||||
Քաշ | 107 կգ | ||||||||||||||||||||||
Կարիերայի պատմություն
| |||||||||||||||||||||||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||||||||||||||||||||
Մրցանակներ
| |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
|
Կենսագրություն խմբագրել
Յոնաս Մաչյուլիսը ծնվել է 1985 թվականի փետրվարի 10-ին Լիտվական ԽՍՀ Կաունաս քաղաքում։ Բասկետբոլով զբաղվել սկսել է Արվիդաս Սաբոնիսի դպրոցում 2002 թվականին։ Այնտեղ անցկացրել է 2 տարի՝ խաղալով Լիտվայի բասկետբոլի երկրորդ դիվիզիոնում։ 2003 թվականին արժանացել է երկրորդ դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսի։
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Պրոֆեսիոնալ մակարդակում Յոնաս Մաչյուլիսի դեբյուտը կայացել է 2004 թվականին Լիտվայի լիգայի «Նևեժիս» ակումբի կազմում։ Առաջին մրցաշրջանում մեկ խաղում հավաքել է միջինը 13,6 միավոր և կատարել 5,8 նետում։ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել «Ժալգիրիս» ակումբի հետ։ Այդ թիմի կազմում նա 2008 թվականին հաղթել է Բալթիկայի լիգայում, երկու անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն (2007, 2008) և երկու անգամ հաղթել է երկրի գավաթի առաջնությունում (2007, 2008)։
Յոնաս Մաչյուլիսն աչքի է ընկել բարձր արդյունքներով. 2006-07 մրցաշրջանում նա առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի լիգային, որտեղ մեկ խաղում հավաքել է միջինը 12,7 միավոր և կատարել 5,0 նետում[1]։ Եվրոպայի լիգայի 2008-09 մրցաշրջանում նա հավաքել է իր կարիերայի պատմության մեջ ամենաբարձր արդյունքները՝ 14,0 միավոր և 5,0 նետում մեկ խաղում[2]։
2009 թվականի հունվարի 8-ին «Նանսի» ակումբի դեմ խաղում հավաքել է ամենաբարձր միավորն իր կարիերայի ընթացքում (29 միավոր)[3]։ Նույն թվականի ապրիլի 8-ին «Լետուվոս Ռիտասի» դեմ խաղում Մաչյուլիսը գերազանցել է Լիտվայի լիգայի՝ երեք միավորանոց անընդմեջ նետումների քանակի ռեկորդը՝ կատարելով 8 այդպիսի նետում։
2009 թվականի հուլիսի 1-ին Յոնաս Մաչյուլիսը պայմանագիր է կնքել իտալական «Օլիմպիա Միլան» ակումբի հետ։ Գործարքի արժեքը կազմել է 1,2 միլիոն եվրո երկու տարվա համար[4]։ Ծնկի լուրջ վնասվածքի պատճառով Մաչյուլիսն ինը ամիս չի կարողացել մասնակցել խաղերին, և «Օլիմպիա Միլան» ակումբը չի երկարացրել նրա հետ պայմանագրի ժամկետը՝ չնայած մինչ վնասվածքը նրա ցուցադրած լավ խաղին։
2012 թվականի փետրվարի 8-ին Յոնաս Մաչյուլիս որոշել է վերադառնալ Լիտվա, որտեղ խաղացել է «Այչսյայ» ակումբում, քանի դեռ չի ստացել հրավեր ավելի հայտնի ակումբից[5]։ «Բալթայ» ակումբի կազմում նա խաղացել է առանց վարձավճարի[6]։ Վնասվածքից հետո իր խաղացած առաջին հանդիպման ժամանակ, որ եղել է «Կալևի» դեմ խաղը, նա հավաքել է 16 միավոր և կատարել 2 նետում, իսկ նրա թիմը հաղթել է[7]։
2012 թվականի ապրիլի 24-ին Յոնաս Մաչյուլիսը պայմանագիր է կնքել իտալական «Սիենա Մոնտեպասկի» թիմի, իսկ նույն թվականի հուլիսի 24-ին՝ հունական «Պանատինաիկոս» ակումբի հետ։
Միջազգային խմբագրել
Յոնաս Մաչյուլիսը խաղացել է Լիտվայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում։ 2001 թվականին մասնակցել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների պատանեկան առաջնությանը։ Մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում արժանացել է 2003 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալի, իսկ 2004 թվականին մինչև 20 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 2005 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ՝ արծաթե մեդալի։ Մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 2005 թվականի աշխարհի առաջնությանն ու արժանացել ոսկե մեդալի[8]։
Լիտվայի հավաքականի կազմում Յոնաս Մաչյուլիսը մասնակցել է 2007 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Մասնակցել է նաև 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերին և 2009 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 2010 թվականի աշխարհի առաջնությունում հավաքականի կազմում արժանացել է բրոնզե մեդալի։ 2012 թվականին մասնակցել է Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերին[9]։
Պարգևներ խմբագրել
- «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի խաչ (Լիտվա, 2007 թվական)
- Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի խաչ (Լիտվա, 2010 թվական)
- «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչ (Լիտվա, 2013 թվական)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Jonas Maciulis Career Highlights»։ Nba.com։ փետրվարի 10, 1985։ Արխիվացված օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 2016-04-12
- ↑ «Jonas Mačiulis: Statistika»։ Zalgiris.lt։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 2016-04-12
- ↑ «Season: 2008-2009 (Euroleague)»։ Eurobasket.com։ Արխիվացված օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 2016-04-12
- ↑ «Armani Jeans sign Maciulis, extend Katelynas»։ Eurobasket.com։ Արխիվացված օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 2016-04-12
- ↑ «Jonas Mačiulis signs with Baltai»։ Basketnews.lt։ Արխիվացված օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 2016-04-12
- ↑ Asta Žukaitė։ «Jonas Mačiulis will play for free in Baltai»։ 15min.lt։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 2016-04-12
- ↑ «Jonas Mačiulis powerfully returned to basketball after the injury and led Baltai to victory»։ 15min.lt։ ապրիլի 17, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 2016-04-12
- ↑ Archive.FIBA.com Jonas MACIULIS YOUTH LEVEL.
- ↑ Archive.FIBA.com Jonas MACIULIS SENIOR LEVEL.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Euroleague.net կայքում
- Էջը Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կայքում
- Էջը Eurobasket.com կայքում
- Էջը Հունաստանի առաջնության կայքում
- Էջը Իտալիայի առաջնության կայքում Archived 2012-10-07 at the Wayback Machine. (իտալ.)