Յոհան Դրոյզեն
Յոհան Գուստավ Դրոյզեն (գերմ.՝ Johann Gustav Bernhard Droysen, հուլիսի 6, 1808[1][2][3][…], Տժեբյատուվ, Տշեբյատուվ, Gryfice County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան - հունիսի 19, 1884[2][4], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5]), գերմանացի պատմաբան։ Քիլի, Ենայի, Բեռլինի համալսարանների պրոֆեսոր։ Քաղաքական հայացքներով՝ Գերմանական Պրուսիայի շուրջը «վերևից միավորման» և սահմանադրական միապետության ստեղծման կողմնակից։ Անհատի դերի գերագնահատման, պատմական զարգացման ընթացքի, առանձին ժողովուրդների պատմական նշանակության մասին Դրոյզեի իդեալիստական ըմբռնումները, որ կրել են Տեգելի գաղափարական ազդեցությունը, արտացոլվել են նրա «Պրուսական քաղաքականության պատմություն» (հ․ 1-5, 1868-1886 թվականներ), «Ալեքսանդր Մեծի պատմությունը» (1833 թվականին), «Տելլենիզմի պատմություն» (հ․ 1-2, 1836-1843 թվականներ) աշխատություններում։ Դրոյզեի գիտական շրջանառության մեջ մտցրեց «հելլենիզմ» արտահայտությունը և առաջին անգամ որոշակիորեն մշակեց հելլենիստական դարաշրջանի պատմությունը՝ այն հասցնելով մինչև մ․թ․ա․ 222 թվականը։ «Տելլենիզմ» ասելով Դրեյզեն հասկանում էր Արևելքում «հունական պետականության ու կրթվածության տարածման» ընթացքը՝ բացառելով հելլենիզմի հասարակականանա․ էությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 Дройзен Иоганн Густав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11852755X // Gemeinsame Normdatei — 2012—2016.