Յոհան Ագրել (շվեդ.՝ Johan Joachim Agrell, փետրվարի 1, 1701(1701-02-01)[1][2][3][…], Löts socken, Memmings Härad, Շվեդիա - հունվարի 19, 1765(1765-01-19)[1][2][3][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա), շվեդ և գերմանացի ջութակահար, դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր։

Յոհան Ագրել
Բնօրինակ անունշվեդ.՝ Johan Joachim Agrell
Ծնվել էփետրվարի 1, 1701(1701-02-01)[1][2][3][…]
Löts socken, Memmings Härad, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Մահացել էհունվարի 19, 1765(1765-01-19)[1][2][3][…] (63 տարեկան)
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա
Ժանրերբարոկկո դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՈւփսալայի համալսարան
 Johan Agrell Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոհան Ագրելը ծնվել է 1701 թվականի փետրվարի 1-ին, Լյոթ քաղաքում (Արևելյան Գետալանդ)[4]։ Նա կրթություն է ստացել Ուփսալա քաղաքում, այնուհետև մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա և այլ երկրներ։

1723֊1746 թվականներին նա եղել է պալատական ջութակահար Կասել քաղաքում, որտեղ նա ձեռք է բերել դաշնակահարի համբավ։ 1746 թվականից Նյուրնբերգում եղել է կապելմայստեր։

Նրան են պատկանում մի շարք հայտնի ստեղծագործություններ (սիմֆոնիաներ, համերգներ, սոնատներ և այլն), որոնց ժողովածուն լույս է տեսել Նյուրնբերգում։ Նրա գրած որոշ ստեղծագործությունների ձեռագիր տարբերակը պահպանվում է։

Երիտասարդ տարիներին Ագրելլայի երաժշտության վրա մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից իտալական 0երաժշտությունը, մասնավորապես՝ Անտոնիո Վիվալդիի։

Յոհան Ագրելը մահացել է 1765 թվականի հունվարի 19-ին Նյուրնբերգ քաղաքում[5]։

Գրականություն խմբագրել

  • Agrell, Johann // Allgemeine Deutsche Biographie

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Johan Agrell (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. Johan Agrell
  5. «Johan Joachim Agrell (1701-1765)». data.bnf.fr (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ագրել» հոդվածին։