Յոհանես Պյաեզուկե
Յոհանես Պյաեզուկե (էստ․՝ Johannes Pääsuke; մարտի 30, 1892, Տարտու, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 1918, Օրշա, Բելառուս), էստոնացի վաղամեռիկ լուսանկարիչ և ռեժիսոր, էստոնական կինեմատոգրաֆի հիմնադիրներից մեկը, նկարահանել է առաջին էստոնական խաղարկային ֆիլմը՝ «Արջի որսը Պյարնումաաում»։
Յոհանես Պյաեզուկե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1892 |
Ծննդավայր | Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 8, 1918 (25 տարեկան) |
Մահվան վայր | Օրշա, Մոգիլյովյան նահանգ, Western Oblast |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ, կինոռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ |
![]() |
Կենսագրություն և ստեղծագործություններԽմբագրել
Յոհանես Պյաեզուկեն ծնվել է 1892 թվականին։ Հայրը առևտրական էր, իսկ մայրը տնային տնտեսուհի, նրանք ունեցել են 6 երեխա, Յոհանեսը նրանց 4-րդ երեխան էր։ Լուսանկարչությամբ զբաղվել արդեն 15 տարեկանից[1]։ Արդեն 1913 թվականի օգոստոսի 2-ին բացվել է նրա լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Պյաեուզեկն կատարել է ավելի քան 1000 լուսանկար։
1912 թվականին հիմնել է Էստոնիայի առաջին կինոստուդիան («Estonia Film Tartus») և նկարահանել իր առաջին ֆիլմը, այն վավերագրական ֆիլմ էր, որը պատմում է Շվեդիայի թագավոր Գուստավ V-ի Տալլին (այն ժամանակ Ռեվել) կատարած այցի մասին։ Հաջորդ ֆիլմը 1914 թվականին նկարահանված «Արջի որսը Պյարնումաաում» գեղարվեստական կարճամետրաժ համր ֆիլմն էր («Karujaht Pärnumaal»), որը փաստորեն էստոնական առաջին ֆիլմն էր։ Ֆիլմը հանդիսանում է սատիրակական կատակերգություն գերմանական բարոնների մասին[2]։
1915 թվականին նա զորակոչվում է զինվորական ծառայության և մասնակցում Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմի ժամանակ նա շարունակում է լուսանկարչական իր աշխատանքը։ Այդ տարիների լուսանկարների մեծ մասը մնացել են Ռուսաստանում, որովհետև դրանք պատվիրված էին զինվորականների կողմից։
Ընդհանուր թվով նա նկարահանել է մոտ 40 ֆիլմ, որոնցից պահպանվել են միայն 10-ը (5 կինոխրոնիկա, 4 վավերագրական և 1 գեղարվեստական)։ Պյաեզուկեն մահացել է երկաթուղային վթարից 1918 թվականին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Kaelep, 83–4.
- ↑ «estonian culture — cinema»։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-27-ին։ Վերցված է 2013-12-03
Արտաքին հղումներԽմբագրել
- Johannes Pääsuke. Man with two Cameras About the 2005–6 exhibition at the Hungarian Museum of Ethnography.
- Johannes Pääsuke. Man with Two Cameras About the 2003 exhibition at the Estonian National Museum, Tartu.
- էջը IMDb կայքում
ԳրականությունԽմբագրել
- "Յոհանես Պյաեզուկե – երկու տեսախցիկով մարդը". Տարտուի Էստոնայի ազգային թանգարան, ISBN 9985-9414-9-7, 2008