Յոլանդա Կոդրա
Յոլանդա Կոդրա (ալբ․՝ Jolanda Kodra, մարտի 18, 1910, Հռոմ, Իտալիա - օգոստոսի 16, 1963), ալբանացի գրող և թարգմանիչ, ալբանացի առաջին կին գրողներից, որ գրել է ալբաներենով, ինչպես նաև ալբանացի գրողների (Նդեր Մյեդա, Միգենի, Պետրո Մարկո և Ստերո Սպասսե) աշխատանքները թարգմանել է իտալերեն[1]։
Յոլանդա Կոդրա ալբ․՝ Jolanda Kodra | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1910 |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Վախճանվել է | օգոստոսի 16, 1963 (53 տարեկան) |
Մասնագիտություն | գրող և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն Խմբագրել
Յոլանդա Կոդրան (ի ծնե անունը` Յոլանդա Գուազոնի) ծնվել է Հռոմում, Իտալիա, 1910 թվականին, իտալացի սցենարիստ և ռեժիսոր Էնրիկո Գաուզոնիի զարմուհին է։ Լիցեյում սովորելու տարիներին հանդիպել է Մալո Կոդրային, որն ուսանող էր Հռոմում։ Նա Յոլանդային Ալբանիա է բերել 1931 թվականին։ Շուտով Յոլանդան սովորել է ալբաներեն և սկսել է ոչ միայն շփվել այդ լեզվով, այլ նաև բանաստեղծություններ ու գրական քննադատություններ է գրել ալբաներենով ու հրատարակել դրանք մի շարք հայտնի ամսագրերում[2]։ Կոդրան ուսումնասիրել է հիմնականում ալբանացի գրողներ Միգենիի ու Մյեդայի ստեղծագործությունները, որոնք նա հետագայում թարգմանել է իտալերեն։ Նա Սելֆիքս Ցիուի ու Մուսինե Կոկալարիի հետ առաջին կին գրողներից մեկն է եղել, որ սկսել է տպագրվել ալբաներենով[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է որպես իտալերենի ու ռուսերենի թարգմանչուհի։ Կոմունիստական ռեժիմն արգելել է նրան դասավանդել կամ վերադառնալ իր հայրենիք մինչև 1962 թվականը, որից մեկ տարի անց մահացել է[2]։
Որպես թարգմանիչ Խմբագրել
Կոդրան իտալերեն է թարգմանել Միգենիի գրեթե ամբողջ ստեղծագործությունը։ Նա գրողի պոեզիայի վրա սկսել է աշխատել 1957 թվականին և ավարտել 1962-ին` թարգմանելով գրեթե բոլոր բանաստեղծությունները։ Նա նաև թարգմանել է գրողի նշումները։ Նրա կատարած թարգմանություններն այսօր դժվար է ձեռք բերել։ Որպես թարգմանիչ Կոդրան հավատարիմ է մնում սկզբնական տեքստին[3]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Jorgaqi Nasho (մարտի 8, 2015)։ «Nasho Jorgaqi: Zërat e parë femërorë të letërsisë shqipe»։ Shqiptarja։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է նոյեմբերի 14, 2015
- ↑ 2,0 2,1 Shekulli interview (մայիսի 19, 2010)։ «Jolanda Guazzoni në shkrime dhe kujtime»։ Ylli Press, taken from Shekulli։ Վերցված է նոյեմբերի 14, 2015
- ↑ «MIGJENI ITALISHT NGA JOLANDA KODRA»։ Gazeta shqip։ մայիսի 20, 2010։ Վերցված է նոյեմբերի 14, 2015