Մուսինե Կոկալարի (ալբ․՝ Musine Kokalari, փետրվարի 10, 1917(1917-02-10)[1], Ադանա, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 14, 1983(1983-08-14)[2], Rrëshen), ալբանացի գրող և քաղաքական գործիչ։ 1943 թվականին հիմնադրել է Ալբանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը[5]: Ալբանիայի առաջին կին գրողը[6]:

Մուսինե Կոկալարի
Musine Kokalari.jpg
Ծնվել էփետրվարի 10, 1917(1917-02-10)[1]
ԾննդավայրԱդանա, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 14, 1983(1983-08-14)[2] (66 տարեկան)
Վախճանի վայրRrëshen
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և ֆեմինիստ
Լեզուալբաներեն
Ազգությունալբանացի
ՔաղաքացիությունFlag of Albania (1946–1992).svg Ալբանիա
ԿրթությունԼա Սապիենցա համալսարան
ԱզգականներArba Kokalari?[3][4]
Musine Kokalari (nënshkrim).svg
Musine Kokalari Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մուսինե Կոկալարին ծնվել է 1917 թվականի փետրվարի 10-ին Ադանա քաղաքում՝ ալբանացիների ընտանիքում, որ այդտեղ էր եկել Գիրոկաստրա քաղաքից։

1920 թվականին Մուսինե Կոկալարին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ալբանիայի Տիրանա քաղաք։ Այստեղ նա հաճախել է դպրոց։ Դեռ դպրոցում սովորելու տարիներին նա հակում է ունեցել գիտելիքների ու գրքերի նկատմամբ։ 1938 թվականի հունվարին Մուսինե Կոկալարին մեկնել է Հռոմ, որտեղ գրականություն է սովորել Լա Սապիենցա համալսարանում, որն ավարտել է 1941 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել ալբանացի բանաստեղծ և արձակագիր Նայիմ Ֆրաշերիի ստեղծագործությանը։ Հռոմում կրթությունն ավարտելուց հետո Մուսինե Կոկալարին վերադարձել է Ալբանիա և սկսել զբաղվել գրական գործունեությամբ։

1941 թվականին քսանչորս տարեկան հասակում Մուսինե Կոկալարին հրատարակել է իր առաջին ժողովածուն՝ «Ինչպես իմ ծեր մայրն է ասել ինձ» (ալբ․՝ Siç me thotë nënua plakë), որում ընդգրկված էին տասը մանկական հեքիաթներ՝ գրված Գիրոկաստրայի բարբառով։ Այդ ժողովածուն համարվում է Ալբանիայի պատմության մեջ առաջին գիրքը, որ գրվել ու հրատարակվել է կնոջ կողմից։ Երեք տարի անց՝ 1944 թվականին, չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին, Մուսինե Կոկալարին Տիրանայում հրատարակել է իր պատմվածքների ու ուրվանկարների Sa u-tunt jeta ժողովածուն։ Նույն թվականին Տիրանայում տպագրվել է նրա ստեղծագործությունների երրորդ ժողովածուն՝ «Սրտի շուրջ» (ալբ․՝ Rreth vatrës

 
Մուսինա Կոկալարին 1946 թվականին՝ դատավարության ժամանակ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մուսինե Կոկալարին բացել է սեփական գրախանութ։ Նա հրավիրվել է անդամակցելու Ալբանիայի գրողների ու նկարիչների լիգային, որ հիմնադրվել էր 1945 թվականի հոկտեմբերի 7-ին գրող Սեյֆուլա Մալեշովայի նախագահությամբ։

1944 թվականի նոյեմբերի 12-ին Ալբանիայի կոմունիստական իշխանության կողմից առանց դատի ու հետաքննության գնդակահարվել են Մուսինե Կոկալարիի երկու եղբայրները։ Բռնաճնշումների տարիներին՝ 1946 թվականի հունվարի 17-ին, Մուսինե Կոկալարին ձերբակալվել է և նույն թվականի հուլիսի 2-ին Տիրանայի ռազմական դատարանի կողմից դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ հայտարարվելով ժողովրդի թշնամի[7]: Դատավարության ժամանակ Մուսինե Կոկալարին ասել է[7].

 

Պարտադիր չէ լինել կոմունիստ, որ սիրես հայրենիքդ: Ես սիրում եմ իմ երկիրը, նույնիսկ եթե կոմունիստ չեմ: Ես սիրում եմ նրա առաջընթացը: Դուք պարծենում եք, որ հաղթել եք պատերազմում, և հիմա դուք հաղթողն եք ու ուզում եք ոչնչացնել նրանց, ում համարում եք քաղաքական հակառակորդ: Ես ձեզնից տարբեր եմ մտածում, բայց ես սիրում եմ իմ երկիրը: Դուք պատժում եք ինձ իմ իդեալների համար:

 


1964 թվականին՝ 18 տարի Մատի շրջանի Burgu i Burrelit բանտում անցկացնելուց հետո, Մուսինե Կոկալարին ազատվել է կալանքից, սակայն մնացել է ոստիկանության մշտական հսկողության տակ։ Իր կյանքի հաջորդ 19 տարիները նա անցկացրել է Միրդիտա շրջանի Ռեշեն քաղաքում, որտեղ ստիպված է եղել աշխատել որպես փողոցները մաքրող[8]: Մուսինե Կոկալարիին արգելված էր ստեղծագործելը[7]:

Մուսինե Կոկալարիի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, սակայն նա հրաժարվել է գնալ հիվանդանոց։ Նա մահացել է 1983 թվականի օգոստոսի 14-ին Ռեշենում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. http://www.tiranapost.al/en/378300-2/
  4. https://telegrafi.com/kush-eshte-eurodeputetja-arba-kokalari-mbesa-e-musine-kokolarit/
  5. «Musine Kokalari: Dashuria ime italiane» [Musine Kokalari: My Italian Love] (ալբաներեն)։ Ikubinfo.com 
  6. Wilson Katharina։ An Encyclopedia of continental women writers 2։ էջ 646։ ISBN 0-8240-8547-7 
  7. 7,0 7,1 7,2 «1960: Musine Kokalari»։ International Pen։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-28-ին։ Վերցված է 2016-04-15 
  8. Moisiu Rajmonda (հուլիսի 7, 2010)։ «Appreciation for Musine Kokalari and Imprisoned Writers in the World!»։ Fjala e Lire։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-03-ին։ Վերցված է 2016-04-15 

Արտաքին հղումներԽմբագրել