Յոզեֆ Կոհլեր
Յոզեֆ Կոհլեր (գերմ.՝ Josef Kohler) (մարտի 9, 1849[1][2][3], Օֆենբուրգ, Բադենի Մեծ Դքսություն[4] - օգոստոսի 3, 1919[2], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ։ Սովորել է Ֆրայբուրգի և Հայդելբերգի համալսարաններում։
Յոզեֆ Կոհլեր գերմ.՝ Josef Kohler | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1849[1][2][3] |
Ծննդավայր | Օֆենբուրգ, Բադենի Մեծ Դքսություն[4] |
Մահացել է | օգոստոսի 3, 1919[2] (70 տարեկան) |
Մահվան վայր | Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ[4] |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, իրավունքի պատմաբան, համալսարանի դասախոս և փաստաբան |
Աշխատավայր | JMU և HU Berlin |
Անդամություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
Josef Kohler Վիքիպահեստում |
Գործունեությունը
խմբագրել1874 թվականից եղել է Մանհայմի դատավորը, 1878 թվականից՝ Վյուրցբուրգի, 1888 թվականից՝ Բեռլինի համալսարանների պրոֆեսոր։ Ուսումնասիրել է իրավագիտության և փիլիսոփայութան համեմատական պատմությունը, հետազոտել հին իրավունքի, այդ թվում հին հայ իրավունքի պատմությունն ու նրա համակարգը, «Հին ասորական և հայկական իրավունք» (1906), «Հայ իրավունք» ։ Գրել է ուսումնասիրություններ Վիլյամ Շեքսպիրի, Ալիգերի Դանթեի, Րիխադ Վագների ստեղծագործությունների, արվեստի պատմության և այլ հարցերի վերաբերյալ։ Գեղանկարչական և թարգմանական երկերից առավել կարևոր են «Քնարական բանաստեղծություններ և բալլադներ» (1892), «Նոր բանաստեղծություններ» (1895), «Պետրարկայի սոնետները» (1902-1903)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 529)։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Deutsche Nationalbibliothek Record #118564633 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.