Յոզեֆ Կայնար (չեխ․՝ Josef Kainar, հունիսի 29, 1917(1917-06-29)[1][2][3][…], Պրշերով, Չեխիա[1][4][3][…] - նոյեմբերի 16, 1971(1971-11-16)[5][2][3][…], Դոբրժիշ[4][3][6]), չեխ բանաստեղծ, թարգմանիչ, երաժիշտ, նկարիչ, իլյուստրատոր, լրագրող։ Չեխական գրական-գեղարվեստական «Խումբ 42»-ի և գրական «Ohnice» խմբերի անդամ։

Յոզեֆ Կայնար
Ծնվել էհունիսի 29, 1917(1917-06-29)[1][2][3][…]
ԾննդավայրՊրշերով, Չեխիա[1][4][3][…]
Վախճանվել էնոյեմբերի 16, 1971(1971-11-16)[5][2][3][…] (54 տարեկան)
Վախճանի վայրԴոբրժիշ[4][3][6]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[7]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, լրագրող, երգերի հեղինակ, վիզուալ արտիստ, երաժիշտ, նկարազարդող, հրապարակախոս, դրամատուրգ, լուսանկարիչ, գծանկարիչ և խմբագիր
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան և Gymnázium Josefa Kainara?[6]
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
 Josef Kainar Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յոզեֆ Կայնարը ծնվել է 1917 թվականին Չեխիայի Պրշերով քաղաքում։ 1938-1939 թվականներին սովորել է Պրահայի Կարլի համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քոլեջների փակումից հետո զբաղվել է տարբեր աշխատանքներով, եղել է «Դիվադլո» (Divadlo ABC) երգիծական թերթի խմբագիրը, աշխատել է որպես լրագրող։ Նրա հումորները, նկարներն ու բանաստեղծությունները տպագրվել են «Rovnost» թերում։ Հետպատերազմյան շրջանում աշխատել է ռադիոյում, ֆիլմերում և թատրոնում։ Համերգների ժամանակ հանդես է եկել դաշնամուրային, կիթառի, ջութակի կատարումներով։ Նվագել է ջազ։

Ստեղծագործություններ

խմբագրել

Յոզեֆ Կայնարի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Դեպք և փոքր բանաստեղծություններ», լույս է տեսել 1940 թվականին։ 1946 թվականին՝ «Նոր դիցաբանություններ» ժողովածուն։ «Մեծ սեր» (1950 թ.) ժողովածուն հանդիսացել է բանաստեղծի ստեղծագործական բեկումը։ Այստեղ նա սոցիալիստական շինարարությանը ակտիվ կերպով մասնակցող գործուն պոեզիայի կոչ է անում։ «Չեխական երազանք» (1953 թ.) բանաստեղծությունների ժողովածուում բանաստեղծը վարպետորեն օգտագործել է ժողովրդական հեքիաթի մոտիվները։ Կայնարի լիրիկական բանաստեղծություններին բնորոշ են լակոնիզմը, ձգտումը աֆորիստական վերջավորության[8]։

Թարգմանություններ է կատարել ֆրանսերենից, գերմաներենից։

Մահացել է 1971 թվականի նոյեմբերի 16-ին Դոբրժիսում։ Թաղված է Վիշեգրադսկոե գերեզմանատանը։

Հիշատակ

խմբագրել

2007 թվականին Գլուչինի ավագ դպրոցը, որտեղ սովորել է Յոզեֆ Կայնարը, անվանակոչվել է նրա պատվին։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Կայնար» հոդվածին։