Յաֆֆայի նավահանգիստ (եբրայերեն՝ נמל יפו‎), հնագույն քաղաքային նավահանգիստ, որը գտնվում է Իսրայելի Յաֆֆա քաղաքի հին թաղամասում՝ Միջերկրական ծովի վրա։

Յաֆֆայի նավահանգիստը՝ Թել Ավիվի համայնապատկերի ֆոնի վրա

Համարվում է Իսրայելի և Միջերկրական ծովի գլխավոր նավահանգիստներից մեկը։ Նավահանգստի օգնությամբ բեռնափոխադրումներ են կատարվում Միջերկրական ծովի վրայով, որի միջոցով Իսրայելը կապ է հաստատում տարածաշրջանի երկրների հետ։

Յաֆֆայի նավահանգիստը նաև խոշոր զբոսաշրջային վայր է։

Պատմություն խմբագրել

Անտիկ և աստվածաշնչյան հիշատակումներ խմբագրել

 ##
Յաֆֆայի նավահանգիստ (Իսրայել)
 
Յաֆֆայի նավահանգիստ, Իսրայել

Յաֆֆա քաղաքը և նրա նավահանգիստը ունեն ավելի քան երեք հազար տարվա պատմություն։ Նավահանգիստը ինքնին հիշատակվում է բազմաթիվ հնագույն աշխատություններում, այդ թվում՝ եբրայական Աստվածաշնչում։

Այն հիշատակվում է Հովնանի գրքում, Հովսեփոս Փլավիոսի պատմագրություններում և մատենագրերում։ Յաֆֆայի նավահանգստի մասին հիշատակված է նաև Հռոմեական կայսրության դեմ հրեաների ապստամբությանը նվիրված ստեղծագործության մեջ։ Ավելի քան 7000 տարի այն ծառայում է, որպես ակտիվ նավահանգիստ։ Պատմական տարբեր ժամանակահատվածներում այն օգտագործվել է մուսուլմանների, քրիստոնյաների, հրեաների և նույնիսկ եգիպտացիների համար։ Նախկինում Յաֆֆայի նավահանգիստը եղել է, որպես ձկնորսական փոքր նավահանգիստ։

Նոր պատմություն և ժամանակակից կարգավիճակ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1917 թվականին, բրիտանական զորքերը պարտության են մատնել օսմանյան թուրքերին՝ գրավելով Յաֆֆան։ 1922-1948 թվականներին այն մաս է կազմել Պաղեստինի բրիտանական մանդատի։ 1947-ից 1948 թվականներին սուր մարտեր են տեղի ունեցել Յաֆֆայում և շրջակայքում, ինչի արդյունքում այն բնակեցվել է արաբներով։ 1948 թվականի մայիսի 13-ին երկար դիմակայությունից հետո արաբական զորքերը պարտություն կրեցին և թողեցին քաղաքն ու նավահանգիստը։ Հաջորդ օրը հռչակվեց Իսրայելի անկախությունը։ 1950 թվականի ապրիլի 24-ին հրեական Թել Ավիվ քաղաքը և Յաֆֆան միասին կազմել են Թել Ավիվ-Յաֆֆայի շրջանը։

Յաֆֆան ունի հին ձկնորսական նավահանգիստ, բեռնափոխադրման նավահանգիստ և զբոսաշրջային կենտրոն։ Նավահանգստի շրջակայքում կան հուշանվերների խանութներ և գնումների կետեր, ինչպես նաև զվարճանքների սրահ[1][2]։

Նրա շուրջը կառուցված են ռեստորաններ և սրճարաններ։ Նավահանգստի վերին հատվածում գտնվում է փարոս։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հին Յաֆֆայի նավահանգիստ, Նամալ Յաֆո». Զբոսաշրջությունը Իսրայելում, ուղեցույց. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «Յաֆֆայի քաղաքային նավահանգիստ». TripAdvisor. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաֆֆայի նավահանգիստ» հոդվածին։