Յարմուք (արաբ․՝ اليرموك‎‎, եբրայերեն՝ נהר הירמוך‎‎), Հորդանան գետի արևելյան վտակը։ Երկարությունը 70 կմ է։ Կազմում է Իսրայելի և Հորդանանի, ինչպես նաև Հորդանանի և Սիրիայի սահմանը։ Տարեկան հոսքը կազմում է 460 միլիոն մ³։

Յարմուք
Քանդված կամուրջ Յարմուք գետի վրայով
Բնութագիր
Երկարություն70 կմ
Ավազանի մակերես7000 կմ²
Ջրի ծախստարեկան 460 միլիոն մ 3
Ջրահոսք
ԱկունքԽուրան, հարավային Սիրիա
ԳետաբերանԹափվում է Հորդանան գետը
Գետաբերանի տեղակայումՀորդանան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերRuqqad?, Q7218153? և Q113001255?
Ջրի մարմիններAl-Wehda Reservoir?
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հորդանան Հորդանան
Սիրիա Սիրիա
Պաղեստին Պաղեստին
Գետը Վիքիպահեստում

Ակունքները գտնվում են հարավային Սիրիայում։ Ափերը մեծ մասամբ ուղղաձիգ են։ Այն տեղում, որտեղ Յարմուքը թափվում է Հորդանանի մեջ, 1932 թ.-ին կառուցվել է Նահարաիմ հիդրոէլեկտրակայանը, որը գործել է մինչև 1948 թ.[1]։ Յարմուքը տարածաշրջանի այն փոքրաթիվ գետերից է, որոնք չեն ցամաքում։

636 թ. օգոստոսի 20-ին Յարմուք գետի ափին տեղի է ունեցել Յարմուք գետի ճակատամարտը, որտեղ արաբները հրեաների աջակցությամբ[փա՞ստ] վերջնականորեն ջախջախել են բյուզանդացիներին, որոնց հետ կռվում էին նաև հայերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «זכרונות מנהריים: סיפור 'מחשמל' על גבורה וציונות» (եբրայերեն). Ynet. 20 июля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին. (Надав Ман, «Воспоминания о Нахараим: „электризующий“ рассказ о героизме и сионизме»)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարմուք (գետ)» հոդվածին։