Յավոժնո
Յավոժնո (լեհ.՝ Jaworzno [jaˈvɔʐnɔ]), քաղաք Լեհաստանում, մտնում է Սիլեզիա նահանգի կազմի մեջ։ Այն ունի քաղաքի կարգավիճակ։ Զբաղեցնում է 152,2 քառ.կմ տարածք։ Բնակչությունը կազմում է 96 606 մարդ (ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների).
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Յավոժնո | |||||
լեհ.՝ Jaworzno | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Հիմնադրված է | 1229 թ. | ||||
Մակերես | 154 կմ² | ||||
ԲԾՄ | 350 մետր | ||||
Բնակչություն | ▼88 998 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 43-600 — 43-618 | ||||
Պաշտոնական կայք | jaworzno.pl | ||||
| |||||
Յավոժնո քաղաքը գտնվում է Սիլեզիա նահանգի արևելյան մասում, երկու ՝ Վերին ևւ Փոքր Սիլեզիա տարածաշրջանների սահմանին։ Քաղաքը գտնվում է կարևոր ճանապարհային, երկաթուղային եւ օդային տրանսպորտային ուղիների խաչմերուկում։ Յավոժնո քաղաքով են անցնում պետական կարևոր նշանակության ճանապարհները՝ Գդանսկ — Ցեշին E 75, Վարշավա — Բիտոմ DK 79, A4 ավտոմայրուղին ՝ միացնելով Լեհաստանի արևմտյան եւ արևելյան սահմանները, որն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը միջազգային Կրակով-Բալիցե (50 կմ) և Կատովիցե-Պիժովիցե (40 կմ) օդանավակայաններով։
Մարդիկ
խմբագրելՅավոժնոյում են ծնվել լեհ բեմանկարիչ Վինցենտի Դրաբիկը[2], Լեհական միավորված բանվորական կուսակցության (ПОРП) և Լեհաստանի ուժային կառույցների նշանավոր գործիչ Ֆրանցիշեկ Շլյախցիցը[3]։
Լուսանկարներ
խմբագրել-
Պալատ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012415068011-0940335?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Большая Советская Энциклопедия. / Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. — Т. 15. Докеры — Железняков. — М., 1952. — 652 стр., илл.; 60 л. илл. и карт.
- ↑ «Superglina» Franciszek Szlachcic
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յավոժնո» հոդվածին։ |