Յասուո Ֆուքուդա (ճապոներեն` 福田 康夫, հուլիսի 16, 1936(1936-07-16)[1][2], Տակասակի, Գումմա և Սետագայա), 2007-ից 2008 թթ.եղել է Ճապոնիայի 91-րդ վարչապետը։
Հաջորդել է հրաժարական տված վարչապետ Շինզո Աբեին, 2007 թվականին ընտրվելով Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և սեպտեմբերին դարձել է վարչապետ։
Հրաժարական է տվել 2008 թ. սեպտեմբերի 1-ին[4]:

Յասուո Ֆուքուդա
福田 康夫
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1936(1936-07-16)[1][2] (84 տարեկան)
ԾննդավայրՏակասակի, Գումմա կամ Սետագայա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունՎասադա համալսարան և Azabu Academy?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԱմուսինԿիյոկո Ֆուկուդա
Ծնողներհայր՝ Տակեո Ֆուկուդա, մայր՝ Միե Ֆուկուդա
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի վարչապետ[3], Chief Cabinet Secretary?, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Minister of State for Gender Equality? և Ճապոնիայի վարչապետ
Քաղաքական կուսակցությունՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներՏացուո Ֆուկուդա
Yasuo Fukuda Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Թաքասաքիում, հետագայում Ճապոնիայի 67-րդ Նախկինում վարչապետը դարձած Թաքեո Ֆուքուդայի ընտանիքում։ Մեծացել է Տոկիոյում, 1959 թ. ավարտել է Վասեդա համալսարանը, ստանալով տնտեսագետի աստիճան։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նավթային ընկերությունում։
1976-ից 78 թթ. իր հոր` Թաքեո Ֆուքուդայի վարչապետ եղած ժամանակ դարձավ քաղաքական քարտուղար։ 1978-ից 1989 թվականները եղել է Քիզայի ֆինանսական հաստատության տնօրենը։

Նաև եղել է Ճապոնիայի կանոեյի ֆեդերացիայի նախագահը մինչև վարչապետ դառնալը[5]։

Քաղաքական գործունեությունըԽմբագրել

1990 թ. մասնակցել է Ներկայացուցիչների պալատի ընտրարշավին և դարձել է անդամ։ Հետո, 1997 թ. ընտրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ և 2000 թ. դարձել է Յոշիրո Մորիի աշխատակազմի քարտուղար։
2007 թ. սեպտեմբերին, Աբեի հրաժարականից հետո, ֆուքուդան հայտարարում է, որ մասնակցելու է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի ընտրություններին, որով պետք է որոշվեր նաև վարչապետի հարցը։ Ֆուքուդան ստանում է մեծ աջակցություն, այդ թվում նաև՝ արտգործնախարար Նոբութաքա Մաչիմուրայի գլխավորած ԼԴԿ խմբակցության կողմից, որի անդամ էր Ֆուկուդան։ Նրա կողմից էր նաև ֆինանսների նախարար Ֆուքուշիրո Նուքագան[6]։ Ֆուքուդայի միակ մրցակից Թարո Ասոն հրապարակայնորեն խոստովանեց իր հավանական պարտության մասին ընտրություններից մի շաբաթ առաջ[7]։ Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում Ֆուուդան Ասոյի 197 քվեի դիմաց ստանում է 330-ը[8] Որպես Ճապոնիայի 91-րդ վարչապետ պաշտոնապես ընտրվում է սեպտեմբերի 25-ին[9], ստանալով 338 քվե։

ՊարգևներԽմբագրել

  Հեղինե թագուհու շքանշան
  Ծառայությունների շքանշան (Նորվեգիա)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել