Յան Վիլդենս
Յան Վիլդենս, (1586[4][2][5][…] կամ 1584[6], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ - հոկտեմբերի 16, 1653[1][2][3][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[7]), ֆլամանդացի բնանկարիչ, գրաֆիկական նկարիչ։
Յան Վիլդենս հոլ.՝ Jan Wildens | |
---|---|
Ծնվել է | 1585 կամ 1586 |
Ծննդավայր | Անտվերպեն, Նիդերլանդներ |
Վախճանվել է | 16 հոկտեմբեր, 1653 |
Մահվան վայր | Անտվերպեն |
Քաղաքացիություն | Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Մասնագիտություն | Նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | View of Antwerp? |
Աշակերտներ | Hendrick van Balen the Younger? |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Ամուսին | Maria Stappaert? |
Jan Wildens Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅան Վիլդենսը ծնվել է 1585 թվականին (հնարավոր է 1586 թվականին) Անտվերպենում։ Նա Հենրի Վիլդենսի և Մագդալենա Վոսբերգենի որդին է։ Նրա հայրը վաղ է մահացել, իսկ մայրը ամուսնացել է Կորնելիս Կոկաի հետ։ Մագդալենայի և Կորնելիսի դուստր Սյուզանը Կոկը 1617 թվականին ամուսնացել է Կորնելիս դե Վոսի հետ։ Կորնելիս դե Վոսը Պաուլ դե Վոսի եղբայրն էր, իսկ Կորնելիսի և Պաուլի քույրը ամուսնացած էր Ֆրանս Սենայդերսի հետ, այնպես որ Յանը մանկությունից շրջապատված էր արվեստագետներով։
Տասը տարեկան հասակում Յանին կրթության են ուղարկում Պիտեր Վերխյուլստի մոտ որպես աշակերտ-ենթավարպետ (այս վարպետի նկարները շատ քիչ են հայտնի, հնարավոր է չեն պահպանվել)։ 1604 թվականին Յանը դարձավ Սուրբ Ղուկասի Գիլդիայի նկարիչների վարպետ։ 1613 թվականին Յան Վիլդենսը գնաց Իտալիա, իսկ հետո, 1614 թվականին հրատարակեց տասներկու ամիսներին նվիրված գեղանկարներ։ Անտվերպեն վերադառնալուց հետո հաճախ է համագործակցել Ռուբենսի արհեստանոցի հետ։ Վիլդենսը հայտնի է դարձել «Ռուբենսի վրձինները» դիմանկարով, որ հավանաբար նկարել է Ռուբենսի արհեստանոցում 1616 կամ 1617 թվականներին[8]։ Վիլդենսը պատասխանատու էր գոբելենների հետին պլանի դեկորացիաների, Դեթզիու Մուսու և Ռուբենսի պատմական նկարների համար, այդ թվում «Լեվկիպպի դստեր բռամնաբարութունը», «Սամսոնը և առյուծը», «Սիմոն և Իֆիգենիյան» և «Դիանան և նրա նիմֆերները գնում են որսի»։ 1619 թվականին Յան Վիլդենսն ամուսնացել է Մարիա Ստեփպերտի հետ, նրանց ամուսնության վկան եղել է Ռուբենսը։ Հետագայում Ռուբենսն ամուսնացել է Մարիայի քրոջ դստեր Ելենա Ֆուրմանի հետ։ Մարիա Ստեփպտերը և Յան Վիլդենսը ունեցել են երկու որդի։ Յան Բատիստա (1620-1637) և Երեմիան (1621-1653)։ Նրանք երկուսն էլ նկարիչ են դարձել։ Մարիան մահացել է 1624 թվականին։ 1620 թվականից Յանը դադարել է համագործակցել Ռուբենսի արհեստանոցի հետ և սկսել է զբաղվել բնապատկերներ նկարելով։ Այդ ընթացքում շատ պարզ երևում է Ռուբենսի ոճը Վիլդենսի վրա՝ նա ստեղծագործության վրա ցույց է տալիս ընդհանուր դեկորատիվ մոտեցում։
Յան Վիլդենս և Ռուբենսը մինչև Ռուբենսի մահը մնացին ընկերներ (1640)։ Յանը եղել է Ռուբենսի ամենահոգեհարազատ մարդը։
Աշխատանքը այլ նկարիչների հետ
խմբագրելԲացի Ռուբենսից Վիլդենսն աշխատել է հետևյալ նկարիչների հետ .
- Յակոբ Յորդանս
- Ֆրանս Սնայդերս
- Պաուլ դը Վոս
- Յան Բոկխորստ
- Կորնելիս Սխյուտ
- Թեոդոր Ռոմբոուստ
- Յոոս դե Մոմպեր
- Յան Բրեյգել Ավագ
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
- ↑ Public Catalogue Foundation — 2003.
- ↑ ECARTICO
- ↑ http://kmska.be/collection/work/data/1zchjt
- ↑ 7,0 7,1 Union List of Artist Names — 2017.
- ↑ Wildens biography(չաշխատող հղում), Хоубракен(չաշխատող հղում), De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (1718), Цифровая библиотека голландской литературы