Յան Սվամմերդամ (հոլ.՝ Jan Swammerdam, փետրվարի 12, 1637(1637-02-12)[1][2][3][…], Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն - փետրվարի 17, 1680(1680-02-17)[1][2][3][…], Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), հոլանդացի բնագետ, հայտնի միկրոսկոպիստ և անատոմիկ[4], միջատաբան, կենսաբան և մեղվագետ[5][6]։

Յան Սվամմերդամ
հոլ.՝ Jan Swammerdam
Ծնվել էփետրվարի 12, 1637(1637-02-12)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մահացել էփետրվարի 17, 1680(1680-02-17)[1][2][3][…] (43 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԿրթությունԼեյդենի համալսարան
Ազդվել էAntoinette Bourignon?
Մասնագիտությունմեղվաբույծ, միջատաբան, բժիշկ, անատոմ, բնագետ և կենսաբան
 Jan Swammerdam Վիքիպահեստում

Ըստ որոշ գնահատականների՝ Յան Սվամմերդամը կոչվում է «միջատների մասին ստույգ գիտության հիմնադիր»[7], մինչև «անատոմական միջատների գիտության հիմնադիր»[8]։ Նրա գործունեությունը բարձր է գնահատել Ռ․ Ա․ Ռեոմյուրը[7]։

Կենսագրություն

խմբագրել

Յան Սվամմերդամը ծնվել է դեղագործի և միջատների հավաքածու կազմողի ընտանիքում[9]:381։ Նրա հայրը ապրում էր Ամստերդամին մոտ գտնվող Սվամմերդամում, որից էլ ստացել է իր անունը[4]։ Հորից ժառանգած միջատների հավաքածուի հանդեպ հետաքրքրությունը ժառանգել է Յանը՝ շարունակելով զբաղվել դրանով նաև հետագայում[9]:381։

Ավարտել է Լեյդենի համալսարանի բժշկական ֆակուլտետը (թեկնածու, 1663), ապա բժշկական կրթությունը շարունակել Փարիզում։ 1667 թվականին ալմա-մատերում բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի հայցման ժամանակ պաշտպանել է կենդանիների շնչառությանը նվիրված աշխատանք՝ «Disputatio medica inauguralis, continens selectas de respiratione positiones»

Հիմնական աշխատանքները վերաբերում են մարդու և կենդանիների, հատկապես միջատների, ինչպես նաև կակղամորթների, երկկենցաղների անատոմիային։ Առաջարկել է միջատների դասակարգում (բաժանելով դրանք 4 խմբերի)՝ հիմնականում ըստ առանձնահատկությունների և փոխակերպումների։ Եղել է պրեֆորմիզմի կողմնակից։

Մշակել է պատրաստուկելու նոր մեթոդիկա, առաջարկել պատրաստուկելու մի շարք գործիքներ, առաջինն է, ով կիրառել է անոթների մեջ ներարկման մեթոդը։ Մշակել է սրտի աշխատանքի, շնչառական շարժումների, նյարդային գրգռման ժամանակ մկանների կծկումների և այլնի գրանցման համար նախատեսված սարքեր[10]։

Զբաղվել է նաև պրակտիկ մեղվաբուծությամբ[8]։

Գտնվել է Ա․ Բուրինյոնի ազդեցության տակ[11]։ Հոֆմանի «Ոջիլների տիրակալը» հեքիաթի հերոսն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jan Swammerdam — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Johannes Swammerdam — 2009.
  4. 4,0 4,1 Сваммердам // Большая медицинская энциклопедия. 1970.
  5. Микроскопическая анатомия и изучение простейших: Успехи в этой области связаны с деятельностью двух крупнейших
  6. Вши как предмет научного интереса [1990 Даниэл М. - Тайные тропы носителей смерти]
  7. 7,0 7,1 Лункевич В. В. От Гераклита до Дарвина. Т. 2. М., 1960. С. 152.
  8. 8,0 8,1 История развития научных знаний о пчеле
  9. 9,0 9,1 Лункевич В. В. От Гераклита до Дарвина. Т. 1. М., 1960.
  10. Յան Սվամմերդամ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  11. Шимкевич, Владимир Михайлович (1890–1907). «Сваммердам, Иоганн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Սվամմերդամ» հոդվածին։