Յան Նեպոմուկ Ներուդա (չեխ․՝ Jan Nepomuk Neruda, հուլիսի 9, 1834(1834-07-09)[1][2][3][…] կամ հուլիսի 10, 1834(1834-07-10)[4], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Lands of the Bohemian Crown, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5][6][4] - օգոստոսի 22, 1891(1891-08-22)[1][7][2][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5][6]), չեխ գրող, բանաստեղծ, լրագրող, քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչը Չեխիայում։

Յան Ներուդա
չեխ․՝ Jan Neruda
Jan Neruda 02.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Jan Nepomuk Neruda
Ծնվել էհուլիսի 9, 1834(1834-07-09)[1][2][3][…] կամ հուլիսի 10, 1834(1834-07-10)[4]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Lands of the Bohemian Crown, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5][6][4]
Վախճանվել էօգոստոսի 22, 1891(1891-08-22)[1][7][2][…] (57 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5][6]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
Գրական անունJanko Hovora[6]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և լրագրող
Լեզուգերմաներեն և չեխերեն[1][4]
Ազգությունչեխ
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներՄալոստրանսկյան պատմություններ
Համատեղ ապրողԿարոլինա Սվետլա
Յան Ներուդա Վիքիքաղվածքում
Jan Neruda Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1834 թվականի հուլիսի 9-ին Պրահայում՝ առևտրականի ընտանիքում։ Սովորել է իրավունք և փիլիսոփայություն։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես մանկավարժ, իսկ 1860 թվականին աշխատանքի է ընդունվել տեղական թերթի խմբագրատանը որպես լրագրող։ Չնայած այն հանգամանքին, որ Յան Ներուդան երբեք չի ամուսնացել, նա մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել գրող Կարոլինա Սվետլայի հետ։

Գրականություն մուտք գործելով ծանր ժամանակներում և մանկուց ծանոթ լինելով չեխ աղքատների ծանր կյանքին՝ Ներուդան իր բանաստեղծությունների առաջին ժողովածուում՝ «Գերեզմանային ծաղիկներ» (1857), պատկերել է իրեն շրջապատող դաժան իրականությունը։ Նրա «Բանաստեղծությունների գրքեր» ժողովածուն, որ լույս է տեսել 1868 թվականին, բարձրացնում է չեխական հասարակության մեջ առկա սոցիալական ճնշումների ու կոնֆլիկտների հարցերը։ Գրողի ամենահայտնի արձակ ստեղծագործությունները 1857 թվականին «Մալոստրանյան պատմություններ» ժողովածուում ընդգրկված կարճ պատմվածքներն են։

Յան Ներուդան մահացել է 1891 թվականի օգոստոսի 22-ին և թաղվել Պրահայի Վիշեգրադյան գերեզմանատանը։ Գրողի մահից հետո նրա անունով է կոչվել քաղաքի փողոցներից մեկը, որտեղ ապրել է Յան Ներուդան։

Ընտրյալ երկերԽմբագրել

  • 1857 - «Գերեզմանային ծաղիկներ» (Hřbitovní kvítí)
  • 1867 - «Բանաստեղծությունների գրքեր» (Knihy veršů)
  • 1877 - «Մալոստրանսկյան պատմություններ» (Povídky malostranské)
  • 1878 - «Տիեզերական երգեր» (Písně kosmické)
  • 1883 - «Հասարակ մոտիվներ» (Prosté motivy)
  • 1896 - «Կրքոտ ուրբաթի երգեր» (Zpěvy páteční)

Հետաքիքիր փաստերԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wurzbach D. C. v. Neruda, Johann (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 20. — S. 188.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Неруда Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jk01083209
  7. 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1971/neruda-bio.html

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Յան Ներուդա հոդվածին