Յան Հևելիուս, (գերմ.՝ Johannes Hevel, լեհ.՝ Jan Heweliusz, հունվարի 28, 1611(1611-01-28)[1][2][3][…], Գդանսկ, Ռեչ Պոսպոլիտա[4] - հունվարի 28, 1687(1687-01-28)[1][2][3][…], Գդանսկ, Ռեչ Պոսպոլիտա[4]), լեհ աստղագետ, կոնստրուկտոր, Գդանսկի քաղաքագլուխ և գարեջրագործ։

Յան Հևելիուս
գերմ.՝ Johannes Höwelcke[1]
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1611(1611-01-28)[1][2][3][…]
ԾննդավայրԳդանսկ, Ռեչ Պոսպոլիտա[4]
Մահացել էհունվարի 28, 1687(1687-01-28)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրԳդանսկ, Ռեչ Պոսպոլիտա[4]
ԳերեզմանSt Catherine's Church[5]
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
ԿրթությունԼեյդենի համալսարան (1632)[1], Academic Gymnasium Danzig? (1624)[1] և Academic Gymnasium Danzig? (1630)[1]
ԵրկերProdromus Cometicus?[6], Cometographia?[6], Selenographia, sive Lunae descriptio?, Uranographia? և Prodromus Astronomiae?
Մասնագիտությունաստղագետ, ձեռնարկատեր, քարտեզագիր և brewer
ԱմուսինԷլիզաբեթ Հեվելիուս[1]
Զբաղեցրած պաշտոններԱվագ անդամ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն[7]
 Johannes Hevelius Վիքիպահեստում

Աստղագետ

խմբագրել

Իր առաջին աստղադիտարանը Հևելիուսը կառուցել է1641 թվականին, հոր կողմից ստացած ժառանգությամբ։ Այն ժամանակների Աստղադիտակ - ռեֆրակտորների մեծ պակաս էր զգացվում։ Որպեսզի ազատվեին դրանից Հևելիուսը կառուցեց մեծ չափերի աստղադիտակներ։ Ամենամեծը դրանցից ուներ 45 մետր երկարություն։ Դա «Օդային աստղադիտակ» էր, առանց ձողերի և առանց օբյեկտիվի և օկուլյարի կոշտ կապերի։ Աստղադիտակը ամրացվում էր սյունին բլոկնների և լարերի համակարգի օգնությամբ։ Նման աստղադիտակը կառավարելու համար օգտագործում էին հատուկ հրամաններ։

 
Հևելիուսի աստղադիտակ, 45մ օբյեկտիվի ֆոկուսային հեռավորությամբ

Հևելիուսի առաջին աշխատությունը եղել է «Սելենոգրաֆիա, կամ Լուսնի նկարագրությունը», թողարկված 1647 թվականին՝ Գդանսկում։ Գիրքը տալիս էր Լուսնի մակերևույթի մանրամասն նկարագրությունը։ Աշխատանքը՝ տպագրված հեղինակի սեփական տպարանում, պարունակում էր 133 փորագրություններ Լուսնի մակերևույթի 60 տեղամասերի, ընդհանուր տեսքի և տարբեր փուլերի վերաբերյալ։ Հևելիուսը առաջարկել է անուններ Լուսնի մակերևույթի օբյեկտների համար, որոնցից շատերը պահպանվել են մինչ օրս։ Նա ճիշտ գնահատել է Լուսնային սարերի բարձրությունը և բացահայտել օպտիկական լիբրացիան (դանդաղ տատանումները)։

Հևելիուսին են պատկանում աստղագիտական հայտնագործությունները տարբեր ոլորտներում։ Նա զբաղվում էր լուսնի պտույտների հարցերով, Երկիր - Լուսին հեռավորության չափումներով։ Ուսումնասիրում էր՝ Լուսնի պտույտի ժամանակը, Արեգակի սեփական առանցքի շուրջ պտտման ժամանակը, Յուպիտեր մոլորակի արբանյակների պտույտների ժամանակը։ Զբաղվում էր կրկնակի աստղերի և փոփոխական աստղերի դիտումներով։ Իր Սեքստանտի (աստղագիտական գործիք) օգնությամբ կազմել է 1564 աստղերի տեղեկատու միչև 1' ճշտությամբ։

Հևելիուսը հայտնաբերել է 4 գիսաստղեր և 1668 թվականին տպագրել է «Kometografiya» տրակտատում, որտեղ ներկայացրել է բոլոր հայտնի և ուսումնասիրված գիսատղերի պատմությունը, ցույց տալով, որ գիսաստղերի որոշ մասը ունեն պտտման պարաբոլային հետագիծ։

 
Созвездие Մեծ արջի համաստեղություն Հևելիուսի տեղեկատուից

1679 թվականին Հևելիուսի աստղադիտարանը իր ամբողջ ձեռագրերով և գրադարանով այրվեց։ Այնուամենայնիվ այն վերականգնվեց և շարունակեց իր գործունեությունը։ Արդեն 1690 թվականին ամուսու մահից հետո նրա կինը՝ Ելիզավետա Հևելիուսը հրատարակեց հայտնի «Uranography» աստղային տեղեկատուն, որը ներառում էր համաստեղությունների հիանալի նկարներ։ Դրա մեջ Հևելիուսը մտցրել էր նաև մի շարք նոր համաստեղություններ։ Եվ վերջապես Հևելիուսը Եվրոպացիներին ծանոթացրեց Ուլգուբեկի աստղադիտարանում կազմած «zij-e soltani» աշխատության հետ։

Գարեջրագործ

խմբագրել

Հևելիուսի համար աստղագիտությունը սիրողական զբաղմունք էր, իր ապրուսի միջոցը նա վաստակում էր գարեջրագործությունից։

Հիշատակ

խմբագրել
  • Հևելիուս - Լուսնի մակերևույթի խառնարան
  • Հևելիուսի ճեղքեր (լատին․՝ Rimae Hevelius) — Լուսնի մակերևույթի ճեղքեր,
  • (5703) Հևելիուս (լատին․՝ 5703 Hevelius) — թզուկ մոլորակ

Գրականություն

խմբագրել
  • Виноградов А. В. Первый лунный «географ» Иоганн Гевелий.(К трехсотлетию сооружения им первой телескопической обсерватории в мире). // Природа, 1941. № 4. С. 92-97.
  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
  • Куликовский П. Г. Ян Гевелий (к 350-летию со дня рождения). // Историко-астрономические исследования. Вып. VII.1961. С.257-288. Online
  • Куликовский П. Г. Ян Гевелий (к 350-летию со дня рождения). // Вопросы истории естествознания и техники. Вып.13.1962. С.138-140.
  • Перель Ю. Г. Основоположник науки о Луне. 350 лет со дня рождения Яна Гевелия. // Природа, 1961, № 6. С. 98-99 с портр.
  • Еремеева А. И. Выдающиеся астрономы мира. М., 1966.

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Հևելիուս» հոդվածին։